Սպասելիքներ

Սպասելիքները կարող են ունենալ և՛ լավ, և՛ վատ հետևանքներ։ Երբ մարդ ունենում է սպասելիքներ ինչ-որ աշխատանքից, այդ ժամանակ նա իր սեփական պատկերացումների շնորհիվ կարողանում է ստեղծել լավ պայմաններ, հաշվի է առնում ամեն մանրուքը և ամենը հաշվարկից հետո ստանում է իր ցանկացած իդեալական արդյունքը։ Սակայն սպասելիքները կարող են ունենալ վատ հետևանքներ։ Ես դա նմանեցնում եմ մարդու օրգանիզմին։ Սպասելիքների պատճառով մարդ կարող է շտապել և չմտածված որոշում կայացնել, որի պատճառով ամենը կարող է փլուզվել, կարծես թե օրգաններից մեկը բացակայի օրգանիզմում և համակարգը խառնվի իրար։

Երբ, ինչ-որ բանի անհամբեր սպասում ես, ապա այդ ժամանակ ամեն վայրկյանը անցնում է ինչպես մեկ օր, և թվում է, թե ժամանակն անվերջ է, դու ընկնում ես սպասելիքների գիրկը, և մտածելով միայն տվյալ բանի մասին՝ ինքդ քեզ սառեցնում ես թանկարժեք ժամացույցի սլաքների մեջտեղում։

Գրում է Անի Քարամյանը

Կարո՞ղ են արդյոք մարդիկ զգալ ջերմաստիճանը

Могут ли люди чувствовать температуру?Մեզանից շատերը կարծում են, որ կարող են շրջակայքում գտնվող առարկաների ջերմաստիճանը չափել։ Բայց դա այդպես չէ։ Այս հոդվածում կփորձենք հասկանալ, թե որն է ծուղակը, և ի՞նչ ենք մենք իրականում զգում։

Սովորական իրերի ջերմաստիճանը այն ատոմների և մոլեկուլների միջին արագության չափումն է, որոնցից նրանք կազմված են։ Ինչքան արագ է ատոմների և մոլեկուլների շարժման միջին արագությունը, այդքան բարձր է այդ առարկայի ջերմաստիճանը։ Մեզ սկսում է թվալ, որ կա կոնկրետ կապ. եթե ինչ-որ բանի մոտ բարձր ջերմաստիճան է, ուրեմն մեզ այն տաք է թվում և հակառակը։ Այսպես, մենք մեր ընկալումները նույնացնում ենք ճշգրիտ չափումների հետ։ Բայց դա այդպես չէ։ Շարունակել կարդալ

Իմ աշխարհը

Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, մեկը ուզում է հասարակության մեջ բարձր տեղ ունենալ, մյուսը՝ խելացի լինել: Ես չեմ լսում մարդկանց, ովքեր անիմաստ խոսում են, օրինակ՝ երբ ուղղակի նստած ես, մեկը կարող է մոտենալ ու ասել թե ինչու ես նստած, ես նստել չե՞մ կարող, եթե դա իմ ազատ ժամանակն է, և ես մի բան եմ անում ու դրանով չեմ խանգարում ոչ մեկին։ Ես ունեմ աշխարհ, որտեղ չկա ոչ մի մարդ, ոչինչ, ես այդտեղ մտածում եմ տարբեր բաների մասին։Ես միտք գրելուց առաջ փորձում եմ շատ երկար մտածել, չեմ սիրում առաջին մտքիս եկած բանը գրել։ Մեկ-մեկ  մտածում եմ՝ ինչ է կատարվում ուրիշ մարդկանց մոտ, երբ ես դպրոցում եմ կամ տանը կամ մի ուրիշ տեղ, ես չեմ սիրում երբ մարդիկ մի անիմաստ միտք արտահայտելուց հետո սկսում են ծիծաղել, չնայած նրան, որ ոչ մի ծիծաղելու բան չկա, հնարավոր է ես ուղղակի ուրիշներին չեմ հասկանում։ Սա իմ մտածելակերպն է, իմ աշխարհը։

