Հիշողություն

Այս կյանքում մարդկանց մոտ կան ցավեր: Ֆիզիկական ցավ երբ ինչ–որ հատված վնասում ես, բայց հոգու ցավը ավելի ուժեղ է: Ֆիզիկական ցավը կանցնի վաղը իսկ հոգևորը ցավոք երբեք: Հատկապես կորուստը այն մեկի կորուստը ով մանկուց քեզ հետ է եղել ով ամբողջ կյանքում ժպտացել է քեզ:Ես անձամբ հասկացա, որ իմ մեջ ամենամեծ ցավը դա իմ հարազատի կորուստն է: Ես երբ տեսել եմ նրան նա միշտ նայել է իմ դեմքին ու առանց պատճառի ժպտացել, տխուր ժամանակ երբ գնում էի նրա մոտ մոռանում էի ցավերս նույն վարկյանին:Վազում էի վազում էր իմ հետևից, ծիծաղում էի ծիծաղում էր իմ հետևից, երբ տխուր էի նա ինձ ուրախացնում էր:Այս կյանքում միակն էր ում դեմքին երբեք տխրություն չէի տեսել և տխուր մարդկանց երջանկացնում էր: Մի մարդու դեմքին երբեք չտեսնել տխրություն՞

Բայց այդ ինձ շատ էր ուրախացնում:Նա ինձանից շատ մեծ էր, բայց ինձանից շատ էր խնդում ինձանից ավելի շատ կատակներ անում խոսում մանկական բաներից:Ես մանկուցս չեմ սիրել մեր տան հյուրերի հետ խոսել, բայց նրա գալու ժամանակ ես շատ էի ուրախանում և գիտեի, որ գալուց բերելու է իր հետ մեծ ծիծաղ:Մեր հարևանները միշտ ասում էին, որ մեր տանից միայն բարձր ծիծաղի ձայներ են գալիս որովհետև նրա հետ բարձր ծիծաղելը այնքան հաճելի էր և իմ ամենասիրած հաճույքներից մեկը նրա հետ ծիծաղելն էր: Նրա հետ ինչ–որ տեղ գնալը որտեղ ուզում է լինի պարզապես գերագույն հաճույք էր: Մեր կողքի սեղանի նստած մարդկանց համար մենք ընդհանրապես հաճելի չէինք որովհետև այդքան ծիծաղ կար, որ տարածվել էր ամբողջ տեղը:

Իսկ հիմա մնացին միայն քաղցր ու լավ հիշողությունները երբ ես ուզում եմ իրեն հիշեմ պարզապես նայում եմ երկնքին:Ու միշտ գնահատեք ձեր հարազատի հետ ապրած ժամանակները որովհետև օր կգա, որ նրա հետ ապրած բոլոր ժամանակները լավ և վատ կդառնա միայն հիշողություն…

Ես միշտ կհիշեմ քեզ իմ սիրելի քեռի…

Գրում է Նատալի Օրդեկյանը

Արևածագի հետ

Ծածանվում է հանգիստ հոգում վշտով պատված գլուխկոտրուկ ցանկությունը, որը գրավում է կրակի նման, այրվում է քեզ գաղտնի պառկած փոփոխության լույսի ներքո, կարելի է տեսնել գեղեցկությունն ազատության մեջ, որն ավելի է մոտենում, նույնիսկ եթե գիշերը գալիս է.

Իսկ չասված խոսքերը՝ միտքը դիմանում է – դու

Մութ ձմեռ – արևը ծագում է
Հալեցրեք սրտի սառույցը – այնքան տաք
Մութ ձմեռ – գարուն բարի գալուստ
նորից տաքացնում է թևերդ

Վաղ առավոտվա ստվերներն են գալիս
Հեշտությամբ շարժվեք յուրաքանչյուր շնչով
Երգ է երգում կրծքիս մեջ
Տարածվում է ու հառաչում – հե՜յ

