Բարության ճանապարհով

Երբ մարդը գիտակցելով և ինտուիտիվ կերպով ընտրում է նպատակ, կյանքի համար առաջադրանք, ակամայից տալիս է իրեն գնահատական։ Ըստ նրա, թե ինչի համար է մարդը ապրում, կարելի է դատել նրա ինքնագնահատականը ցա՞ծր է, թե՞ բարձր։

Եթե մարդը ապրում է նրա համար, որ անի բարություն, մարդկանց տառապանքները հեշտացնի, բերի երջանկություն, ուրեմն ինքն իրեն գնահատում է։ Նա իր առջև դնում է մարդուն արժանի նպատակ։

Եթե դու ապրում ես միայն քեզ համար, սեփական բարեկեցության մասին քո մանր հոգսերով, ապա ոչ մի հետք չի մնա քո ապրածից։ Եթե դու ապրում ես ուրիշների համար, ապա ուրիշները կփրկեն այն, ինչին դու ծառայել ես, ինչին ուժ ես տվել։

Արժանապատվությունը պահանջում է բարություն, բարեսրտություն, չմտածել միայն քո մասին, լինել ճշմարիտ, լավ ընկեր, գտնել ուրախություն՝ օգնելով ուրիշներին։

Կյանքի արժանապատվության համար պետք է կարողանալ հրաժարվել փոքր և զգալի հաճույքներից… Կարողանալ ներողություն խնդրել, սխալն ընդունելն ավելի լավ է, քան ստելը։

Ստելով մարդուն՝ դու առաջին հերթին ստում ես ինքդ քեզ, իսկ մարդիկ հասկանում են և հարգանքի պատճառով ոչ մի բան չեն ասում։

Ռուսերենից թարգմանությունը՝ Եվա Միքայելյանի

Այս աշխարհը հիասքանչ է

Այս աշխարհը հիասքանչ է նրանով, որ կան շատ գաղտնիքներ, բացահայտումներ, ճամփորդություններ և այլն։ Ես մտածում էի, որ աշխարհը անմիաստ բան է, բայց հետո հասկացա, որ աշխարհը կյանքի մի մասնիկն է, որ հնարավորություն է տալիս մարդկանց ապրել, աշխատել, սովորել և այլն։ Հասկանալով, որ այս աշխարհը հիասքանչ է, ես ինձ խոստացա, որ միշտ պետք է լինեմ ուրախ և երջանիկ։

Գրում է Արամ Բադալյանը

Հավատա ինքդ քեզ

Ես կարծում եմ,որ ցանկացած մարդ պետք է հավատա իր ուժերին։ Երբեմն մենք հուսահատվում ենք,թվում է,թե չենք կարող անել այս կամ այն բանը,սակայն հավաքվում ենք,զգաստանում,սկսում ենք հավատալ մեր ուժերին,մեկ էլ տեսնում ենք՝ ստացվեց․․․

Շատ հաճախ մենք չենք պատկերացնում,որ մենք կարող ենք անել շատ բաներ,միշտ մեզ թվում է՝ դժվար ստացվի․․․ Երբ սկսում ես հավատալ ինքդ քեզ,վստահում ես քո գիտելիքներին,աշխատում ես ինքդ քեզ վրա,սկսում են քո կյանքի ամենահաջող ակնթարթները։

Գրում է Ալեքս Ստեփանյանը

Առանձնահատուկ օր

Մի անգամ ես և իմ ընկերները  գնացինք ճանփորդության՝  լեռ բարձրանալու։ Իմ ընկերներից մեկը լեռան կեսին արդեն հոգնել էր, և այլևս չէր ուզում բարձրանալ, բայց ես նրան ասացի, որ իր մեջ ուժ գտնի և մինչև վերջ բարձրանա լեռը։  Բայց նա ցանկացավ մի փոքր հանգստանալ, մենք համաձայնեցինք և միասին հանգստացանք։ Եվ սկսեցին նորից բարձրանալ, մենք վերջապես հասանք լեռան գագաթը, բոլորս հոգնել էինք, հանգստացանք և վայլեցինք այդ գեղեցկությունը։ Արդեն սկսեցինք իջնել լեռնից, և վերջապես այսօրվա մեր ճանփորդությունը ավարտվեց։ 

