Նկատենք աշխարհի գեղեցկությունը

nature-1024x682Աշխարհը լի է գեղեցկությամբ։ Սակայն արդյո՞ք բոլորն են նկատում դա։ Այս դարում կարծում եմ քիչ են մարդիկ, ովքեր նկատում են աշխարհը։ Բոլորը տարված են համակարգչային խաղերով, հեռախոսներով։ Ցավոք, բոլորս ենք այդպես։ Սակայն եթե մի պահ դուրս գանք վիրտուալ կյանքից, կնկատենք բաներ, որ այդքան ժամանակ եղել են մեր կողքին, իսկ մենք չենք նկատել։ Աշխարհը գեղեցիկ է իր բնությամբ, երկրներով, մարդկանցով, ծովերով, օվկիանոսներով և այլն։ Արդյո՞ք հիանալի չէ դիմավորել արևածագը։ Արդյո՞ք հիանալի չէ մութ գիշերով դիտել աստղերի տեղաշարժը սև դարձաձ կապույտ երկնքում։ Արդյո՞ք հիանալի չէ ուղղակի ապրել։ Յուրաքանչյուր մարդ ամենինչ կարող է անել, ամեն ինչի հնարավորություն ունի, ուղղակի պետք է գիտակցել և այդ հնարավորությունները օգտագործել խելամիտ։

Գրում է Երանուհի Գալստյանը

Աշխարհը լի է գեղեցկությամբ

1913623Աշխարհի լի է գեղեցկությամբ։ Բայց աշխարհում մարդիկ չեն լցված գեղեցկությամբ։ Մարդիկ լցված են միայն չարությամբ, նախանձով և չեն սիրում աշխարհը։ Մարդիկ աշխարհը փչացնում են իրենց չարությամբ։ Եվ ես կարծում եմ, որ այդ ամենը գալիս է մեր կյանքով անցած բոլոր դժվարություներից։ Հայերը շատ դժվար իրավիճակների մեջ են հայտնվել, շատ են տխրել և դրա համար էլ նրանք այդպես են։ Եվ ոչ միայն դա,   գալիս է այդ ամենը նաև դիմացի մարդուց։ Եթե դիմացի մարդն էլ նրան ժպտա, չբղավի և չարությամբ չնայի, բնականաբար մյուս մարդն էլ կժպտա և չի կոպտի։ Մենք այս պահին կանգնած ենք շաատ դժվարին իրավիճակի առջև, ամեն պահը մեզ համար շատ կարևոր է, դրա համար ի՞նչ գիտես հետո ի՞նչ կլինի․  միշտ ժպտացեք մարդկանց և օգնեք։

Գրում է Անի Մինասյանը