Աշնան հեքիաթը

Եկավ աշնան անտես գեղանկարիչն ու իր վրձնով նկարեց այս անշրջանակ կատվը: Այս տարի նույնպես բնությունը գույներ չի շռայլում մեր երկիրը, մեր քաղաքը գեղեցկացնելու համար: Ես շատ եմ սիրում հեքիաթային աշունը: Կանգնում եմ պատուհանի մոտ և հետևում անձրևին, անձրևը, որը թափանցիկ վարագույրի պես կախվում է երկնքից ու պատմում աշնան հեքիաթը, որը բերել էր հեռուներից: Տերևները դողում են ծառի ճյուղերին և պոկվելով մեղմ քամուց՝ հեզաճկուն պարելով իջնում գետնին: Ոսկեզօծ ուռենին իր ոսկե մազերը օրորում է քամու երգի տակ՝ թախիծ հաղորդելով  քամու երգին: Քամու երգին անտարբեր չի մնում նաև կարմրազգեստ կաղնին և պարելով շարժում իր դարավոր ճյուղերը: Իսկ կարմրաթուշ ուլունքներով զարդարված մասրենին հրճվում է անտառի իրարանցումով և իր փոքրիկ գունափոխված տերևներով ծափահարում: Շատ գեղեցիկ է և գունավոր աշնանային պարահանդես հեքիաթը:

Գրում է Մանե Եսայանը

Թողնել մեկնաբանություն