Անհաջողություն

20191001_115733Ես արթնացա ամբողջ մարմնիս ուժեղ ցավիցԵս բացեցի աչքերս և տեսա մի բուժքրոջով կանգնած էր իմ անկողնու

կողքին:

Պարոն Ֆուջիմա, – ասաց նա, – դուք բախտավոր եքերկու օր առաջ դուք կարողացաք գոյատևել Հիրոսիմայի ռումբից , բայց հիմա դուք հիվանդանոցում եքձեզ այլևս ոչինչ չի սպառնում :               

 Ես հարցրեցի.

– Որտե՞ղ եմ ես:

Նագասակիում» , – պատասխանեց նա:

Հեղինակ՝ Մայեր

Ռուսերենից թարգմանությունը՝ Մարիա Ոսկանյանի

 

Պատուհան

20190718_112256Այն ժամանակվանից, երբ Ռիտային դաժանորեն սպանեցին, Քարթերը նստած է պատուհանի մոտ: Ոչ մի հեռուստացույց, ընթերցանություն, նամակագրություն: Նրա կյանքը այն է, ինչը տեսանելի է վարագույրների միջով: Նրան չի հետաքրքրում, թե ով է սնունդ բերում, վճարում հաշիվները, նա չի լքում սենյակը: Նրա կյանքը վազող աթլետներ են, փոխվող եղանակներ, անցնող մեքենաներ, Ռիտայի ուրվականը: Քարթերը չի հասկանում, որ բամբակով պատված պալատներում պատուհաններ չկան:

Հեղինակ՝ Ջեյն Օրվիս

Ռուսերենից թարգմանությունը՝Մարիա Ոսկանյանի

Աստծո մասին

20190718_103606Մի անգամ պատահում է, որ վարսահարդարը իր հաճախորդին սպասարկելուց որոշում է կիսվել նրանց հետ իր մտքերով Աստծո մասին:
– Ահա դուք ինձ ասում եք, որ Աստված գոյություն ունի, սակայն այդ դեպքում ինչո՞ւ աշխարհում այդքան շատ հիվանդ մարդ կա: Ինչի՞ համար են տեղի ունենում դաժան պատերազմներ, և ինչո՞ւ են երեխաները որբ ու անտեր դառնում: Ես համարում եմ, որ եթե Աստված իրականում գոյություն ունենար, ապա աշխարհում անարդարություն, ցավ ու տանջանքներ չէին լինի: Հնարավոր չէ հավատալ, որ բարի ու ամեն բան ներող Աստված կարող է դժանություն ու նենգություն թույլ տալ բարի մարդկանց կյանքում, և այդ պատճառով ինչքան էլ ինձ համոզեն, ես չեմ հավատալու նրա գոյությանը: Читать «Աստծո մասին» далее

Կարևոր խոսքեր

20190718_132620Հեռավոր արևմտյան երկրում ապրող մի ծերունի կար, որն օգնում էր մարդկանց բարի խորհուրդներով։ Նա երբեք վարձատրություն չէր նշանակում իր կատարածի դիմաց, հարևանները իրենք էին իրենց ցանկությամբ վարձատրում նրան։ Եվ մի օր ծերունու մոտ մի հարուստ մարդ է գալիս ու օգնություն խնդրում նրանից, որի համար ծերունին նույնպես գումար չի ասում, ու հարուստը իր ցանկությամբ նրան լավ վարձատրում է՝ հարցնելով, թե ինչու է ծերունին աղքատին և իրեն նույն օգնությունը ցուցաբերում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքը լավ վարձատրություն է տալիս, իսկ աղքատը ոչ մի բան։ Եվ այդ հարցին ծերունին պարզ պատասխանում է, որ այն բերեմաղթանքները ու շնորհակալության զգացմունքներով լի խոսքերը, որոնցով աղքատները վարձատրում են իրեն, անհամեմատելի են փողային և նյութական վարձատրությունների հետ։

Թարգմանությունը՝ Հայկ Խաչատրյանի

Ավել

20190912_091410Կար -չկար մի ծերուկ, նա ուներ երեք որդի, ովքեր միշտ վիճում էին և բարկանում, մի խոսքով, չէին կարողանում ապրել միասին: Ծերուկը շատ էր ուզում, որ իր մահից հետո որդիները ապրեին համերաշխ: Եվ որոշեց սովորեցնել նրանց դա:

Մի անգամ նա կանչեց իր որդիներին և ասաց.
— Կիսե՛ք մեջտեղից այս ավելը:

Առաջինն ավելը վերցրեց մեծ որդին, բայց ինչքան էլ փորձեց, իր մոտ ոչինչ չստացվեց: Նույն անհաջողության հանդիպեցի նաև կրտսեր և միջնեկ եղբայրներին: Այդ ժամանակ հայրը քանդեց ավելը և խնդրեց յուրաքանչյուր որդուն ջարդել մի քանի առանձին-առանձին ճյուղերը: Դա իհարկե նրանց շատ հեշտությամբ հաջողվեց:  

Այդ ժամանակ հայրն ասաց.
— Այդպես լինում է նաև կյանքում, եթե լինեք միասին, ձեզ ոչ ոք չի ջարդի, բայց առանձին ձեզ նույնքան հեշտ է հաղթել, ինչպես ջարդել մի քանի ճյուղ:

Թարգմանությունը՝ Արևիկ Արզումանյանի

Ուսուցչի պատասխանը

20190913_131012Այդ օրը, ասես դիտավորյալ, բոլոր այցելուները ուսուցչին հացնում էին միայն մի բանի մասին.
-Ի՞նչ կլինի մահվանից հետո:

Ուսուցիչը միայն ծիծաղում էի և ոչինչ չէր պատասխանում:

Հետո աշակերտները հարցրեցին, թե ինչու է նա միշտ խուսափում պատասխանից:
— Դուք նկատե՞լ եք, որ Մահվանից այն կողմ կյանքով հետաքրքրվում են միայն նրանք, ովքեր չգիտեն ինչ անեն այս կյանքի հետ: Նրանց պետք է մի կյանք, որը կտևի հավեժ, — պատասխանեց ուսուցիչը:
— Բայց կա՞ կյանք մահվանից հետո, — հարցրեց սովորողներից մեկը:
— Կա արդյոք կյանք մինչև մահը , ահա թե հարցն ինչումն է, — պատասխանեց ուսուցիչը:

Ռուսերենից թարգմանությունը՝ Արևիկ Արզումանյանի

Կյանքի համը

20190913_131018Իմաստունին հարցրեցին.
— Կարո՞ղ ես բացատրել, թե որն է կայանում նպատակի դերը մարդու կյանքում:
— Չեմ կարող, — պատասխանեց նա
Այդ ժամանակ նրան հարցրեցին.
— Այդ դեպքում, ո՞րն է կյանքի իմաստը;
— Չգիտեմ, — պատասխանեց իմաստունը
— Ի՞նչ գիտի ձեր իմաստունը կյանքի մասին:
Իմաստունը ժպտաց.
— Կյանքում այդքան էլ կարևոր չեն նպատակը և իմաստը: Կարևորը՝ զգալ նրա համը: Լավ է ուտել կարկանդակը, քան խոսել նրա մասին :

Թարգմանությունը՝ Արևիկ Արզումանյանի