Հանճար չեն ծնվում

Հանճար չեն ծնվում, հանճար դառնում են։ Ձեր կարծիքով Թումանյանը, Չարենցը, Վահան Տերյանը և այլ ստեղծագործողներ ծնված օրվանից հանճա՞ր են եղել, պատասխանն է՝ ո՛չ։ Նրանք դարձել են հանճար,դարձել են մեծ քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Այդ պատճառով մարդ չի կարող հանճար ծնվել, այլ բան է, երբ մարդը տաղանդավոր է ծնվում։ Դա արդեն ժառանգություն, գեներ են։Մարդիկ կարող են հանճարներ, ինչպես նաև հերոսներ դառնալ, միայն նպատակասլաց ու երկարատև աշխատանքի օգնությամբ, և սա վերաբերվում է յուրաքանչյուր ոլորտի։Միակ կարևոր պայմանն է աշխատասիրություն և մեծ ցանկություն։

Գրում է Հովհաննես Գալիկյանը