Կյանքը՝ կանոններով

Կանոնով դու պետք է արթնանաս առավոտյան, ոչ թե այն ժամանակ, երբ արդեն մարդիկ ճաշում են։

Կանոնով պետք է ատամները լվանաս երկու րոպե, չնայած առավոտյան քնաթաթախ դա համարյա ոչ մեկ չի անում։

Կանոնով դու պետք է սովորես, դասերից հետո հասնես տուն, ընթրես, կատարես տնային առաջադրանքներդ և պառկես հոգնած- տանջված քնելու։

Այդպես ամեն օր, մինչև չհասնեն արձակուրդները, երբ մարդիկ հանգստանում են և մոռանում են կյանքի կանոների մասին։Հասարակության մեծ մասը բողոքում է իր կյանքից․ նրանց ոչ մի բան դուր չի գալիս։Նրանք կցանկանային փոխել իրնեց կյանքը ՝ դարձնելով ավելի արդյունավետ։Իմ կարծիքով, արդյունվետ դարձնելու համար պետք է ունենալ կյանքի սեփական կանոնները։Այն կանոնները, որոնք ես բարձրաձայնեցի, հասարակության կանոններն են, իսկ երջանիկ դառնալու համար պետք է ունենաս կյանքի քո կանոնները։

Գրում է Մարի Անանյանը

Ներիր ինձ

Կներես։ Կներես։ Կներես։
Խնդրում եմ…
Դա հանկարծակի էր: Ես մեղավոր չեմ:
Ես հետ եմ վերցնում: Հետ եմ վերցնում բոլոր խոսքերը, արարքները, կներես:
Կներես ամեն մի վայրկյանի համար և իմ հայացքի: Կներես… Խնդրում եմ:
Ներիր ինձ և ուղղակի ասա ինչու եմ մեղավոր: Ասա ինչն է իմ խնդիրը, ինչու էլ չես խոսում, չես գրում, որտեղ ես, ինչու ես այսքան սառը: Ինչու աշնանից դարձար ձմեռ:
Օգնիր, օգնիր հասկանամ՝ ինչ եմ արել, թե ես չեմ արել…:
Դու ես.., դու ես մեղավոր: Ես չեմ: ԵՍ ՄԵՂՈՎՐ ՉԵՄ!!
Նոր հասկացա, նոր գիտակցությանս մեջ հասկացա, որ խնդիրը ես չեմ, դու ես և քո վերաբերմունքը…
Կներեմ..․Կներեմ քեզ մեկ վայրկյանում, միայն գրիր, միայն խոսիր, միայն գրկիր: Կներեմ, բայց չեմ մոռանա,որովհետև այդ ամենի մյուս օրը նորից դու մեղավոր կլինես: Նորից դու կլինես մեր խնդիրը:
Ինչո՞ւ..Ուղղակի ինչ՞ու:
Լավ, իբրև ես եմ մեղավոր, իբրև ես եմ խնդիրը, խնդրում եմ հետ տուր ինձ այդ բոլոր զգացմունքները, բառերը, հպումները:
Դատարկ եմ:
Դատարկ էի:
Դատարկվում եմ:
Օգնեցիր:
Լքեցիր:
Գնացիր:
Կներես, բայց չեմ ների, դռները արդեն փակ են: Իսկ հիշողությունը՝ ջնջված:
Չեմ ներում:
Չեմ ների էլ:
Չեմ ների:

Գրում է Յանա Սուքիասյանը