Ավանակը և տերը

Մի անգամ ավանակը ընկավ ջրհոր և սկսեց բարձր գոռալ` կանչելով օգնության: Ավանակի գոռոցի վրա վազեց ավանակի տերը և ձեռները պարզեց, որովհետև ավանակին ջրհորից հանելը անհնար էր: Այդ ժամանակ տերը մտածեց այսպես՝ ավանակը արդեն ծեր է և նրան քիչ էր մնացել, և ես արդեն ուզում էի գնել նոր ջահել ավանակ: Այս ջրհորը արդեն շատ չորացել էր, և ես արդեն շուտվանից այն պետք է ծածկեի և փորեի նորը: Իսկ ինչու հիմա միանգամից չսպանեմ երկու նապաստակ. փակեմ հին ջրհորը և նաև միանգամից ավանակին էլ թաղեմ: Շատ չմտածելով՝ նա կանչեց իր հարևաներին, բոլորը ընկերական վերցրին բահերը և սկսեցին լցնել հողը ջրհորը: Ավանակը միանգամից հասկացավ ամեն ինչ և սկսեց գոռալ, բայց մարդիկ  ուշադրություն չդարձրին նրա գոռոցին և սուս շարունակում էին հողը լցնել ջրհորը: Բայց շատ շուտով ավանակը լուռ մնաց: Երբ տերը նայեց ջրհորի մեջ, նա տեսավ, որ մարդիկ երբ հողը լցնում էին ջրհորը՝ ավանակի մեջքին, ավանակը գցում էր հողը գետնին և տրորում ոտքերով:  Քիչ ժամանակ անց , ի զարմանս բոլորի, ավանակը հայտնվեց վերևում և դուրս եկավ ջրհորից:

Ռուսերենից թարգմանությունը՝ Մաքս Սինհայի

Թողնել մեկնաբանություն