Տնից հեռու

Ամենահարազատ վայրը մարդու համար  իր սեփանան տունն է։ Մարդը ծնված  օրվանից ապրում է այնտեղ իր ընտանիքի հետ։ Բայց գալիս է ժամանակ, որ մարդիկ գնում են ապրելու ուրիշ երկրում։ Տարիների ընթացքում մարդիկ կարոտում են իրենց տունը, ընկերներին, իրենց հայրենիքը, անգամ ծառերն ու թփերը։ Մարդը փորձում է նոր ընկերներ և լավ աշխատանք գտնել։ Բայց շատ դժվար է այդ ամենը գտնել ուրիշ երկրում, որտեղ ծանոթ մարդ չկա, և դու այդ ժամանակ զգում ես, որ տնից հեռու ես։ Ես շատ երկրներում եմ եղել, տեսել եմ գեղեցիկ քաղաքներ։ Սակայն մի քանի օր մնալուց հետո, կարծես օդը ինձ չի բավարարացնում։ Ես շատ եմ ուզում շուտ վերադառնալ իմ երկիրը։ Իմ երկրից՝ Հայաստանից, լավ տեղ չկա։

Գրում է Անահիտ Եսայանը

Զանգով կատուն

Մի անգամ մկները ժողով են արել, որպեսզի որոշեն, թե ինչպես իրենց թշնամուց՝ կատվից ազատվել: Նրանք ցանկանում էին ինչ-որ միջոց գտնել՝ իմանալու, թե երբ է նա գալու, որպեսզի կարողանան փախչելու ժամանակ ունենալ։ Իրոք, ինչ-որ բան պետք էր անել, որովհետև նրանք ապրում էին նրա ճանկերի մշտական վախի մեջ։

Քննարկվել են բազմաթիվ տարբերակներ, բայց դրանցից ոչ մեկը լավ չի պլանավորված։ Վերջապես մի երիտասարդ մուկ վեր կացավ և ասաց.

-Ես մի տարբերակ ունեմ, որը շատ պարզ է թվում, բայց գիտեմ, որ այն հաջող կլինի։ Մեզ մնում է միայն զանգ կախել կատվի վզից։ Երբ լսենք զանգի ձայնը, անմիջապես կիմանանք, որ մեր թշնամին գալիս է։

Բոլոր Մկները շատ էին զարմացել, որ նախկինում չէին մտածել նման տարբերակի մասին: Նրանք ուրախության մեջ էին, երբ մի ծեր մուկ վեր կացավ և ասաց.

-Ես կասեմ, որ երիտասարդ մկան պլանը շատ լավն է, բայց մի հարց տամ՝ ո՞վ կկախի զանգը։

Այլ է ասել, որ ինչ-որ բան պետք է անել, բայց բոլորովին ուրիշ բան է դա անելը:

Թարգմանությունը կատարվել է անգլերենից։

Աղբյուր

Թարգմանությունը Եվա Միքայելյանի

Ձկնորսը և փոքրիկ ձուկը

Աղքատ ձկնորսը, ով ապրում էր իր բռնած ձկներով, մի օր ունեցավ վատ բախտ և չբռնեց ոչինչ, բացի մի փոքրիկ ձկնիկից: Ձկնորսը պատրաստվում էր այն դնել իր զամբյուղի մեջ, երբ փոքրիկ ձկնիկն ասաց.

-Խնդրում եմ խնայիր ինձ, պարո՛ն ձկնորս։ Ես շատ փոքր եմ, չարժե ինձ տանել տուն: Երբ ես մեծանամ, ես ավելի լավ ճաշ կլինեմ քեզ համար:

Բայց ձկնորսը ձկնիկին արագ դրեց իր զամբյուղի մեջ.

