Քննադատում

255Ինչ-որ մեկին քննադատելուց առաջ ես փորձում եմ մտածել, թե ես ինչ կանեի, եթե իր տեղը լինեի, և շատ հաճախ հասկանում եմ, որ այդ մարդը ամեն ինչ ճիշտ է արել կամ ամենալավ տարբերակով է արել։ Բայց դա չի վերաբերում մարդկանց, ովքեր քեզ վրա են աշխատում, օրինակ՝ վարսահարդարները, մատնահարդարները և այլն, քանի որ նրանք անում են մի բան, որտեղ չեն կարող ընդունել որոշում, քանի որ նրանք աշխատում են քո ուզած ձևով։ Իսկ ես իմ հանդեպ քննադատությանը վերաբերվում եմ չեզոք, բայց եթե քննադատումը ոճի , հագնվածի և տեսքի համար է, վերաբերվում եմ բացասական, որովհետև դա մարդու ընտրությունն է, և ոչ ոք իրավունք չունի մարդուն քննադատել դրա համար։ Նաև եթե ուրիշը իմ մասին վատ կարծիք ունի, ես փորձում եմ ուղղակի նրա հետ չշփվել, քանի որ ես չեմ պատրաստվում փոխվել ուրիշի համար։

Գրում է Արեգ Պարսիլյանը

Թողնել մեկնաբանություն