Գիրք, որ փոխեց իմ կյանքը

Ի՞նչ է ընդհանրապես գրականությունը: Ինչո՞ւ է անհրաժեշտ, ինչու են մարդիկ կարդում: Իսկ ընդհանրապես, ի՞նչ կարող է սովորեցնել հաստ կապոցով փաթաթված թուղթը։ Իրականում գիրքը, ցանկացած ստեղծագործություն անգին են: Այն, ինչ արվում է հոգու հետ, միշտ կլինի ավելին, քան նյութի մի կտոր, մարդն իր ողջ կյանքի ընթացքում ուսումնասիրում է, իր համար նոր հատվածներ է բացահայտում և ձգտում դեպի անհայտը: Դժվարությունները հաղթահարելու ցանկությունը թույլ է տալիս աշխարհին զարգանալ, իսկ մարդու հոգին դառնում է ավելի պայծառ ու հարուստ: Առաջընթացը կանգ կառներ, եթե չլիներ գրականությունը։ Այն հաջորդականությունների հստակ շղթայի սկիզբն է, որը հանգեցրեց իր մեջ անսահման տարածությունների ու խորությունների բացահայտմանը: Գրականությունը հիմնական դրդապատճառներից է, գաղափարական ոգեշնչումներից, կյանքի դպրոցներից, գիտելիքի ու պատմության շտեմարանից։ Մի ամբողջ հսկայական աշխարհ՝ գեղարվեստական և իրական, կարող է տեղավորվել մեկ ստեղծագործության մեջ։ Այն կա տողերում և դրանց միջև, մենք կարող ենք ցանկացած պահի հայտնվել այնտեղ և տեսնել ամեն ինչ մեր երևակայության մեջ է։ Եվ ամենակարևորը՝ շատ բան սովորելու համար պարզապես պետք է ըմբռնել:

Սեր. սա երևի ամենագլխավորն է, ամենագեղեցիկն ու անկեղծը, որ ցանկացած գիրք կարող է տալ մարդուն։ Ստեղծագործություններ, որոնք կարդալուց հետո, թվում է, թե ինչ-որ առանձին հարթության մեջ ես, որտեղ ամեն ինչ այլ է։ Մարդիկ տարբեր են, և որոշ բաներ այլ նշանակություն ունեն։
Հայտնի անգլիացի գրող Քոլին Հուվերի «Ամեն ինչ ավարտվում է մեզ հետ» գիրքն ինձ համար դարձել է իմ կյանքի այս պահին առանցքային թեմա։Վերջերս սկսեցի կարդալ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ հիմա շատ բաների բոլորովին այլ կերպ եմ նայում։
Սերն ու բնավորությունը այս գրքում հանդիպող ամենակարևոր թեմաներից են: Սկզբում կարծում էի, որ սերը չի կարող գոյություն ունենալ, եթե երկու մարդիկ միմյանց համար ճիշտ չլինեն, բայց Քոլին Հուվերն ինձ հակառակը համոզեց:

Փոխադրեց Լիանա Դոխոյանը

Արթուր Քոնան Դոյլ․ Արնագույն գործը․ վերլուծություն

Շերլոք Հոլմս 1. Արնագույն գործը, Չորսի նշանը, Արթուր Կոնան ԴոյլԱյս գիրքը մեզ պատմում է Շերլոկ Հոլմսի և բժիշկ Ջոն Ուոթսոնի ծանոթության և ապագա գործերի ու բացահայտումների մասին։

Բժիշկը վերադարձել էր պատերազմի դաշտից լուրջ վնասվածքով։ Բուժվելուց հետո նա միանգամից շատ լավ հյուրատուն է գնում, բայց մի քանի օր անց հասկանում է, որ մենակ չի կարող վճարել հյուրատան վարձը՝ սկսում է փնտրել մարդու, ում հետ կարող էր այն կիսել։ Մի օր նա հանդիպում է իր հին ընկերոջը, իսկ նա իր հերթին ասում է, որ ունի մի ծանոթ, ով նույն իրավիճակում է։ Հենց նույն օրը Ուոթսոնը գնաց ծանոթանալու այդ մարդու հետ։ Նրա անունը Շերլոկ Հոլմս էր։ Մի քիչ զրուցելուց հետո Շերլոկը հանկարծ հարցրեց՝․ դուք ծառայել եք, իսկ բժիշկը՝ ես դրա մասին չէի ասել, որտեղից իմացաք։

Մոտավորապես այսպես ծանոթացան Շերլոկը և Ուոթսոնը։ Չնայած նրան, որ Ուոթսոնը սկզբում լուրջ չէր վերբերվում Շերլոկի մասագիտությանը ՝ ժամանակի ընթացքում նրանք դարձան գործընկերներ և բավական մտերիմ ընկերներ։

Գրքի մասին կարող եմ ասել, որ այն շատ բարձր է գնահատված, քան կա։ Այնուամենայնիվ դա իմ կարծիքն է։

