Անվերջանալի պայքար

688dcb46a0bb24ea12ac90bc82316455--loneliness-silhouettesՄարդիկ նույնիսկ չեն գիտակցում, բայց ամբողջ կյանքի ընթացքում պայքարում են։ Պայքրում են դասարանում լավագույնը լինելու համար, բուհ ընդունվելու ,աշխատանքային առաջխաղացման համար և այլն։ Կան մարդիկ , ովքեր ստիպված են պայքարել։ Ստիպված են պայքարել ծնողների սիրո համար կամ դասընկերների կողմից ահաբեկման դեմ։ Մարդիկ նույնիսկ պայքարում են ամենաչնչին բաների համար, օրինակ՝ դասարանում ամենագեղեցիկը կամ ամենաչարաճճին լինելու։ Բայց կան նաև ավելի գլոբալ բաներ ,որոնց համար պետք է պայքարել։ Օրինակ՝ ազգի ազատության, իրավունքների պահպանման, ապրելու և գոյություն ունենալու պայքար։
Կյանքի մեծ մասը մենք պայքարում ենք։ Անկախ նրանից գիտակցում ենք դա, թե՝ ոչ։

Գրում է Աիդա Ուզունյանը

Ինքնակրթության մասին

1_rms2y6a9eh1VQWEqrMIQ2wԴպրոցից գիտելիք ստանալուց բացի կարելի է ազատ ժամանակ ինքնակրթությամբ զբաղվել։ Օրինակ՝ ես գնել եմ տարբեր գրքեր և հանրագիտարաններ, որոնցով կարելի է լրացուցիչ տեղեկություններ իմանալ տարբեր երևույթների մասին՝ մադու մարմնի և օրգանների մասին, և այլն։ Դա ինձ հետաքրքիր է և ապագա մասնագիտությանս համար արդյունավետ։ Ինքնակրթությամբ քչերն են զբաղվում։ Նույնիսկ դպրոցներում այդքան լավ չեն սովորում։ Սակայն ես բոլորին կառաջարկեի ինքնուրույն գտնել և սովորել տեղեկություններ իրենց հետաքրքող թեմաների շուրջ։ Դա անչափ հետաքրքիր է։ Արդարության համար կասեմ, որ ես էլ այդքան շատ ուշադրություն չեմ դարձնում դասերին։ Սովորում եմ այնքան, ինչքան հանձնարարված է, երբեմն դա էլ չեմ անում։ Կցանկանայի ավելի շատ սովորել, սակայն կարծես ինչ-որ բան խանգարում է։ Կփորձեմ այս ամիս ավելի լավ սովորել, քան անցած ամսում։ Սովորելն իսկապես հետաքրքիր է, ուղղակի պետք է մի կերպ կտրվել հեռախոսից և սովորել։

Գրում է Երանուհի Գալստյանը

Տոները մարդկանց կյանքը հետաքրքիր դարձնելու համար են

big_1419930745_9267237Գիտեք, որ տոները մարդկանց ավելի հետաքրքիր են դարձնում։ Իմ կարծիքով, տոները կարող են մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնել, թե ինչպես է այն նշվել հին ժամանակներում, ինչպիսի ուտեստներ են պատրաստել։

Իմ կարծիքով, ամենաշատը երեխաներին ուրախեցնող տոնը Նոր տարին է։ Ես նույնպես շատ-շատ եմ սիրում Նոր տարին, քանի որ  մտնում ենք նոր կյանք և բացում ենք նոր կյանքի առաջին էջը։

Նոր տարվա առևտուրը, դրանց պատրաստման եղանակը մեզ ավելի հետաքրքիր են դարձնում։ Իրականում ոչ միայն Նոր տարին, մենք ունենք ավելի ու ավելի տոներ։ Բայց կարող եմ ասել, որ ամենահետաքրքիր և սիրելի տոնը Նոր տարին է։ Նոր տարուն նաև ընտանիքի անդամներով միասին միմյանց նվերներ ենք նվիրում։

Գրում է Մարի Աղայանը

Քննադատում

255Ինչ-որ մեկին քննադատելուց առաջ ես փորձում եմ մտածել, թե ես ինչ կանեի, եթե իր տեղը լինեի, և շատ հաճախ հասկանում եմ, որ այդ մարդը ամեն ինչ ճիշտ է արել կամ ամենալավ տարբերակով է արել։ Բայց դա չի վերաբերում մարդկանց, ովքեր քեզ վրա են աշխատում, օրինակ՝ վարսահարդարները, մատնահարդարները և այլն, քանի որ նրանք անում են մի բան, որտեղ չեն կարող ընդունել որոշում, քանի որ նրանք աշխատում են քո ուզած ձևով։ Իսկ ես իմ հանդեպ քննադատությանը վերաբերվում եմ չեզոք, բայց եթե քննադատումը ոճի , հագնվածի և տեսքի համար է, վերաբերվում եմ բացասական, որովհետև դա մարդու ընտրությունն է, և ոչ ոք իրավունք չունի մարդուն քննադատել դրա համար։ Նաև եթե ուրիշը իմ մասին վատ կարծիք ունի, ես փորձում եմ ուղղակի նրա հետ չշփվել, քանի որ ես չեմ պատրաստվում փոխվել ուրիշի համար։

Գրում է Արեգ Պարսիլյանը

Ինքնակրթության իմ փորձը

UntitledԵս հաճախ եմ զբաղվում ինքնակրթությամբ։ Հիմնականում ինքնակրթվում եմ գիրք կարդալով, ծրագրերի հետ աշխատելով։

Ինքնակրթությամբ զբաղվում եմ երրորդ դասարանից։ Առաջինը սկսել եմ ուսումնասիրել wordpress-ի հնարավորությունները՝ գույները, նկարները, նյութի առավելությունները։

Ինքնակրթվելու համար ես հաճախ օգտվում եմ համացանցից, այդպես նայում եմ, հետո փորձում եմ տեսածս գործնականում կիրառել։

Նյութ ընտրելը և գործնականում կիրառելն ունի իր հեշտ և բարդ կողմերը։ Հեշտ է, երբ ծրագրի լեզվին տիրապետում ես․ օրինակ՝ անգլերենին, և կարողանում ես հեշտությամբ գտնել քո նախընտրած պատուհանը։ Բարդ կողմերից մեկն այն է, որ հաճախ սեղմում ես սխալ պատուհանին և ամեն բան խառնվում է իրար։

Իմ կարծիքով, մարդ պետք է զբաղվի ինքնակրթությամբ և սխալներից ոչ թե հիասթափվի, այլ փորձի ուղղել դրանք և առաջ շարժվի։

Գրում է Հայկ Աղլամազյանը