Իսկ չասված խոսքերը՝ միտքը դիմանում է – դու

Մութ ձմեռ – արևը ծագում է
Հալեցրեք սրտի սառույցը – այնքան տաք
Մութ ձմեռ – գարուն բարի գալուստ
նորից տաքացնում է թևերդ

Եվ նա կարողանում է թռչել, ճախրում է ամենաբարձր բարձունքները եւ մոտենալով նրան ներքին խաղաղություն է գտնում:

Գրում է Հրաչյա Աղեկյանը

Հետաքրքիր փաստեր Չեխիայի մասին

  • Չեխիայում գտնվում է երկու հազարից ավելի ամրոցներ:
  • Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Պռագահի վրա ոչ մի ռումբ չի նետվել:
  • Գրեթե բոլոր ավտոմեքենանները Չեխիայում –  «Շկոդա» մակնիշի են:
  • Առաջին անգամ են սկսել պատրաստել և վաճառել խորանարդիկների տեսքով անմիջապես ժամանակակից Չեխիայի տարածքում:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Արեն Կարսեցյանի

Ինչո՞ւ չեն արդարանում սպասելիքները

Շատերի մոտ միշտ կա այս հարցը, թե ինչո՞ւ չեն արդարանում սպասելիքները։ Երբ մարդ ունենում է երազանքներ կամ նպատակներ, ու առանց քայլեր ձեռնարկելու ուղղակի մտածելով սպասում է որ պետք է այն ինքն իրան իրագործվի, սակայն երբ գալիս է պահը ու նրանք տեսնում են որ չհասան իրենց նպատակին, նրանք հիասթափվում են ու մտածում են ինչո՞ւ չարդարացրեց իմ սպասելիքները, սակայն չեն մտածում որ այն իրագործելու համար պետք է նաև գործել։ Օրինակ պատերազմի ժամանակ բոլորս անհամբեր սպասում էինք որևէ լավ լուրի, սակայն ամեն անգամ մեծ ցավ ու հիասթափություն ենք ապրում քանի որ մեզ տրամադրում ենք լավին իսկ մեր սպասելիքները այդ լուրերը չէին արդարացնում։ Ու կարծում եմ մեզանիս յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ կյանքում ամեն ինչ չի որ մեր ուզածով պետք է լինի ու պետք է արդարացնի մեր սպասելիքները։ Կյանքում կարան լինեն շատ հիասթափություններ ու շատ դժվար պահեր, որին մենք պետք է պատրաստ լինենք։

Գրում է Էլեն Ավետիսյանը։

Գարնանային առավոտ

Հիշում եմ, երբ գիշերում էի տատիկիս տանը, գարուն էր։ Նրա տունը գտնվում է շատ հանգիստ վայրում։ Այդ տունը մեծ է և լուսավոր, իսկ մթնոլորտը հանգիստ։ Մահճակալը, որտեղ ես քնում էի, դրված էր պատուհանի մոտ։

Ամեն առավոտ թռչունները թռչում էին շենքի վրայով, պատուհանը միշտ բաց էր, և ես լսում էի նրանց հաճելի ծլվլոցները։ Մաքուր օդը խփում էր դեմքիս, կարծես գեղեցիկ երազ լիներ։ Ինձ շատ էր դուր գալի այն միտքը, որ ամեն անգամ, երբ արթնանամ նրանց տանը, ես վայելելու եմ այդ պահերը: Բայց հիմա թռչուններ այլևս չկան, առավոտները տանը լուռ է: Թարմ օդը չի հարվածում դեմքիս, ինչը շատ տխուր է: Ես կարոտում եմ այդ գարնանային առավոտները, այդ տան ամենագեղեցիկ հիշողություններից մեկը:

Գրում է Սոնա Խաչատրյանը

Ինչո՞ւ չեն արդարանում սպասելիքները

Մենք բոլորս էլ մեր կյանքում ունենում ենք սպասելիքներ, լավ կամ վատ սպասելիքներ։ Երբեմն մեր սպասելիքները չեն արդարանում, չեն արդարանում այն պատճառով, որովհետև մենք ավելին ենք պահանջում քան մեզ սպասվում է, հոգեպես պատրաստում ենք մեզ նրան, որ դա հաստատորեն լինելու է, իսկ ավելին չստանալուց մեր սպասվածը այդպես էլ չի իրականանում։ Դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ անիմաստ հույսերն ու սպասելիքերը կարող են մեզ հիասթափեցնել։ Այսպիսով անրաժեշտ է ամեն բան սառը դատել և ռեալ նայել կյանքին։ Չնայած այս ամենին, ինչ-որ սպասելիքներ ունենալիս մենք մեզ լիարժեք ենք զգում, զգում ենք, որ ստանալու ենք այն ինչ երկար ժամանակ ենք ցանկացել, երկար ժամանակ ենք դրա կարիքը ունեցել, փորձում ենք կյանքին նայել լրիվ ուրիշ աչքերով, լրիվ տարբեր հայացքներով և սպասելիքները միայն դեպի լավնեն տանում կյանքը, ցավոք սրտի շատ անգամներ այդ զգացումը կարճ է տևում, չարդարացած սպասելիքների պատճառով։ Վերջին շրջանում ինձ հետ կատարված իրադարձությունների շնորհիվ հասկացա մի բան՝ որ կյանքում ամենալավ բանը սպասելիքներ չունենալն է  և հույսդ միայն քեզ վրա դնելը, ուրիշ ոչ մեկի և ոչ մի բանի։

Գրում է Մանե Մայիլյանը

Այդ զգացումը

Տարօրինակ, ջերմ և անհասկանալի․․․
Կարծես ներսումդ դող կա, բայց այդ դողը նույնիսկ շատ հաճելի է։ Մտածել մի մարդու մասին, ով քո կյանքում կարևոր է, իսկ հետո մտածել, արդյոք նա նույնպես քեզ կարևոր է համարում․․․

Սիրել և միևնույն ժամանակ տխրել, հուզվել, շարադրություններ գրել, երգեր լսել․․․
Երբեմն թվում է, թե կարևոր չէ “տվյալ մարդը” և ավելի կարևոր են այդ զգացմունքները։ Մտքեր, արտահայտություններ, երգի բառեր, մարդկանց կարծիքներ, պետք է զգույշ լինես, որպեսզի միմյանց ընկերությունը չփչացնես և այդպես շարունակ։ Լինում է, որ չափիս շատ մտածելուց սկսում ես խենթանալ։ Կարծում եմ դրա համար էլ ասում են, որ երբ սիրահարված ես՝ կողքից խենթի ես նման։ Այդքան լավ է և այդքան լարված զգացմունք։

Երգեր, գրքեր, ֆիլմեր՝ ամեն տեղ կա այս զգացումն ապահովող մի էլեմենտ։ Չեմ կարծում, որ կա մեկը, ով չսիրի, որևէ մեկին առանձնահատուկ ձևով և դա շատ սովորական է և լավ։ Շատերը զարմանում են և շատ վատ վերաբերվում, երբ ասում ես, որ “որևէ մեկը” քեզ համար առանձնահատուկ է, իսկ դրա պատճառով շատերն էլ վախենում են արտահայտելուց իրենց հույզերը։ Սիրում ե՞ս, լավ ես անում:))) Ոչ ոք իրավունք չունի քեզ քննադատելու և դու աշխարհում միակը չես, ով զգում է նման “բան”։

Գրում է Մանե Հովսեփյանը

Ես երգ եմ գրել

Երբ ասացիր, որ հեռանում ես՝ բարելավելու քո հոգեկան առողջությունը, դու չասացիր, որ որոշել ես ինձ խաբել, դու որոշեցիր ինձ չասել այս մանրուքը: Ես այնքան բարկացա, որ ես ուզում էի քո տան առջև անպարկեշտությամբ ողողել քեզ, որպեսզի բոլորն իմանան։ Ուզում էի փչացնել քո մեքենան, ասել բոլոր քո ընկերներին՝ ինչքան դաժան վարվեցիր ինձ հետ:

Բայց դրա փոխարեն ես երգ գրեցի դրա մասին, ինչքան վատ ես վարվել ինձ հետ, ես կարող էի լաց լինել տանը եւ ամբողջ գիշեր մենակ մնալ:

Բայց փոխարենը ես երգ գրեցի,
Իսկ հիմա ես շատ ավելի լավ եմ,
Մենք զվարճանում ենք ընկերներիս հետ,
եւ երգում իմ երգը
Փոխարենը ես երգ գրեցի։

Ես չկորցրեցի իմ հանգստությունը եւ ինքնասիրությունը, մայրիկը կհպարտանար ինձնով, ուզում էի հաշտվել առաջարկից “փոքրիկս”, բայց փոխարենը ես խզբզեցի ամեն ինչ:

Բայց դրա փոխարեն ես երգ գրեցի դրա մասին, ինչքան վատ ես վարվել ինձ հետ, ես կարող էի լաց լինել տանը, եւ ամբողջ գիշեր մենակ մնալ:

Բայց փոխարենը ես երգ գրեցի
իսկ հիմա ես շատ ավելի լավ եմ,
մենք զվարճանում ենք ընկերներիս հետ
եւ երգում իմ երգիը։
Փոխարենը ես երգ գրեցի։

Եկեք խնջույքներ կատարենք, մոռանանք պարի մեջ ամեն ինչի մասին, մտածեցի սիրտս կկոտրվի, բայց դրա փոխարեն ես երգ գրեցի ։

Գրում է Հրաչյա Աղեկյանը։

Գարնանային առավոտ

Արևը կամաց-կամաց բարձրանում է հորիզոնից՝ ջերմ փայլ տալով ներքևի աշխարհին: Օդը փխրուն է և զով, ծառերի միջով խշշում է թեթև քամին: Թռչունները ծլվլում և երգում են՝ ողջունելով նոր օրվա սկիզբը:

Երբ դուրս եմ գալիս, ինձ անմիջապես պարուրում է գարնան թարմ բույրը։ Առավոտյան լույսի ներքո խոտի վրա ցողը փայլում է ադամանդի պես, և ծաղիկները սկսում են ծաղկել գույների ծիածանի մեջ:

Գրում է Արսեն Գևորգյանը

Հավատա ինքդ քեզ

Ինքդ քեզ հավատալը հաջողության և ձեր նպատակներին հասնելու բանալի է: Երբ հավատում ես ինքդ քեզ, կարող ես հաղթահարել քո ճանապարհին հանդիպող ցանկացած խոչընդոտ։ Բայց, ցավոք, միշտ չէ, որ հեշտ է պահպանել հավատը քո հանդեպ։ Երբ ես կասկածում եմ իմ ունակությունների վրա, հիշում եմ այն, ինչին արդեն հասել եմ։ Ես մտածում եմ իմ անցյալի հաջողությունների և այն մասին, թե ինչ են նրանք տվել ինձ։ Դա օգնում է ինձ վերականգնել հավատը իմ հանդեպ և շարունակել առաջ շարժվել: Նաև ես փորձում եմ ինձ չհամեմատել այլ մարդկանց հետ և չփնտրել նրանց հավանությունը: Ես գիտեմ, որ մեզանից յուրաքանչյուրը յուրահատուկ է և ունի իր ուղին: Ես վստահում եմ իմ կարողություններին, ինտուիցիային և հավատում եմ, որ դրանք ինձ կօգնեն հասնել իմ ուզածին: Ինքդ քեզ հավատալը չի ​​նշանակում, որ դա միշտ էլ հեշտ է լինելու: Բայց եթե ամուր կանգնեք ոտքերի վրա և չհանձնվեք դժվարությունների առաջ, ապա շուտ թե ուշ անպայման կհասնեք մեր նպատակներին։ Ես հավատում եմ ինքս ինձ և գիտեմ, որ հաջողության կհասնեմ, եթե շարունակեմ առաջ շարժվել։

Գրում է Արտյոմ Ղազարյանը