Ծիծաղ և արցունքներ

Մի իմաստուն մարդ հանդիսատեսին մի անեկդոտ պատմեց։ Բոլորը ծիծաղից ցնցվեցին։

Մի քանի րոպե անց նա նորից հադիսատեսին պատմեց նույն անեկդոտը, միայն մի քանի հոգի ժպտաց։

Իմաստունը երրորդ անգամ պատմեց նույն անեկդոտը, բայց արդեն ոչ ոք չծիծաղեց։

Իմաստուն ծերունին ժպտաց և ասաց.
-Դուք չեք կարողանում անընդհատ ծիծաղել նույն կատակից․․․ Ուրեմն ինչո՞ւ եք ձեզ թույլ տալիս անընդհատ լացել նույն պատճառով։

Ռուսերենից թարգմանությունը՝ Մանե Հովհաննիսյանի

Սարսափելի մեղք կամ առակ երկու վանականների և կնոջ մասին

Ծեր ու երիտասարդ վանականները ճանապարհորդում էին: Նրանց ճանապարհը հատում էր գետը, որը հորդառատ էր դարձել անձրևների պատճառով։

Ափին կանգնած էր մի երիտասարդ գեղեցկուհի, որը նույնպես պետք է հասներ դիմացի ափ։
Բայց նա չկարողացավ անցնել գետը։ Աղջիկը օգնություն խնդրեց վանականներից։
Սակայն վանականները երդվել են չշփվել կանանց հետ և չդիպչել նրանց։

Երիտասարդ վանականը ընդգծված շրջվեց։ Իսկ ծերուկը մոտեցավ աղջկան, մի բան հարցրեց, դրեց մեջքի վրա և անցկացրեց գետը։
Երկար ժամանակ վանականները լուռ քայլում էին։ Հանկարծ երիտասարդը չդիմացավ.

— Ինչպե՞ս կարող էիր դիպչել աղջկան: Դուք երդվել եք ձեռք չտալ կանանց, դա սարսափելի մեղք է։

Ինչին ծերունին հանգիստ պատասխանեց.

-Տարօրինակ է, ես նրան տարել եմ ու թողել գետի ափին, իսկ դու դեռ կրում ես քո գլխում:

Ռուսերենից թարգմանությունը՝ Սամվել Հակոբյանի

Մուրճի հարվածի արժեքը

Մի օր ֆերմերի տրակտորը դադարեց աշխատել:

Մեքենան վերանորոգելու գյուղացու և նրա հարևանների բոլոր փորձերն ապարդյուն անցան։Վերջապես նա մասնագետ կանչեց։

Մասնագետը զննեց տրակտորը, փորձեց, թե ինչպես է աշխատում մեկնարկիչը, բարձրացրեց կափարիչը և մանրակրկիտ ստուգեց ամեն ինչ։
Հետո նա վերցրեց մուրճը, մեկ անգամ հարվածեց շարժիչին ու գործի դրեց։ Շարժիչը թխկթխկացրեց, ասես վնասված լիներ։

Երբ վարպետը հաշիվը հանձնեց հողագործին, նա, զարմացած նայելով նրան, վրդովվեց.

-Ինչպե՞ս, դու հարյուր դոլար ես ուզում միայն մուրճի մեկ հարվածի համար։

-Սիրելի՛ ընկեր,- ասաց վարպետը,- ես հաշվել էի միայն մեկ դոլար մուրճի հարվածի համար, իսկ իմ գիտելիքի համար ես իննսունինը դոլար եմ վերցնում, որի շնորհիվ կարողացա այդ հարվածը ճիշտ տեղում կատարել:

Մի դադարից հետո ավելացրեց.

