Իրականություն՝ քողարկված հումորով

Ես 7.8 դասարանից եմ։ Ինձ դուր է գալիս իմ դասարանը, անկախ այն ամենից , ինչ ասում են ուրիշները։ Բոլորս համարյա հասակակիցներ ենք։ Ունենք նույն ձգտումները։ Բոլորս էլ ունենք թերություններ։ Չնայած մեր բազմաթիվ տարբերություններին, մեզ միավորում է մեր հումորը և զվարճասիրությունը։ Ճիշտ է, ես գիտակցում եմ, որ մեր զվարճասիրությունը չափազանց է և այժմ մեր գիտելիք հավաքելու տարիներն են , բայց ամեն դեպքում մեր տարիքը իրենն անում է։ Ուրիշներն ասում են, որ մեր դասարանը դպրոցի անկարգ դասարաններից մեկն է, և անգամ դասարանում կան աշակերտներ, որոնք կուզենային փոխել իրենց դասարանը։ Բայց ոչ ես, քանի որ իմ դասարանը ինձ շատ հարազատացել է , և ես իմ ընկերներին ընդունում եմ իրենց թերություններով հանդերձ։

Հույսով եմ, որ նրանք էլ ինձ են այդպես ընդունում։

Գրում է Կարոլինա Եսայանը

Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում

Մեր երկրում ամեն օր տեղի են ունենում տարբեր իրադարձություներ: Եվ մարդիկ  իրենց տարբեր ձևերով են դրսևորում, բայց մարդու մեջ կա մի հատկություն՝ իր գործունեությունը: Մարդուն շատ լավ բնութագրում է իր գործունեությունը: Օրինակ, եթե մարդը վատ արարքներ է անում, նեղացնում է մարդկանց, ծաղրում է և այլն, ապա մենք արդեն հասկանում ենք, որ նա չար և ոչ ազնիվ մարդ է: Բայց, երբ մարդը անում է լավ արարքներ, օրինակ՝ օգնում է տատիկին անցնել փողոցը, պատրաստել ճաշը, անել դասերը և այլն, այդ ժամանակ մենք հասկանում ենք, որ այդ մարդը շատ բարի, բարեսիրտ, միշտ օգնող մարդ է: Մարդու արարքները շատ կարևոոր են: Քանի որ մարդիկ ճանաչում են մյուսին հենց արաքների հիման վրա:

Գրում է Մանանա Ղազարյանը

Մայրը և գայլը

Վաղ առավոտյան մի սոված գայլ պտտվում էր գյուղի ծայրին գտնվող տնակի շուրջը, երբ լսեց երեխայի լացի ձայնը տանից։ Հետո նա լսեց մոր ձայնը, որն ասում էր.

-Լռի՛ր, երեխա՛, լռի՛ր, վերջ տուր լացիդ, թե չէ ես կտամ քեզ գայլին։

Զարմացած, բայց հիացած այդքան համեղ ճաշի հեռանկարից՝ Գայլը տեղավորվեց բաց պատուհանի տակ՝ ամեն պահ ակնկալելով, որ երեխային տան իրեն: Թեև փոքրիկը շարունակում էր անհանգստանալ, գայլը անցկացրեց օրը սպասումով։ Հետո գիշերվա մոտ նա լսեց մոր ձայնը, նորից նա նստեց պատուհանի մոտ, սկսեց երգել և օրորել երեխային, որ նա քնի։

-Ահա , փոքրիկս, ահա։ Գայլը չի կարողանա հասնել քեզ։ Ոչ ,ոչ, հայրիկը նայում է և կսպանի նրան, երբ նա մոտենա։

Հենց այդ ժամանակ հայրը հայտնվեց տան մոտ, և Գայլը հազիվ կարողացավ վազքով փրկել իրեն շներից:

Մի՛ հավատացեք այն ամենին ինչ լսում եք։

Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/024.html էջից։

Թարգմանությունը՝ Անի Համբարձումյանի