Ավանակը և տերը

Մի անգամ ավանակը ընկավ ջրհոր և սկսեց բարձր գոռալ` կանչելով օգնության: Ավանակի գոռոցի վրա վազեց ավանակի տերը և ձեռները պարզեց, որովհետև ավանակին ջրհորից հանելը անհնար էր: Այդ ժամանակ տերը մտածեց այսպես՝ ավանակը արդեն ծեր է և նրան քիչ էր մնացել, և ես արդեն ուզում էի գնել նոր ջահել ավանակ: Այս ջրհորը արդեն շատ չորացել էր, և ես արդեն շուտվանից այն պետք է ծածկեի և փորեի նորը: Իսկ ինչու հիմա միանգամից չսպանեմ երկու նապաստակ. փակեմ հին ջրհորը և նաև միանգամից ավանակին էլ թաղեմ: Շատ չմտածելով՝ նա կանչեց իր հարևաներին, բոլորը ընկերական վերցրին բահերը և սկսեցին լցնել հողը ջրհորը: Ավանակը միանգամից հասկացավ ամեն ինչ և սկսեց գոռալ, բայց մարդիկ  ուշադրություն չդարձրին նրա գոռոցին և սուս շարունակում էին հողը լցնել ջրհորը: Բայց շատ շուտով ավանակը լուռ մնաց: Երբ տերը նայեց ջրհորի մեջ, նա տեսավ, որ մարդիկ երբ հողը լցնում էին ջրհորը՝ ավանակի մեջքին, ավանակը գցում էր հողը գետնին և տրորում ոտքերով:  Քիչ ժամանակ անց , ի զարմանս բոլորի, ավանակը հայտնվեց վերևում և դուրս եկավ ջրհորից:

Ռուսերենից թարգմանությունը՝ Մաքս Սինհայի

Պատմություններ Ֆրանցի մասին

Ֆրանցը մեծանում էր գրքից գիրք: Առաջին ժողովածուի մեջ նա վեց տարեկան էր: Վերջին՝ տասնիններորդում՝ արդեն ինը: Ամեն պատմվածքը (գրքում սովորաբար դրանք երեքից չորսն են, ամեն մեկը տասը էջանոց) ինչ որ ճանաչողական իրավիճակ է երեխայի կյանքից, կարծես Ամանորի, կամ էլ Ամառային ճամբարի նվերի սպասելիք: Առաջին հանդիպումը անարդարության հետ, կամ հիվանդ փորիկ: Ինչպես միշտ այդպիսի պատմվածքներում շարունակությունով, շատ կարևոր է թե գլխավոր հերոսն իրենից ինչ է ներկայացնում: Ֆրանցը՝ պարտադիր, մի քիչ անհաջողակ, բացառապես ոչ իդեալական երեխա, որը կարող է սխալներ գործել: Եվ հենց դրա համար է, որ նրա մասին պատմվածքները իսկապես ծիծաղելի և ուսուցողական են: Ինչ էլ որ Ֆրանցը չաներ, ինչ իրավիճակում էլ որ նա գտնվեր, նրան սպասվում էր իր ընտանիքի և արդար ընկերների աջակցումը: Այնպես որ, այստեղ խոսքը ոչ միայն մեծանալու մասին է, այլ նաև նրա, որ փոքր երեխան միայնակ չպետք է լինի:

Թարգմանությունը՝ Մարի Հայրապետյանի

Բայկալ

Տեղաբնակները Բայկալը լիճ չեն անվանում, միայն հարգանքով՝ ծով։ Գալով լճափ՝ Բայկալին պետք է ողջունել։ Լողալ չի արգելվում, սակայն բայկալյան սուրբ ջրերում չի կարելի լվացվել ու հագուստ լվանալ, ինչպես նաև մեքենա լվանալ։ Չի կարելի ջրում թքել կամ ինչ-որ բան նետել։ Լճի էկոհամակարգը իրապես շատ փխրուն է։ Այստեղ բնակվում են 2635 տեսակի բույսեր և կենդանիներ։ Դրանցից 1000-ից ավել էնդեմիկ (բնաշխարհիկ) տեսակներ են, այսինքն հանդիպվում են միայն Բայկալում։ Վերջին ժամանակներում բնապահպանական իրավիճակները գիտնականների մոտ առաջացնում են լուրջ անհանգստություններ․ սկսվել է ծանծաղացում, նախկին կատարելապես մաքուր ջրում գտնվում են մարդկային գործունեության հետքեր։ 2011 թ․ զանգվածային կերպով ոչնչանում է եզակի սպունգը՝ բայկալյան ջրի հիմնական զտիչը։

Ռուսերենից թարգմանությունը՝ Գայանե Խաչատրյանի

Լավագույն երկիրը

Մի անգամ հարցրին ծերունուն.

-Ո՞ր երկրում արժե ապրել:

Նա ասաց.

-Երանի է այն երկիրը, որտեղ իմաստունին հարգում են, որպես հորը, իշխանին ՝ որպես հարազատ քեռուն, կազակին ՝ որպես բարեկամի, իսկ բանաստեղծին ՝ որպես ցանկալի երեխայի:

Թարգմանությունը՝ Արեն Վարդանյանի

Առակի հեղինակ՝ Ալեքսանդրա Վիժենկո