Գրում է Մանվել Դավթյանը

Աշունն ամենալավ եղանակն է

Աշունը տարվա ամենալավ եղանակն է։ Ես սիրում եմ աշունը, երբ անձրև է գալիս ու ծառերի տերևները իրենց գույնը փոխում են՝ կարմիր, դեղին, կանաչ, նարնջագույն։ Օրինակ՝ ես սիրում եմ աշնանը խմել տաք թեյ և վայելել դրսի անձրևը։ Դա ինձ համար հաճույք է, հանգստանալու միջոց։ Աշունն առանձնանում է իր յուրահատուկ, երփներանգ գեղեցկությամբ։ Աշնան մասին կան զանազան բանաստեղծություններ, առակներ և հեքիաթներ։ Բանաստեղծություններ կան նաև գրված տարվա բոլոր եղանակների մասին, բայց իմ կարծիքով ամենաշատը աշնան մասին է։ Դրանցից մեկը Կոմիտասի գրած բանաստեղծությունն է՝  Ծառերը թփերը լեցուն միրգ ,  որը ես շատ եմ հավանել։ Կոմիտասը նաև ունի աշնան մասին գրած երգեր։Կոմիտասը իմ սիրելի հեղինակներից է։   ( Կոմիտասի մասին)

Կոմիտաս շուշիկի   

Աշնանը տեղի է ունենում ամենահետաքրքիր իրադարձություններից մեկը՝ տերևաթափը: Աշունը առանձնանում է իր գույներով: Աշնանը, երբ արթնանում ես, ունենում ես ուրախ տրամադրություն, համենայն դեպս ինձ մոտ այսպես է:

Գրում է Անգելինա Գևորգյանը

Աշնան հեքիաթը

Եկավ աշնան անտես գեղանկարիչն ու իր վրձնով նկարեց այս անշրջանակ կատվը: Այս տարի նույնպես բնությունը գույներ չի շռայլում մեր երկիրը, մեր քաղաքը գեղեցկացնելու համար: Ես շատ եմ սիրում հեքիաթային աշունը: Կանգնում եմ պատուհանի մոտ և հետևում անձրևին, անձրևը, որը թափանցիկ վարագույրի պես կախվում է երկնքից ու պատմում աշնան հեքիաթը, որը բերել էր հեռուներից: Տերևները դողում են ծառի ճյուղերին և պոկվելով մեղմ քամուց՝ հեզաճկուն պարելով իջնում գետնին: Ոսկեզօծ ուռենին իր ոսկե մազերը օրորում է քամու երգի տակ՝ թախիծ հաղորդելով  քամու երգին: Քամու երգին անտարբեր չի մնում նաև կարմրազգեստ կաղնին և պարելով շարժում իր դարավոր ճյուղերը: Իսկ կարմրաթուշ ուլունքներով զարդարված մասրենին հրճվում է անտառի իրարանցումով և իր փոքրիկ գունափոխված տերևներով ծափահարում: Շատ գեղեցիկ է և գունավոր աշնանային պարահանդես հեքիաթը:

Գրում է Մանե Եսայանը

Ես հայտնվել եմ հեքիաթում

 Ես Ժասմինն եմ։ Ես շատ եմ սիրում երեկոյան զբոսնել Երևան քաղաքով և վայելել աշունը։Մի անգամ, երբ փոքր էի, ես և մորաքույրս միասին գնացինք զբոսանքի, նաև արեցին մի քանի աշնանային նկարներ։ Այդ պահին, երբ մորաքույրս ինձ նկարում էր, ինձ թվաց, որ ես հեքիաթում եմ  ։  Հասկանո՞ւմ եք, աշնանային գույներն ուրիշ են, երբ դու նայում ես դեղին,  նարնջագույն և կարմիր  գույներին, քեզ թվում է իբրև դու հայտնվել ես հեքիաթում և մտածում ես՝ երանի մնայի  հեքիաթում։ Հիմա դուք ինձ կասեք ինչու, իսկ ես ձեզ կպատասխանեմ աշխարհում համարյա բոլորը չար են և միմյանց հետ լավ չեն վարվում, իսկ հեքիաթում ամեն ինչ հակառակն է։ Հեքիաթում բոլոր հերոսները բարի և ընկերասեր են։ Դրա համար ես չեմ ուզում դուրս գալ հեքիաթից։ Ասելիքս ինչ է, որ պետք չէ չար, տգետ և անսիրտ լինել։ Կուզենայի հեքիաթի  աշնան պես մարդիկ մաքուր , բարի և գեղեցիկ լինեն։

Միշտ վարվեք մարդու հետ այնպես, ինչպես կուզեիք, որ ձեզ հետ վարվեին և հիշեք ՝ մարդուն միշտ պետք է օգնել և հարգել։

