Այս աշխարհը հիասքանչ է

Իսկապես, կյանքը հիասքանչ է, երբ դու առողջ ես, երբ քո ընտանիքի անդամները առողջ են ․․․

Կյանքը հիասքանչ է, երբ դու շրջապատված ես լավ ու բարի մարդկանցով ,երբ դու որևէ բանի կարիք չունես․․․

Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ այս հիասքանչ աշխարհում ես ամեն բան ունեմ երջանիկ լինելու համար՝ լավ ընտանիք, հրաշալի ծնողներ, աննման քույր ու եղբայր, հրաշալի տատիկ ու պապիկ։

Գրում է Ալեքս Ստեփանյանը

Թվում է, թե անեզր է ամեն ինչ 

Որքան անսահման է մարդու ներաշխարհը, որքան անչափ է մարդու հայացքների հորիզոնը : Երբ մենակ ես ,մի փոքր գուցե նեղացած, կամ մի քիչ տխուր , իսկ շուրջդ հրաշալի բնություն է ,օրվա մի գեղեցիկ հատված` կարող ես հանգիստ երազել ու խորհել: Մտածում եմ ապագա անելիքների մասին՝ դրանց մեջ ներդնելով  անսահման սեր ու երազանք : Մի պահ պատկերացնում եմ ինձ որպես նկարչուհի , որ նստած կերտում է բնության ու երազանքի մթնոլորտ : Վերցնում եմ վրձինս՝ առնում լուսավոր գույները ,ստվերներ եմ տալիս իմ պատկերներին ու ստանում մթնշաղից բացվող նկարներ: Անսահման են զգացմունքներս , հույզերս : Հետաքրքիրն այն է , որ այս ամենը ձգվում է մի քանի րոպե․․․ Բայց որքան շա՜տ ապրումներ, անվերջ զգացողություններ, կարող է զգալ մարդկային հոգին :

Գրում է Հասմիկ Գալստյանը

Ծովափին

Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ ինչ-որ խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ ծովափ բերել նրան, առեղծված է մնացել անցորդների համար։ Նրա հայացքն ուղղված էր դեպի հեռուն, կարծես պատասխաններ էր փնտրում օվկիանոսի անսահմանության մեջ։ Նրա կողքին ընկած էր մի հին, կեղտոտ նամակ, որը թռչում էր քամուց։ Ծովի ջուրը նրբորեն լվանում էր նրա ոտքերը՝ ասես հրավիրելով լուծելու առեղծվածը։ Աստղերի արտացոլանքները փայլատակեցին նրա աչքերում, ասես նրանք փորձում էին ինչ-որ կարևոր բան ասել նրան։ Հանկարծ նրա հիշողությունների խորքից հայտնվեցին անցյալի պատկերներ, ասես ինչ-որ մեկը կամացուկ շշնջում էր նրան մի պատմություն, որը նա մոռացել էր։ Ամեն ալիքի հետ նա ավելի էր մոտենում այն ​​գիտակցմանը, որ իր հարցերի պատասխանները գտնվում են ոչ միայն ծովում, այլև իր սրտում: Եվ երբ արևի առաջին շողերը լուսավորեցին ծովափը, նա ոտքի կանգնեց՝ պատրաստ նոր օր սկսելու, նոր հույսերով և վստահությամբ իր ճանապարհին։

Գրում է Ավետ Սարդարյանը

Խոզը և ոչխարը

Մի օր հովիվը հայտնաբերեց մի գեր խոզ այն մարգագետնում, որտեղ արածում էին ոչխարները։ Նա շատ արագ բռնեց խոզին, որը բարձրաձայն ճչաց այն պահին, երբ հովիվը ձեռքը դրեց իր վրա։ Դուք երևի բարձր ճչոցը լսելով կմտածեիք, որ խոզին ցավեցնում են։ Բայց հակառակը նա ճչաց և պայքարեց, որ փախչի։ Հովիվը իր շահածը դրեց թևի տակ և գնաց դեպի շուկայի մսագործատուն:

Արոտավայրի ոչխարները շատ զարմացած և զվարճացած էին խոզի պահվածքից, նրանք հովվի և նրա բեռի հետ գնացին մինչև արոտավայրի դարպասը:

-Ի՞նչը քեզ ստիպեց այդպես ճչալ,- հարցրեց ոչխարներից մեկը,-հաճախ հովիվը բռնում և տանում է մեզնից մեկին, բայց մենք կամաչեինք այնպիսի աղմուկ բարձրացնել, ինչպիսին դու արեցիր:

-Այդ ամբողջը շատ լավ է,-պատասխանեց խոզը՝ճչոցով և ուժեղ հարվածներով, -երբ նա բռնում է քեզ միայն բրդի համար, բայց նա ուզում է իմ միսը։