Իմ աշխարհը

Գայանե Խաչատրյան

Իմ աշխարհն ունի անցյալ, իրականություն, երազանքներ, զգտումներ և սպասումներ։ Իմ աշխարհը կազմված է իմ ընտանիքից, բարեկամներից, հարազատներից, ընկերներից և իմ աշխարհը լցնող մարդկանցից։ Ու այդ բոլոր մասնակիցների հետ ես կապված եմ տեսանելի ու անտեսանելի կապերով։ Ինձ թվում է այդ կապերն ամուր են ու հավերժական։ Իմ ընտանիքը այն շրջանակն է, որում ճանաչում եմ ինքս ինձ։ Ես այնտեղ տեսնում եմ իմ արմատները, պատկերացնում եմ, թե ինչպիսին են եղել իմ նախնիները և դեպի ուր են հասել։ Իմ աշխարհի մասնակիցներից միշտ ներկա են իմ ընկերները։ Նրանց հետ ինձ միավորում են ջերմությունը, փոխօգնությունը, հաճելի հետաքրքրությունները, մտորումներն ու կարծիքները տարբեր թեմաների շուրջ։ Նրանք իմ կյանքի անբաժանելի մասն են և առանց նրանց ես չեմ պատկերացնում իմ առօրյան։ Իմ աշխարհի խորհրդավոր մասն են կազմում այն գրքերը, որոնք օգնում են գտնել իմ մեջ առաջացած հարցերի պատասխանները։ Իմ աշխարհում օր-օրի ձևավորվում է իմ աշխարհայացքը, որի ընդլայնմանը նպաստում է կյանքի փորձն ու իմ ստացած կրթությունը։ Ինձ օգնում են նաև իմ երազանքներն ու ձգտումները, որոնց մեջ իր գլխավոր տեղն ունի սերը երաժշտության նկատմամբ։ Երաժշտությունը ինձ պարգևում է հոգևոր արժեքներ, ներդաշնակություն, խաղաղություն և հանգստություն։ Ես սիրում եմ երգել, նվագել, որի ընթացքում կարծես թե կտրվում եմ աշխարհից։

Գրում է Գայանե Խաչատրյանը

20 հետաքրքիր փաստ ամբողջ աշխարհում կրթության մասին

10 Benefits Showing Why Education Is Important to Our Society | Habitat for  Humanity1. Ավստրալիայում օդային դպրոցը հեռարձակում է դասերը ռադիոյի միջոցով՝ հեռու վայրերում ապրող աշակերտների համար:

2. Աշխարհի բոլոր դպրոցներից ամենամեծը Հնդկաստանում է: Այն կոչվում է  Մոնտեսորի դպրոց և ունի ավելի քան 32,000 աշակերտ:

3. Չինաստանն այն երկիրն է, որտեղ երեխաները ամենաշատը տնային առաջադրանքներ են ստանում: Շանհայում դեռահասները շաբաթական 14 ժամ են անցկացնում տնային աշխատանքի շուրջ: Շարունակել կարդալ

Միամտություն

Երբ մարդը նոր է ծնվում, նա ոչինչ չգիտի այս կյանքի մասին և հետևաբար աշխարհին նայում է մեծ միամիտ աչքերով: Նրա դատողություններում քննադատություն չկա, և նա լիովին վստահում է այն ամենին, ինչ տեսնում է շուրջը։ Բայց այս ամենն անցնում է տարիքի հետ։ Երեխաները մեծանում են, ձեռք են բերում փորձ և գիտելիքներ, դադարում են կախված լինել ծնողների և այլոց կարծիքներից: Նրանք գնում են իրենց ճանապարհով՝ ինքնուրույն վերլուծելով իրենց յուրաքանչյուր քայլը։Սովորաբար չափահասին այլևս չի կարելի միամիտ անվանել, քանի որ նա միշտ գնահատում է իրեն հասած ցանկացած տեղեկություն և վստահում է միայն նրան, ինչը վստահ է համարում: Նա իր մտերիմ շրջապատ է թողնում միայն վստահելի մարդկանց և թույլ չի տալիս ուրիշներին խաբել իրեն։Բայց լինում են դեպքեր, երբ նույնիսկ հասուն տարիքում մարդիկ պահպանում են մանկական գծերը։ Այսինքն՝ նրանք նույնպես անմտածված հետևում են ուրիշներին՝ հաճախ դառնալով խաբեբաների և մանիպուլյատորների զոհ։ Առանց լրացուցիչ հարցերի, նրանք պարտքով փող են տալիս յուրաքանչյուրին, ով հարցնում է նրանց, և հավատում են համընդհանուր արդարությանը: Չգիտես ինչու, նման մարդիկ դասեր չեն քաղում իրենց դառը փորձից և նախկինի պես շարունակում են սխալվել։ Դրա պատճառով մյուսները երբեմն նրանց պարզապես հիմար են համարում:Ես չգիտեմ, թե որքանով է արդար այս դատողությունը։ Բայց  կարծում եմ, որ երբեմն միամիտ մարդիկ չափից դուրս բարի են և հետևաբար գիտակցաբար շատ են ներում ուրիշներին և շարունակում են օգնել բոլորին, ովքեր խնդրում են՝ փոխարենը ոչինչ չպահանջելով։ Նրանք իրենք են գնահատում ուրիշներին և կարծում են, որ եթե իրենք ունակ չեն վատ գործերի, ապա ուրիշները նույնպես չեն կարող վատ բաներ անել։