Գրում է Ժասմին Պետրոսյանը

Նյութական և հոգևոր արժեքներ

Ես այս շարադրությունում կփորձեմ բացատրել ձեզ, թե ինչով են տարբերվում նյութական և հոգևոր արժեքները: Նյութական արժեքն այն է, ինչ մենք հեշտ կարող ենք ձեռք բերել, կամ այն, ինչ ստանում ես գումարով: Օրինակ՝ գումար, տուն, մեքենա և այլն: Իսկ հոգևոր արժեքը մարդու հոգին է կամ բնավորությունը: Օրինակ՝ մարդկություն, հումոր, անհիշաչարություն և այլն: Ես ավելի շատ կարևորում եմ հոգևոր արժեքները, քան նյութական, որովհետև ոչ մեկ քեզ հետ չի ընկերան քո նյութական արժեքների համար, իսկ եթե ընկերանա, ուրեմն քեզ պետք չէ այդպիսի ընկեր: Նաև հոգևոր արժեքներն ավելի կարևոր են, որովհետև դու ,օրինակ , հումորով կարող ես գումար վաստակել, բայց նյութական արժեքներ ունենալով ՝ դու չես կարող հոգևոր արժեքներ գնել: Իմ կարծիքով աշխարհում միայն այս երկու արժեքները չեն, որ կան: Կան նաև քեզ շրջապատող մարդիկ՝ բարեկամները, հարազատները, ընկերները և այլն: Իմ կարծիքով , քեզ շրջապատող մարդիկ էլ քեզ համար պետք է ունենան արժեք:

Գրում է Դավիթ Հովհաննիսյանը

Իմ աշունը

Ինչքան գեղեցիկ, կախարդական, գույնզգուն և վառ է աշունը: Աշունը իմ ամենասիրելի եղանակն է: Այդ ժամանակ բոլոր տերևները կարմրում և դեղնում են,  ամեն տեղ քամին մեղմ  փչում է, և ծառի տերևները  օրորվելով ընկնում են ցած: Սիրում եմ աշունը, որովհետև նրա գույները նման են իմ հոգու գույներին, նրա երգը հարազատ է իմ սրտին: Ամեն անգամ, երբ նայում եմ պատուհանից դուրս, հասկանում եմ, թե Աստված ինչ հրաշք նկարիչ է , որ այսպիսի տեսարան, այսպիսի աշուն է պարգևել մեզ: Երբ քայլում ես ինչ -որ անտառում, որտեղ ամեն ինչ պատված է ոսկեզօծ տերևներով, հասկանում ես, որ նման հիանալի տեսարան չկա աշխարհում։Իմ աշունը տարբերվում է ուրիշների աշնանից: Այն ավելի կախարդական է : Նրա երգը կախարդում է իմ կյանքը: Ինչքան հրաշալի բառերով կարելի է բնութագրել Աշունը։ Սիրում եմ կարդալ գրքեր հենց աշնանը, քանի որ աշնան ցուրտ եղանակներին սիրում եմ փաթաթվել տաք ծածկոցով ,նստել վառարանի կողքին և ընթերցել։ Ինձ համար այդ պահից հաճելի բան չկա։

Գրում է Մերի Իսկանդարյանը

Բարության ճանապարհով

Երբ մարդը գիտակցելով և ինտուիտիվ կերպով ընտրում է կյանքին նպատակ, կյանքի համար առաջադրանք, ակամայից տալիս է իրեն գնահատական։ Ըստ նրա, թե ինչի համար է մարդը ապրում, կարելի է դատել նրա ինքնագնահատականը ցա՞ծր է, թե՞ բարձր։

Եթե մարդը ապրում է նրա համար, որ անի բարություն, մարդկանց տառապանքները հեշտացնի, բերի երջանկություն, ուրեմն ինքն իրեն գնահատում է ։ Նա իր առջև դնում է մարդուն արժանի նպատակ։

Եթե դու ապրում ես միայն քեզ համար, սեփական բարեկեցության մասին քո մանր հոգսերով, ապա ոչ մի հետք չի մնա քո ապրածից։ Եթե դու ապրում ես ուրիշների համար, ապա ուրիշները կփրկեն այն, ինչին դու ծառայել ես, ինչին ուժ ես տվել։

Արժանապատվությունը պահանջում է բարություն, բարեսրտություն, չմտածել միայն քո մասին, լինել ճշմարիտ, լավ ընկեր, գտնել ուրախություն՝ օգնելով ուրիշներին։

Կյանքի արժանապատվության համար պետք է կարողանալ հրաժարվել փոքր և զգալի հաճույքներից… Կարողանալ ներողություն խնդրել, սխալն ընդունելն ավելի լավ է, քան ստելը։

Ստելով մարդուն՝ դու առաջին հերթին ստում ես ինքդ քեզ, իսկ մարդիկ հասկացան և հարգանքի պատճառով ոչ մի բան չասացին։

Ռուսերենից թարգմանությունը՝ Եվա Միքայելյանի