Իմաստը. Հեշտ է լինել խիզախ, երբ չկա վտանգ: Մի համեմատեք երկու տարբեր իրավիճակներ՝ առանց դրանք հասկանալու:

Թարգմանությունը կատարվել է https://www.moralstories.org/the-pig-and-the-sheep/ էջից:

Թարգմանությունը՝ Անի Հովհաննիսյանի։

Հեքիաթային աշխարհ

Մի օր ես ձանձրացել էի և երազում էի զարմանալի արկածների մասին։ Գնացի փնտրելու հեքիաթային աշխարհը։ Երկար թափառումներից հետո հայտնվեցի մի գեղեցիկ ամրոցի դարպասների առաջ։ Դռներն ինքնուրույն բացվեցին, կարծես սպասում էին իմ գալուն։ Ամրոցի ներսում ես հանդիպեց բազմաթիվ հեքիաթային արկածների՝ խոսող կենդանիների, ուրախ թզուկների և վիշապների, որոնք պարզվեցին բարի են։

Այնտեղ փառատոն էր, որտեղ վառ փետուրներով թռչունները երգում էին, իսկ կենդանիները՝ պարում։ Բայց ինձ համար ամենահետաքրքիրը Բարի Վիշապի հետ շփվելն էր։ Նա սովորեցրեց ինձ գնահատել բարությունը, օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց։ Իսկ ամենակարևորը սովորեցրեց ինձ հավատալ իմ ուժերին՝ նույնիսկ ամենադժվար պահերին:

Ես արթնացա, բայց հեքիաթային աշխարհի հիշողությունը մնաց ինձ հետ։ Ես հավատում եմ, որ նույնիսկ իրական աշխարհում կարելի է հեքիաթներ ստեղծել, մարդկանց ուրախություն պարգևել և այս աշխարհն ավելի լավը դարձնել:

Գրում է Մարկ Մուսայելյանը

Գարունը այնքան ծաղիկ է վառել

Գարուն է եկել:Երկիրը ուրախությամբ ընդունեց արևի գրկախառնությունները, և մենք շուտով կտեսնենք նրա սիրո արդյունքները: Մեր երկրում գարունը ամենահաճելի եղանակն է։ Գարուն ասելով հասկանում ենք ուրախություն, ջերմություն, զարթոնք, ինչպես բնության, այնպես էր սրտերի։ Իզուր չէ,որ մեր թանկագին մայրերի և գեղեցիկ սեռին մեծարելու համար միամսյակ են մցրել։ Երբ գարունն է գալիս, մենք ոչ միայն հոգով, այլ նաև մարմնով ենք զգում նրա գալուստը։ Կան մարդիկ, որոնք փորձում են ժխտել գարնան զարթոնքը ու բերած երջանկությունը։ Սակայն դա ժխտելը անիմաստ է։ Գարնանը անգամ փողոցներն ու զբոսայգիները լցվում են բացված գեղեցիկ ծաղիկների և ծառերի բույրով ու թարմությամբ։ Ամենուր լսվում է մանուկների ուրախ քրքիջը և թռչունների դայլայլը։ Բոլորը միմյանց ծաղիկներ են նվիրում, պատճառով կամ անգամ առանց պատճառի։ Գարունը նշանակում է երիտասարդություն, զվարթություն, ուրախություն, պատանեկություն, սեր, ջերմություն, քնքշանք և վառվռուն գույներ։ Սիրեք միմյանց և գարունը․․․․

Գրում է Կարոլինա Եսայանը

Առանձնահատուկ օրեր

Անցյալ տարի գարնանն էր։ Սովորական օրերի նման ես արթնացա, գնացի դպրոց։ Հետո վերադարձա տուն ու սկսեցի դասերս անել։ Ավարտելուց հետո ես իմ հորաքույր Արմինեի և իմ շունիկ Չադիի հետ գնացի ման գալու։ Քայլելիս մի տեղից լսեցինք շան ձայներ։ Մոտեցանք ու տեսանք մի տուփ, որի միջից էին այդ ձայները գալիս։ Հորաքույրս բացեց տուփը և տեսավ, որ այնտեղ երկու փոքրիկ ձագեր էին պառկած։ Մութ էր, մենք չէինք տեսնում նրանց գույնը։ Բերեցինք նրանց տուն, լողացրեցինք, չորացրեցինք, կերակրեցինք և տեսանք, որ մեկի գույնը շագանակագույն է, մյուսինը՝ սպիտակ։
Ես նրանց անունները դրել էի Շոկոլադ և Բարաշիկ։ Ես նրանց շատ սիրեցի։ Այդպես անցավ մի քանի օր, մենք մտերմացանք, և ես խնդրեցի հորաքորոջս պահենք մեր տանը։ Նա չհամաձայվնեց և ասսց, որ նրանց տեր ենք գտել, վաղը տանելու են։ Ես շատ ուրախացա, բայց միանգամից տխրեցի, որովհետև սովոր էի նրանց։ Գրկեցի իրենց ու ասացի․