Գրում է Աիդա Ուզունյանը

Արտավազդ Եղիազարյան՝ Վիշապաքարի գաղտնիքը

Վիշապաքարի գաղտնիքը | Zangak BookstoreՆախաբան
Վահագնի 13-րդ տարեդարձը սկսվեց աղետալի․ բախում դպրոցում, հիմար իրավիճակ, Աստղիկը՝ իր երազանքների աղջիկը, նույնիսկ չի նայում իր կողմը, իսկ ծնողներն անընդհատ զբաղված են․․․ Փոխարենը ճակատագրի բերումով հենց այդ օրը Վահագնը պետք է պատահաբար օգներ կյանքի վերադառնալ մի վաղնջական, ոչ այնքան առասպելական մի էակի, որից նախ կսարսափեր, իսկ հետո կընկերանար։ Բայց վիշապները, ինչպես կպարզվի հետագայում, այնքան էլ բարիդրացիական չեն տրամադրված մարդկանց նկատմամբ։ Շարունակել կարդալ

Լուսի Մոդ Մոնտգոմերիի՝ Աննան կանաչ կտուրներից

Լուսի Մոդ Մոնտգոմերի - Աննան Կանաչ կտուրներիցՆախաբան
Լուսի Մոդ Մոնտգոմերիի <<Աննան կանաչ կտուրներից>> գիրքը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով ու թարգմանվել առնվազն 36 լեզուներով։

Գրված լինելով բոլոր տարիքների համար՝ այն 20-րդ դարի կեսերից դասվեց մանկական գրականության դասական գործերի շարքին։ Վեպի գործողություններն ընթանում են 19-րդ դարի ավարտին ու պատմում Աննա Շիրլիի՝ մի 11-ամյա որբ աղջնակի մասին, ով սխալմամբ ուղարկվում է Քաթբերտների ընտանիք ու պարզում՝ նրանց տղա էր պետք։ Կարմրահեր ու պեպենոտ աղջնակը, որը կյանքի դաժան փորձությունները սովոր էր հաղթահարել իր երևակայության ու գեղեցիկի նկատմամբ հավատի շնորհիվ, վերջապես գտնում է իր տունն ու սկսում հասարակության հետ շփման իր ուղին՝ կոտրելով կարծրացած պատկերացումները։ Շարունակել կարդալ

Տգեղ սերը․ գրքի վերլուծություն

Վերջերս սկսել էի մի գիրք, որի մասին և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ էի լսում: Ճիշտն ասած, ես տրամադրված էի երկուսին էլ, բայց սրտով և հոգով երազում էի, որ լավը լինի: Ի վերջո, ամենը չեղավ այնպես, ինչպես ցանկանում էի: Տանջանքով մեկ ամսում հազիվ վերջացրեցի այդ գիրքը: Գիրքը կարդալու ընթացքում արդեն սկսեցի մտածել, որ չեմ ցանկանում շարունակել, բայց չեմ սիրում կիսատ թողնել որևից է բան, այդ պատճառով կարդացի մինչև վերջ: Գրքի անունն է ,,UGLY LOVE,, (Տգեղ սերը): 
Կարդում էի անգլերենով: Գիրքը ժամանակակից սիրային վեպ է, որը այդքան էլ լավ չէր գրված ինձ համար: Գրողն է Colleen Hoover ՝ Կոլին Հուվերը: Իրականում այդ կինը շատ լավ գրքեր ունի, կարդացել եմ իր գործերից 4-ը և, ավելին ասեմ, իմ կարդացած այդ չորս գրքերից մեկը դարձել է իմ ամենասիրելի գիրքը: Բայց այս պահին մենք խոսում ենք այլ գրքի մասին: Ասում են, որ սա իր առաջին գրքերից է եղել: Իրականում ինձ դուր չեկավ սյուժեն: Այն շատ ոչ թե երկարացված , այլ անհասականելի էր: Կարդալուց ավելի շատ նյարդայնանում ես, քան հաճույք ստանում: 
Եթե անցնենք հերոսներին, ապա կասեմ,որ գլխավոր հերոսներին չսիրեցի, բայց շատ սիրեցի գլխավոր հերոսուհու եղբորը և հերոսի անցյալ ընկերուհուն: Նկարագրած էր ամնե ինչ շատ լավ, բայց այնքան տհաճ էր ինձ համար կարդալը, որ այդ նկարագրությունները չէին փրկում:
Գիրքը գնահատել եմ 5/10, որովհետև ինչքան էլ վատը լինի, միշտ էլ լավ կողմեր նույնպես կարող ես գտնել:

Մտքերը՝ Յանա Սուիքասյանի

Հոկտոր Մալո՝ Առանց ընտանիքի

arancՎերջերս ավարտեցի <<Առանց ընտանիքի>> գիրքը։ Այն արկածներով լի գիրք էր։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ գլխավոր հերոսը, ում անունը Ռեմի էր, ձևանալով քնած, լսեց, թե ինչպես են իր մայրը և գրեթե մեկ ժամ առաջ օտար երկրից եկած ամուսինը զրուցում։ Նա լսեց, թե ինչպես են հիշում այն օրը, երբ տղային գտել էին փողոցում և ծնողներին գտնելու նպատակով վերցրել։ Այդ պահից տղան հասկացավ, որ իրեն այդքան տարի պահած մարդը ոչ թե իր մայրն էր, այլ իր ստնտուն։ Տղայի <<մայրը>> իրեն շատ լավ էր վերաբերվել այդքան տարի և շատ էր սիրում։ Իր <<մոր>> ամուսինը կնոջից թաքուն որոշեց վաճառել տղային մի երաժիշտի, ով 4 կենդանու հետ խումբ էր կազմել։ Նրանք եկան ընդհանուր համաձայնության, և տղան ստիպված գնաց Վիտալիս անունով անծանոթի հետ։ Սկզբում շատ էր տխրել, սակայն հետո այնքան էր կապվել Վիտալիսի և կենդանիների հետ, որ իր ընտանիքն էր համարում։ Օրերից մի օր Վիտալիսը մահացավ և այդ պահից սկսած Ռեմիի կյանքը փոխվեց։ Նա սկսեց ձեռքից ձեռք ընկնել՝ միաժամանակ ճիշտ և խելացի որոշումներ կայացնելով։ Նա ձեռք բերեց շատ ընկերներ և հանդիպեց իր իսկական ընտանիքին։ Շատ հիանալի գիրք է և խորհուրդ կտամ բոլոր դեռահասներին։ Շարունակել կարդալ

Ուիլյամ Սարոյան՝ Հայրիկ, դու խենթ ես

սարոյան-հայրիկՈւիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վիպակը հոր և որդու զրույց է, մի անվերջ զրույց, որն ամեն օր ունենում են բոլոր ազգերի հայրերն ու որդիները:

Գրքի բովանդակությունը
Հայրը, որը գրող է, պատասխանում է որդու բոլոր հարցերին, հոգ է տանում որդու մասին, չի բարկանում, ոչինչ չի պարտադրում, այլ  արդեն 10 տարեկան որդու հետ զրուցում է ինչպես հավասարը հավասարի ու փորձում բացատրել կյանքի ամենաբարդ բաները ամենապարզ բառերով:

Իմ կարծիքը
Այս գիրքը ես կկարդամ երկրորդ անգամ, քանի որ ամեն անգամ, երբ դու կարդում ես նրանց երկխոսությունը, շատ հետաքրքիր է,  նաև ինչ- որ  իմաստուն բան պարունակող խոսքեր են,  և ոչ միայն։

Մտքերը՝ Մարի Աղայանի

Ամառային ընթերցանություն

Ամառը սկսվեց և վերջացավ շատ արագ, խառը և զբաղված։ Չնայած այդ ամենին, ես հասցրել եմ ժամանակ հատկանցնել գրքերին, որոնք ինձ հանգստացնում են և թույլ են տալիս մոռանալ խնդիրներիս մասին:
Կարդացել եմ 7 գիրք և սկսել 8-րդը: Ուզում էի կարդալ ավելին, բայց ժամանակս թույլ չտվեց:
Եթե ես բոլորի մասին սկսեմ պատմել, շատ երկար կլինի, նախընտրում եմ գրել վերնագրերը և վարկանիշները՝ ըստ իմ կարծիքի:

Ռուսերեն գիրքերը

Дневник памяти. НИКОЛАС СПАРКС
Հիշողությունների նոթատետրը. ՆԻԿՈԼԱՍ ՍՊԱՐՔՍ
8/10 — սիրո վեպ

Под небом парижа. ДАНА ДЕЛОН
Փարիզի երկնքի տակ. ԴԱՆԱ ԴԵԼՈՆ
10/10 — սիրո վեպ

Падающая звезда. ДАНА ДЕЛОН
Ընկած աստղ. ԴԱՆԱ ԴԵԼՈՆ
10/10 — սիրո վեպ

Անգլերեն գիքերը 

The Spanish love deception. ELENA ARMAS
Իսպանական սիրո խաբեությունը. ԵԼԵՆԱ ԱՐՄԱՍ
9/10 — սիրո վեպ

Heart Bones. COLLEEN HOOVER
Սրտի ոսկորներ. ՔՈԼԻՆ ՀՈՒՎԵՐ
9.5/10 — սիրո վեպ

Reminders of Him. COLLEEN HOOVER
Նրա հիշեցումներ. ՔՈԼԻՆ ՀՈՒՎԵՐ
?/10 — սիրո վեպ
Նոր եմ սկսել, դեռ չեմ ավարտել։

Կոմիկսներ

The baby-sitters club. RAINA TELGEMEIER
3/10

Sisters. RAINA TELGEMEIER
6/10

Գրում է Յանա Սուքիասյանը։