Արքայադստեր լեգենդը

Լեգենդն ասում է, որ թագավորին ասել են, որ իր դուստրը կմահանա օձի խայթոցից, երբ նա դառնա 18 տարեկան: Թագավորը, ով վախենում է կորցնել իր սիրելի դստերը, ծովի մեջտեղում աշտարակ է կառուցել և պաշտպանում է իր թանկագին արքայադստերը՝ տեղադրելով նրան այստեղ։ Թեպետ թագավորը կարծում էր, որ այս կերպ կպաշտպանի իր աղջկան օձից, սակայն աշտարակ ուղարկած խաղողի զամբյուղից դուրս եկող օձը դառնում է արքայադստեր մահվան պատճառ։ Թագավորը, որ շատ վրդովված էր, երկաթե դագաղ սարքեց իր աղջկա համար և դրեց Այա Սոֆիայի մուտքի դռան վերևում։ Սակայն, ըստ լեգենդի, օձը մենակ չի թողնում արքայադստերն անգամ մահից հետո, դեռ պատմում են, որ դագաղի վրա օձի խայթոցից առաջացած 2 անցք կա։

Թուրքերենից թարգմանեց՝ Լիզա Սահակյանը

Կատարելություն չկա

6367281-Shannon-L-Alder-Quote-There-is-no-perfection-only-beautifulԿատարելություն չկա այս աշխարհում։ Բոլորն ունեն թերություններ իրենց մեջ։ Բայց շատ մարդիկ իրենք իրենց ավելի բարձր են գնահոտում, քան կան։ Բայց, իրարկե, պետք է մարդն իրեն գոնե մի քիչ սիրի, որպեսզի  կարողանա իրեն հոգ տանել ,  խնամել և  աջակցել։ Կատարելություն կարող է լինել հագուստը , հեռախոսը , և այն ակլ իրեր, ինչ մարդ օգագործում է։ Նաև հետաքրքրասեր մարդկանց համար կարող է գիրքը լինել կատարյալ։
Մեր ժամակներում կատարյալ մարդ չկա։ Եվ կարծում եմ, որ իմ հասակակիցների մեջ չեմ կարող գտնել կատարյալ մարդ։ Կատարելության կարող է մարդու համար լինել իր ծնողը կամ թանկ մարդը , եթե նա գնահատում է նրանց և նրանց կատարած աջակցությունը իրեն։
Մարդիկ կան, որ իրենց թերությունների համար, որը իրականում մանրուք է , ձեռք են բերում բարդույթներ։ Բայց նրանք չեն հասկանում, որ կան բարդույթներ, որ թերությունը դարձնում են առավելություն։

Գրում է Մարի Աղայանը

Հաջողությունը ժպտում է նրանց, ովքեր վստահ են իրենց վրա

Իրոք, հաջողությունը հասնում է նրանց, ովքեր վստահ են իրենց վրա: Ինքնավստահ մարդը չի վախենում իր ճանապարհին որևէ խոչընդոտից: Նա նպատակներ է դնում և հասնում դրանց: Նա չի վախենում դժվարություններից, քանի որ վստահ է իր ուժերին: Շատ հաջողակ մարդիկ ինքնավստահ մարդիկ են: Քանի որ բարձունքին հասնելու համար անհրաժեշտ է ինքնավստահություն: Ժամանակակից աշխարհում ինքնավստահությունը բավարար չէ բոլորին: Ինչ-որ մեկը վախենում է հանրությունից, ինչ-որ մեկը վախենում է կյանքի փոփոխություններից: Բայց ցանկությունը բավարար չէ: Մարդը պետք է գործի: Հաջողակ և ազդեցիկ մարդիկ միշտ վստահ են իրենց ուժերի վրա, նրանք չեն վախենում հասարակության հետ խոսելուց, անհաջողությունից կամ պարտությունից, նրանք իրենց առջև նպատակն են դնում և գնում են դրան վստահորեն: Ուստի հաջողությունը կարող է հասնել ցանկացածի, պարզապես անհրաժեշտ է ուժ և վստահություն գտնել:

Գրում է Լիանա Դոխոյանը

Անվերջանալի պայքար

688dcb46a0bb24ea12ac90bc82316455--loneliness-silhouettesՄարդիկ նույնիսկ չեն գիտակցում, բայց ամբողջ կյանքի ընթացքում պայքարում են։ Պայքրում են դասարանում լավագույնը լինելու համար, բուհ ընդունվելու ,աշխատանքային առաջխաղացման համար և այլն։ Կան մարդիկ , ովքեր ստիպված են պայքարել։ Ստիպված են պայքարել ծնողների սիրո համար կամ դասընկերների կողմից ահաբեկման դեմ։ Մարդիկ նույնիսկ պայքարում են ամենաչնչին բաների համար, օրինակ՝ դասարանում ամենագեղեցիկը կամ ամենաչարաճճին լինելու։ Բայց կան նաև ավելի գլոբալ բաներ ,որոնց համար պետք է պայքարել։ Օրինակ՝ ազգի ազատության, իրավունքների պահպանման, ապրելու և գոյություն ունենալու պայքար։
Կյանքի մեծ մասը մենք պայքարում ենք։ Անկախ նրանից գիտակցում ենք դա, թե՝ ոչ։

Գրում է Աիդա Ուզունյանը

Ինքնակրթության մասին

1_rms2y6a9eh1VQWEqrMIQ2wԴպրոցից գիտելիք ստանալուց բացի կարելի է ազատ ժամանակ ինքնակրթությամբ զբաղվել։ Օրինակ՝ ես գնել եմ տարբեր գրքեր և հանրագիտարաններ, որոնցով կարելի է լրացուցիչ տեղեկություններ իմանալ տարբեր երևույթների մասին՝ մադու մարմնի և օրգանների մասին, և այլն։ Դա ինձ հետաքրքիր է և ապագա մասնագիտությանս համար արդյունավետ։ Ինքնակրթությամբ քչերն են զբաղվում։ Նույնիսկ դպրոցներում այդքան լավ չեն սովորում։ Սակայն ես բոլորին կառաջարկեի ինքնուրույն գտնել և սովորել տեղեկություններ իրենց հետաքրքող թեմաների շուրջ։ Դա անչափ հետաքրքիր է։ Արդարության համար կասեմ, որ ես էլ այդքան շատ ուշադրություն չեմ դարձնում դասերին։ Սովորում եմ այնքան, ինչքան հանձնարարված է, երբեմն դա էլ չեմ անում։ Կցանկանայի ավելի շատ սովորել, սակայն կարծես ինչ-որ բան խանգարում է։ Կփորձեմ այս ամիս ավելի լավ սովորել, քան անցած ամսում։ Սովորելն իսկապես հետաքրքիր է, ուղղակի պետք է մի կերպ կտրվել հեռախոսից և սովորել։

Գրում է Երանուհի Գալստյանը