-Ինչքան հիմար ես պետք է լինեմ,- ասաց նա,- որ քեզ հետ գցեմ: Ինչքան էլ դու փոքր լինես, դա ավելի լավ է, քան ոչինչը ամենից:

Փոքր շահույթն ավելին արժե, քան մեծ խոստումը:

Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/031.html էջից:

Թարգմանությունը՝ Անի Համբարձումյանի

Նամակ

«Սիրելի պապիկ․․․ինչքան եմ նկարդ նայելով պատկերացրել մեր զբոսանքները, մեր զրույցները։ Միշտ տատիկիցս խնդրում էի, որ ավելի շատ պատմեր քո մասին, որ գոնե պատմություններով ճանաչեի քեզ, գտնեի մեր նմանությունները։ Հիշում եմ, ոնց էր տատիկը ծիծաղում ՝ ասելով, որ ինչքան նման ես պապիկիդ, երկուսդ էլ քաղցրակեր եք։ Ոնց եմ երազում քեզ տեսնել իրական կյանքում, բայց իմ երևակայական կյանքում դու միշտ իմ հետ ես։ Իմ երազներում, մենք շատ ենք զբոսնել միասին Երևանի այգիներում ու պուրակներում, պաղպաղակ կերել և նստել շատրվանների մոտ հովանալու։ Շատ եմ ափսոսում, որ շուտ ես հեռացել մեզանից։ Ճիշտ է , ես գիտեմ, որ դու երկնքից մեզ հետևում ես և ուրախանում մեր հաջողություններով, բայց շատ կուզեի տեսնել քո ուրախությունը՝ ինձ գրկելով և փայլուն աչքերով ոգեշնչելով։ Պապիկ ջան, կներես, որ նամակս կարճ ստացվեց, պարզապես առանց հուզմունքի չեմ կարողանում քեզ հիշել»։

Գրում է Կարոլինա Եսայանը

Ո՞Ր ԲԱՌԵՐՆ ԵՆ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԻՆՁ ՈՒՐԱԽԱՑՆՈՒՄ

Ինձ ամենաշատը այս աշխարհում ուրախացնում է «հպարտ» բառը։ Հատկապես այն ժամանակ, երբ այդ բառը ասում են ինձ։ Օրինակ՝ ասում են շատ հպարտ եմ քեզնով կամ նման նախադասություն։ Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ ինչ-որ մեկը իմ արած արարքներով հպարտանում է և դրա մասին ինձ տեղեկացնում է։ Ինձ շատ է ուրախացնում այն փաստը, որ ես կարողանում եմ լավ օրինակ ծառայել։ Ես նաև շատ եմ սիրում «բազմակողմանիություն» բառը և շատ եմ ուրախանում, երբ լսում եմ այդ բառը։ Բայց այս անգամ կապ չունի, թե ում են ասում՝ ի՞նձ , թե՞ ուրիշին։ Դա շատ լավ է, երբ ինչ֊որ մեկը զբաղվում է մեկից ավել գործունեությամբ։ Այդպես ապրելը շատ լավ է։

Գրում է Հայկ Մանուկյանը

Առյուծը և ավանակը

Մի օր առյուծը հպարտությամբ քայլում էր անտառի արահետով, և բոլոր կենդանիները հարգանքով ճանապարհ էին տալիս նրան: Ավանակը անցնելիս արհամարհական նկատողություն արեց:

Առյուծը զայրույթի բռնկում ունեցավ։ Բայց երբ նա շրջեց գլուխը և տեսավ, թե ով է խոսել,  հանգիստ քայլեց։ Նա հիմարին չէր պատվի՝ ճանկերը հանելով:

Մի՛ նեղացեք հիմարի խոսքերից, անտեսեք նրանց:

Թարգմանությունը կատարվել է՝ https://www.read.gov/aesop/047.html էջից:

Թարգմանությունը՝ Անի Համբարձումյանի

Սիրի՛ր կյանքը

Կյանքը մեզ տրված նվեր է: Այն լի է բազմազանությամբ և ուրախությամբ: Կյանքը սիրելը նշանակում է գնահատել պահերը: Ամեն առավոտ բերում է նոր հնարավորություններ՝ նոր գործեր իրականացնելու համար: Սիրի՛ր կյանքը այնպես, ինչպես սիրում ես սիրելիներին, ինչպես սիրում ես արևոտ օրերն ու լուսնյակ գիշերները: Սիրի՛ր կյանքը և վայելիր փոքրիկ ուրախությունները։ Քանի որ կյանքը մեզ տրված նվեր է, անհրաժեշտ է գնահատել և սիրել ամեն ինչ, ինչ շրջապատում է մեզ՝ փողոցում անծանոթի ժպիտը, գրկախառնությունը, մեր սիրելի ուտեստի համը: Թող մեր գործողությունները լցված լինեն բարությամբ և սիրով:

Սիրի՛ր կյանքը, որովհետև դրա մեջ շատ գեղեցկություն կա:

Գրում է Մարկ Մուսայելյանը

Անգամ փոքր բաները ուրախություն են պատճառում

Մի անգամ առավոտյան տրամադրությունս շատ ցածր էր: Իմ տրամադրությունը այդպիսին էր, որովհետև եղանակը շատ մռայլ էր, և ես չէի ուզում ոչինչ անել: Ստիպված ես հագնվեցի և գնացի դպրոց: Ճանապարհին ես նկատեցի մի շուն, որը արագ-արագ վազեց իմ մոտ և սկսեց լիզել ինձ: Իմ տրամադրությունը սկսեց կամաց-կամաց բարձրանալ: Հինգ րոպե հետո ես տեսա մեծ կուժ, մեջը լիքը ծաղիկ: Այս կուժի կողքը մի տղամարդ էր կանգնած, և ես հարցրեցի նրան.

-Կներեք, երեկ, երբ ես այս մասով քայլում էի, այս կուժը չկար:

-Այո՛, դուք ճիշտ եք, մենք այս կուժը սարքել ենք, որպեսզի մարդկանց տրամադրություը բարձրացնենք :

-Շատ շնորհակալ եմ,-ասացի ես,- դուք մեծ գործ եք արել:

Երբ ես հասա դպրոց, մեր դասատուն մեզ փոքրիկ քաղցրավենիքներ նվիրեց և ասաց.

-Այս քաղցրավենիքը ձեզ, որպեսզի ձեր տրամադրությունը բարձր լինի:

Ես հասկացա, որ ուրախությունը միայն մեքենաների և հեռախոսների մեջ չէ, այլ նաև այսպիսի փոքր արարքների մեջ:

Գրում է Մանանա Ղազարյանը

Գանձեր ունեմ․․․

Մարդիկ հարուստ բառը հասկանում են որպես նյութական ունեցվածք, օրինակ՝ գումարներ,մեքենաներ,շքեղ տներ,զարդեր և այդպիսի բաներ։

Բայց ես այլ բան եմ հասկանում՝ մաքուր շրջապատ, լավ ընկերներ, ժառանգություն։ Ժառանգություն ասելով նկատի չունեմ գումարներ կամ ոսկիներ, ես նկատի ունեմ իմ ժառանգական լավ կողմերը՝ խելացիությունը, հայրենասիրությունը, բարությունը, մարդկանց թողած լավ համբավը, ընկերասիրությունը, կատակասիրությունը, քանի որ գումարային բաները կարող են մեկ օրում անցնել գնալ, իսկ ժառանգականը՝ ոչ։Մարդ հարուստ է իր թողած գործերով, ես օրինակ կբերեմ իմ պապիկին, նա հայտնի երաժիշտ էր, ուներ հարյուրավոր աշակերտներ, իր գիտելիքները փոխանցում էր նրանց։Նրանցից շատերը դարձել են լավ երաժիշտներ և միշտ հիշում են պապիս իմաստուն խորհուրդները։

Նաև օրինակ կբերեմ Մարտիրոս Սարյանին, նրա թողած նկարները մեծ հարստություն են Հայաստանի համար, Մ.Սարյանը հայտնի է ամբողջ աշխարհով մեկ։

Ամեն ժողովուր հարուստ է իր մշակույթով։

Գրում է Նատալի Գալստյանը

Գարուն է

Գարունը, իմ կարծիքով, հիանալի և տարօրինակ եղանակ է։ Գարնանը ծաղկում են ծաղիկները և ծառերը։ Մարդիկ հիանում են գեղեցիկ արևով, եղանակով, ծաղիկներով և բույրերով։ Կան մարդիկ, ովքեր չեն սիրում գարունը, նրանք սիրում են մռայլ եղանակ՝ անձրև, ամպամած երկինք։ Իմ կարծիքով, գարունը գեղեցիկն է բոլոր եղանակներից։ Այն մարդիկ, ովքեր գնահատում են գեղեցիկը, չեն կարող չհիանալ բնության զարթոնքով։ Չնայած տարվա ցանկացած եղանակ գեղեցիկ է յուրովի։ Մարդը կարող է վերապրել տարվա բոլոր եղանակները՝ ձմեռ, գարուն, աշուն, ամառ․․․

Թող, որ բոլորի սրտերում թագավորի գարունը։

Գրում է Դանիելա Խուդոյանը