-Գումարած, ես քեզ համար որոշ ժամանակ խնայեցի: Դու հենց հիմա էլ կարող ես օգտագործել տրակտորը:

Թարգմանությունը՝ Սամվել Հակոբյանի

Բիթքոինները զանգվածաբար դուրս բերվեցին բորսայից: Ի՞նչ է դա նշանակում

Վերջին երկու օրվա ընթացքում բորսայից փոխանցվել է ավելի քան 1,6 միլիարդ դոլար արժողությամբ թվային դրամ: Ինչու՞ են օգտատերերը ակտիվները հանում առևտրային հարթակից և ինչպե՞ս կարող են դրան արձագանքել գնանշումները:

IntoTheBlock վերլուծական ծառայության տվյալներով՝ հուլիսի 27-ին 13,8 հազար բիթքոին է հանվել աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների Binance բորսայից։ Առևտրային հարթակից թվային դրամների արտահոսքը շարունակվել է հուլիսի 28-ին։ 15 րոպեում Binance-ից հանվել է գրեթե 30 հազար բիթքոին (փոխանցման պահին փոխարժեքով 1,1 միլիարդ դոլար)։ Կրիպտոարժույթը բորսայից դուրս է բերվել երեք հավասար գործարքներով:


Կրիպտոարժույթի զանգվածային դուրսբերումը Binance-ից կարող է լավ ազդանշան լինել աճի համար, բայց դա ոչ մի կապ չունի ներկայիս շուկայական իրավիճակի հետ, ասում է BestChange.ru-ի ավագ վերլուծաբան Նիկիտա Զուբորևը։


Հուլիսի 27-ին Binance-ը հայտարարեց բիթքոինի դուրսբերման ամենօրյա սահմանաչափի անկման մասին այն օգտատերերի համար, ովքեր անցել են ստանդարտ ստուգում: Նման օգտվողները կկարողանան օրական հանել ոչ ավելի, քան 0,06 բիթքոյին: Նախկինում այս սահմանաչափը կազմում էր 2 բիթքոին: Բորսայի հաճախորդները, ովքեր կանցնեն ինքնության ամբողջական ստուգում, կկարողանան օրական հանել մինչև 100 բիթքոին:

Հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ Binance-ը սկսել է սահմանափակել նոր օգտատերերի համար լծակների սահմանաչափը մինչև 20 անգամ՝ ֆյուչերսների առևտուր անելիս: Twitter-ում կայքի գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոն ասել է, որ երկու շաբաթվա ընթացքում լծակների սահմանաչափը հինգ անգամ կկրճատվի բոլոր օգտատերերի համար։

Կրիպտոարժույթների խոշոր սեփականատերերը շարունակում են բիթքոին կուտակել։ Վերջին մեկուկես ամսվա ընթացքում «կետերը», որոնց հասցեներում կա 100-ից 10 հազար բիթքոին, գնել են 170 հազար դրամ։ Միայն վերջին տասը օրվա ընթացքում կրիպտոարժույթի խոշոր սեփականատերերը գնել են 40000 բիթքոին։

Թարգմանությունը՝ Ալեքս Գևորգյանի

10 հետաքրքիր փաստ Իսպանիայի մասին

  1. Իսպանիան միակ եվրոպական երկիրն է, որն ունի ֆիզիկական սահման աֆրիկյան երկրի հետ:
  2. Իսպանիան աշխարհի առաջին համաշխարհային կայսրությունն էր:
  3. Իսպաներենը աշխարհի երկրորդ ամենաշատ խոսվող մայրենի լեզուն է:
  4. Իսպանիան ուներ առաջին կայսրությունը, որի վրա, ասում էին, արևը երբեք մայր չի մտել:
  5. Իսպանիայի քաղաքացիական պատերազմը բռնկվեց 1936թ:
  6. Մադրիդն ունի աշխարհի ամենահին ռեստորանը:
  7. Իսպանիան հինգ դար եղել է մուսուլմանների վերահսկողության տակ:
  8. Իսպանացիները երկար են ապրում:
  9. Իսպանիայում կա մի քաղաք, որտեղ 700 մարդ ունի «Japón» ազգանունը:
  10. Իսպանիայում չկա ատամի փերի, այլ ավելի շուտ ատամի մուկ, որը կոչվում է Ռատոնսիտո Պերես:

Անգլերենից թարգմանությունը՝ Տաթև Գրիգորյանի

Վալենսիա

Վալենսիան (վալենսերեն՝ València) Վալենսիայի ինքնավար համայնքի մայրաքաղաքն է և Իսպանիայի երրորդ ամենամեծ քաղաքը Մադրիդից և Բարսելոնայից հետո, որը մունիցիպալիտետում գերազանցում է 800,000 բնակչին: Ավելի լայն քաղաքային տարածքը, որը ներառում է նաև հարևան համայնքները, ունի մոտ 1,6 միլիոն բնակչություն: Վալենսիան Իսպանիայի երրորդ ամենամեծ մետրոպոլիտենն է, որի բնակչությունը տատանվում է 1,7-ից մինչև 2,5 միլիոն կախված նրանից, թե ինչպես է սահմանվում մետրոպոլիայի տարածքը: Վալենսիայի նավահանգիստը Եվրոպայի 5-րդ ամենաբանուկ կոնտեյներային նավահանգիստն է և Միջերկրական ծովի ամենածանրաբեռնված բեռնարկղային նավահանգիստը: Գլոբալիզացիայի և Համաշխարհային քաղաքների հետազոտական ​​ցանցի կողմից քաղաքը դասվել է որպես գամմա մակարդակի գլոբալ քաղաք։

Վալենսիան հիմնադրվել է որպես հռոմեական գաղութ` հյուպատոս Դեկիմուս Յունիուս Բրուտուս Կալլայկուսի կողմից մ.թ.ա. 138 թվականին և կոչվում է Valentia Edetanorum: 714 թվականին մարոկկացի և արաբ մավրերը գրավեցին քաղաքը՝ ներկայացնելով իրենց լեզուն, կրոնը և սովորույթները. ներդրել են բարելավված ոռոգման համակարգեր և նոր կուլտուրաների մշակում։ Վալենսիան Վալենսիայի Տայֆայի մայրաքաղաքն էր։ 1238 թվականին Արագոնի քրիստոնյա թագավոր Ջեյմս I-ը գրավեց քաղաքը և երկիրը բաժանեց ազնվականների միջև, ովքեր օգնեցին նրան նվաճել այն, ինչպես վկայում է «Llibre del Repartiment»-ը: Նա նաև ստեղծեց Վալենսիայի նոր թագավորությունը, որն ուներ իր օրենքները (Ֆուրս), որի հիմնական քաղաքն ու մայրաքաղաքն էր Վալենսիան: 18-րդ դարում իսպանացի Ֆիլիպ V-ը վերացրեց արտոնությունները՝ որպես պատիժ Վալենսիայի թագավորությանը՝ Իսպանիայի իրավահաջորդության պատերազմում հաբսբուրգյան կողմի հետ միավորվելու համար: Վալենսիան Իսպանիայի մայրաքաղաքն էր, երբ 1812 թվականի ամռանը Ժոզեֆ Բոնապարտը դատարանը տեղափոխեց այնտեղ։ Այն նաև ծառայում էր որպես մայրաքաղաք 1936-1937 թվականներին՝ Իսպանիայի Երկրորդ Հանրապետության օրոք։

Քաղաքը գտնվում է Տուրիայի ափին, Պիրենեյան թերակղզու արևելյան ափին, Միջերկրական ծովի վրա գտնվող Վալենսիայի ծոցի դիմաց։ Նրա պատմական կենտրոնը ամենամեծերից մեկն է Իսպանիայում՝ մոտավորապես 169 հա (420 ակր): Իր երկար պատմության շնորհիվ Վալենսիան ունի բազմաթիվ տոնակատարություններ և ավանդույթներ, ինչպիսիք են Ֆալլաները, որոնք 1965 թվականին հայտարարվել են Իսպանիայի ազգային տուրիստական ​​հետաքրքրությունների տոնակատարություններ, իսկ 2016 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես ոչ նյութական մշակութային ժառանգության քաղաքը։

Անգլերենից թարգմանությունը՝ Լևոն Ավետիսյան