Գրում է Լիանա Դոխոյանը

Նստարան․․․

Քայլում եմ փողոցներով, կողքովս անցնում են ավտոմեքենաները, մարդիկ և ամբողջ կյանքս։ Քայլում եմ, կանգնում մի շան կողքին, ով անշարժ պառկել էր՝ կծկված ցրտից, և փորձում էր քնել։ Զգում եմ նրա ցավը և մենակությունը, ուզում եմ օգնել, բայց չեմ կարող։ Նայում եմ նստարանին և հուշերը պատում են ինձ։ Ընդամենը երկու տարի առաջ այստեղ ուրիշ մարդիկ էին կանգնած՝ անծանոթ, բայց չափազանց հարազատ։ Երկու տարի անց մնացել է նույն նստարան, նույց այգում և նույն վայրում։ Ոչինիչ չի փոխվել, միայն մենք։ Երկու տարի անց իրար դիմաց կանգնած են մի քանի դեմքեր, որոնք միմյանց հետ կապ չունեն, բայց ունեցել են։ Նայում եմ նրանց և տեսնում եմ, որ հենց այս մարդիկ են հարազատ, բայց անճանաչելի։ Շատ բան է փոխվել մեր կյանքում։ Հնարավոր է, այո՛,  վատ ավարտ է ունեցել մեր բոլորի շփումը, բայց սկիզբը՝ անմոռանալի լավ։ Եկան նրանք մեր կյանք և շատ բան փոխեցին։ Ստեղծեցին մեզ, ում հիմա տեսնում եք։ Ցույց տվեցին, թե ինչպիսին կարող է լինել կյանքը։ Եկան, եկան շատ կարճ ժամանակով, բայց հեռացան տարիներով։ Կարծես սև նամակ էին, նամակ, որ գալիս է շուտ, բայց հետք է թողնում ամբողջ կյանքի համար։ Հիշում եմ, հիշում ենք և հիշելու ենք ժպիտով միմյանց։ Հիմա չկա այս հզոր խումբը, որ ունեինք։ Այո՛, շատ վատ բաների միջով ենք անցել։ Շատ մեծ հետքեր ենք թողել։ Բայց անիմաստ չէր։ Կարծես թե հասկացել ենք՝ ինչու եք արել։ Հիմա յուրաքանչյուրս գնացել ենք մեր ճանապարհով, բայց միևնույն է հիշում ենք միմյանց ժպիտով։

Ամենատարօրինակ փորձերը

Վլադիմիր Դեմիխովի երկգլխանի շունը
Վլադիմիր Դեմիխովը փորձեր է արել կենդանիների վրա՝ փոխպատվաստելով նրանց կենսական օրգանները։ Շների սիրտն ու թոքերը հաջողությամբ փոխպատվաստելուց հետո նա վերջապես վերցրեց հիմնական օրգանը՝ գլուխը։

1954 թվականին Դեմիխովը հաջողությամբ փոխպատվաստել է գլուխը, ուսերը և առջևի թաթերը շան վզին։ Երկու գլուխներն էլ մնացին գիտակցության մեջ և սնվեցին ու ջրվեցին, մինչև որ երկգլխանի քիմերան մահացավ վիրահատությունից երկու օր անց:

Դեմիխովը ևս մի քանի անգամ կրկնեց իր փորձը։ Գոյատևման ռեկորդը սահմանել է երկգլխանի շունը, որն ապրել է մի ամբողջ ամիս։

Շարունակել կարդալ

Միշտ կողքիս

Նորից գիշեր, նորից ես, երկինքը, աստղերը և իմ փրկինչները: Նորից նույնը, ինչպես ամեն օր: Ես, ով անդադար նայում է երկնքին, ականջակալներիս միջի երգը  և գիրքս, որն իմ կողքին սպասում է իր հերթին: Գիշեր է, արդեն կարող եմ ասել առավոտ, քիչ հետո լույսը կբացվի, իսկ ես այդպես նստել եմ և այդպես անշարժ նստած եմ արդեն մի քանի ժամ: Մտածում եմ, մտքերս խառն են և միայն երկինքն է օգնում հանգստանալ, միայն երգերն են օգնում վեր կենալ և շարժվել ,և միայն գրքերին են, որ միշտ իմ կողքին են, որպեսզի օգնեն փախչեմ:
Իմ փրկիչները, որոնց ոչ մի մարդ չի փոխարինի: Իրենց  վստահում եմ, իրենք չեն փախչնի, չեն թողնի, չեն գցի՝ ասելով, որ ես եմ մեղավոր:
Բոլորս էլ ունենք մի բան, որ օգնում է , միշտ մեզ հետ է, մեր հոգին է: Այո, ես չեմ չափազանցում, իրոք, մեր հոգին, մեր սիրտը, մեր մի մասնիկը: Այսքանը ես ասացի իմ կողմից, իմ տեսակետից, հնարավոր է, դուք այդքան լուրջ չեք վերաբարվում այդ ամենին:
Չգիտեմ: Միայն գիտեմ, որ գլուխս ցավում է, ու որ պետք է գնամ և թողնեմ ձեզ:
Թողնեմ մտածեք և ասեք,թե ինչն է միշտ ձեր կողքին, ինչպես ինձ մոտ երկինքը, գրքերը և երաժշտությունը:

Գրում է Յանա Սուքիասյանը

Իմ աշխարհ

The world. Our world. My world. | Valuing Nature NetworkԳրում է Մարի Անանյանը

Երեկո։ Նստած եմ սեղանի շուրջ։ Ականջներս փակ են ականջակալներով, որտեղ հնչում է հերթական երգը։ Եվ հանկարծ հերթական հաղորդագրություն։ Մոտիկ մարդկանցից մեկը իր երկար հաղորդագրություներում ներկայացրել էր իր հերթական պրոբլեմները և հերթական խնդիրները, անհանգստությունները, ցավը, ցավի պաճառը։ Պատասխանելով նամակին և հանգստացնելով նրան՝ ես հերթական անգամ փակում եմ ականջներս և ներառվում իմ աշխարհ։ Իսկ ինչպիսի՞ն է իմ աշխարհը։ Դե իհարկե սիրելի մարդիկ, որոնց կյանքում չեմ տեսնել և չեմ կարծում, որ կտեսնեմ։ Ընտանքս, գաղտնիքներս, սերս, խանդս, ցավս։Գիտեք երևակայել շատ եմ սիրում և հաճախ եմ զբաղվում այդ տարօրինակ և հավասար չափով հետաքրքիր գործնեությամբ։ Երևակայությունս հասել է այն մակարդակին, որ ես ամեն մարդու համար հորինել եմ մի անձ, և, երբ ինձ մոտենում է մարդ, ես արդեն ավտոմատ ընտրում եմ իրեն համապատասխանող անձը և ակտիվացնում եմ այն։Հերթական հաղորդագրություն։ Հերթական բողոքներ, հերթական խորհրուրդ, հերթական հարց՝ Ի՞նչ կանեիր, ի՞նչ ես ցանակում։ Իսկ ես փակված եմ իմ մեծ աշխարհում, որտեղ ամեն ինչ արդեն պատարստ է ինձ համար, սպասում է, թե երբ  ոտքս կդնեմ այնտեղ։