-Ես ձեզ երբեք չեմ մոռանա։ 

Մյուս օրը արցունքներով հրաժեշտ տվեցի իմ ընկերներին, ես նրանց ամուր գրկեցի և չէի ուզում բաց թողնել, բայց հորաքույրս ասաց․

— Նրանք պետք է գնան ։

Նա տվեց իրենց նոր տիրոջը, և նրանք ուղևորվեցին։ Ես նրանց մինչ այս օրը կարոտում եմ։

Գրում է Էլինա Հովսեփյանը

Իմ սիրելի բառը

Իմ սիրելի բառը շնորհակալությունն է։

Իմ կարծիքով, մարդ պիտի ամեն ինչի համար շնորհակալ լինի ,քանի որ ոչ ոք ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ։ Ամեն մեկս այս կյանքում ինչ-որ չափով օգնում ենք մարդկանց։ Դա մեր սրտի ցանկությունն է։ Ինչ-որ բան անելիս մենք երբեք չենք մտածում ,թե ինչ կասեն կամ ինչ պատասխան կստանանք։ Սակայն մենք պետք է գիտակցենք ,որ աշխարհում ամենակարևոր բաներից մեկը միմյանց գնահատելն ու կարևորելն է։ Անշնորհակալ մարդուց վտանգավոր ոչ մեկ չկա աշխարհում։ Ես ընտրում շնորհակալ լինելը ,իմ սիրելի բառն էլ շնորհակալությունն է։

Գրում է Ալեքս Ստեփանյանը

Մրջյունը և աղավնին

Մի շոգ ամռան օր մրջյունը ջուր էր փնտրում։ Որոշ ժամանակ շրջելուց հետո նա հայտնվեց գետի կողքին։ Ջուր խմելու համար նա բարձրացավ փոքրիկ քարի վրա։ Մինչ նա փորձում էր ջուր խմել, ընկավ գետը։ 

Այնտեղ՝ ծառի ճյուղին, մի աղավնի էր նստած, ով տեսավ, որ մրջյունը ընկավ գետը։ Աղավնին շտապ պոկեց մի տերև, և այն նետեց պայքարող մրջնի մոտ։ Մրջյունը շարժվեց դեպի տերևը և բարձրացավ դրա վրա։ Շուտով տերևը լողաց դեպի չոր հողը, և մրջյունը իջավ։ Նա վերև նայեց ծառին և շնորհակալություն հայտնեց աղավնուն:

Ավելի ուշ՝ նույն օրը, մոտակայքում գտնվող որսորդը պատրաստվում էր իր ցանցը նետել աղավնու վրա՝ հույս ունենալով, որ նրան ծուղակի մեջ գցի: Մրջյունը տեսավ նրան և կռահեց, թե ինչ է պատրաստվում անել։ Աղավնին հանգստանում էր, և նա գաղափար չուներ թռչուն որսացողի մասին։ Մրջյունը արագ կծեց նրա ոտքը։ 

Ցավը զգալով՝ թռչուն բռնողը գցեց ցանցը և ճչաց ։ Աղավնին նկատեց դա և արագ հեռու թռավ։ 

Եթե դու լավություն անես, լավությունը հետ կգա քեզ: Մի լավ շրջադարձն արժանի է մյուսին։

Թարգմանությունը՝ Անի Համբարձումյանի

Իմ աշխարհը

Ծնողներիս հետ ես շատ երկրներ եմ շրջագայել։ Հիացել եմ հանճարեղ կոթողներով և գեղեցիկ բնությունով։ Սակայն իմ համար գեղեցիկ աշխարհը իմ հայրենիքն է՝ Հայաստանը, որտեղ ես ծնվել և ապրում եմ։ Հայաստանը հայտնի է իր գեղեցիկ, հիասքանչ և աննկարագրելի բնությունով։ Բոլորին հայտնի է, որ Նոյը իր տապանով հանգրվանել է Մասիս սարի գագաթին։ Հայաստանի հայտնի Սևանա լիճը մեզ համար համարվում է ծով, որտեղ անցկացնում ենք մեր տաք ամառը։ Մայրաքաղաք Երևանում է գտնվում Մատենադարանը, որտեղ պահպանվում են հին ձեռագրերը։ Հայաստան աշխարհի բնությունը զարդարում են գեղեցիկ ջրվեժները, եկեղեցիները, հանգստյան տները և գեղեցիկ շինությունները։ Ինձ համար Հայաստանը ամենալավ, ամենագեղեցիկ, ամենաապահով աշխարհն է։ Ես շատ եմ սիրում իմ Հայաստան աշխարհը։

Գրում է Անահիտ Եսայանը