Աշնան հեքիաթը

Եկավ աշնան անտես գեղանկարիչն ու իր վրձնով նկարեց այս անշրջանակ կատվը: Այս տարի նույնպես բնությունը գույներ չի շռայլում մեր երկիրը, մեր քաղաքը գեղեցկացնելու համար: Ես շատ եմ սիրում հեքիաթային աշունը: Կանգնում եմ պատուհանի մոտ և հետևում անձրևին, անձրևը, որը թափանցիկ վարագույրի պես կախվում է երկնքից ու պատմում աշնան հեքիաթը, որը բերել էր հեռուներից: Տերևները դողում են ծառի ճյուղերին և պոկվելով մեղմ քամուց՝ հեզաճկուն պարելով իջնում գետնին: Ոսկեզօծ ուռենին իր ոսկե մազերը օրորում է քամու երգի տակ՝ թախիծ հաղորդելով  քամու երգին: Քամու երգին անտարբեր չի մնում նաև կարմրազգեստ կաղնին և պարելով շարժում իր դարավոր ճյուղերը: Իսկ կարմրաթուշ ուլունքներով զարդարված մասրենին հրճվում է անտառի իրարանցումով և իր փոքրիկ գունափոխված տերևներով ծափահարում: Շատ գեղեցիկ է և գունավոր աշնանային պարահանդես հեքիաթը:

Գրում է Մանե Եսայանը

Ես հայտնվել եմ հեքիաթում

 Ես Ժասմինն եմ։ Ես շատ եմ սիրում երեկոյան զբոսնել Երևան քաղաքով և վայելել աշունը։Մի անգամ, երբ փոքր էի, ես և մորաքույրս միասին գնացինք զբոսանքի, նաև արեցին մի քանի աշնանային նկարներ։ Այդ պահին, երբ մորաքույրս ինձ նկարում էր, ինձ թվաց, որ ես հեքիաթում եմ  ։  Հասկանո՞ւմ եք, աշնանային գույներն ուրիշ են, երբ դու նայում ես դեղին,  նարնջագույն և կարմիր  գույներին, քեզ թվում է իբրև դու հայտնվել ես հեքիաթում և մտածում ես՝ երանի մնայի  հեքիաթում։ Հիմա դուք ինձ կասեք ինչու, իսկ ես ձեզ կպատասխանեմ աշխարհում համարյա բոլորը չար են և միմյանց հետ լավ չեն վարվում, իսկ հեքիաթում ամեն ինչ հակառակն է։ Հեքիաթում բոլոր հերոսները բարի և ընկերասեր են։ Դրա համար ես չեմ ուզում դուրս գալ հեքիաթից։ Ասելիքս ինչ է, որ պետք չէ չար, տգետ և անսիրտ լինել։ Կուզենայի հեքիաթի  աշնան պես մարդիկ մաքուր , բարի և գեղեցիկ լինեն։

Միշտ վարվեք մարդու հետ այնպես, ինչպես կուզեիք, որ ձեզ հետ վարվեին և հիշեք ՝ մարդուն միշտ պետք է օգնել և հարգել։

Գրում է Ժասմին Պետրոսյանը

Նյութական և հոգևոր արժեքներ

Ես այս շարադրությունում կփորձեմ բացատրել ձեզ, թե ինչով են տարբերվում նյութական և հոգևոր արժեքները: Նյութական արժեքն այն է, ինչ մենք հեշտ կարող ենք ձեռք բերել, կամ այն, ինչ ստանում ես գումարով: Օրինակ՝ գումար, տուն, մեքենա և այլն: Իսկ հոգևոր արժեքը մարդու հոգին է կամ բնավորությունը: Օրինակ՝ մարդկություն, հումոր, անհիշաչարություն և այլն: Ես ավելի շատ կարևորում եմ հոգևոր արժեքները, քան նյութական, որովհետև ոչ մեկ քեզ հետ չի ընկերան քո նյութական արժեքների համար, իսկ եթե ընկերանա, ուրեմն քեզ պետք չէ այդպիսի ընկեր: Նաև հոգևոր արժեքներն ավելի կարևոր են, որովհետև դու ,օրինակ , հումորով կարող ես գումար վաստակել, բայց նյութական արժեքներ ունենալով ՝ դու չես կարող հոգևոր արժեքներ գնել: Իմ կարծիքով աշխարհում միայն այս երկու արժեքները չեն, որ կան: Կան նաև քեզ շրջապատող մարդիկ՝ բարեկամները, հարազատները, ընկերները և այլն: Իմ կարծիքով , քեզ շրջապատող մարդիկ էլ քեզ համար պետք է ունենան արժեք:

Գրում է Դավիթ Հովհաննիսյանը

Իմ աշունը

Ինչքան գեղեցիկ, կախարդական, գույնզգուն և վառ է աշունը: Աշունը իմ ամենասիրելի եղանակն է: Այդ ժամանակ բոլոր տերևները կարմրում և դեղնում են,  ամեն տեղ քամին մեղմ  փչում է, և ծառի տերևները  օրորվելով ընկնում են ցած: Սիրում եմ աշունը, որովհետև նրա գույները նման են իմ հոգու գույներին, նրա երգը հարազատ է իմ սրտին: Ամեն անգամ, երբ նայում եմ պատուհանից դուրս, հասկանում եմ, թե Աստված ինչ հրաշք նկարիչ է , որ այսպիսի տեսարան, այսպիսի աշուն է պարգևել մեզ: Երբ քայլում ես ինչ -որ անտառում, որտեղ ամեն ինչ պատված է ոսկեզօծ տերևներով, հասկանում ես, որ նման հիանալի տեսարան չկա աշխարհում։Իմ աշունը տարբերվում է ուրիշների աշնանից: Այն ավելի կախարդական է : Նրա երգը կախարդում է իմ կյանքը: Ինչքան հրաշալի բառերով կարելի է բնութագրել Աշունը։ Սիրում եմ կարդալ գրքեր հենց աշնանը, քանի որ աշնան ցուրտ եղանակներին սիրում եմ փաթաթվել տաք ծածկոցով ,նստել վառարանի կողքին և ընթերցել։ Ինձ համար այդ պահից հաճելի բան չկա։

Գրում է Մերի Իսկանդարյանը

Բարության ճանապարհով

Երբ մարդը գիտակցելով և ինտուիտիվ կերպով ընտրում է կյանքին նպատակ, կյանքի համար առաջադրանք, ակամայից տալիս է իրեն գնահատական։ Ըստ նրա, թե ինչի համար է մարդը ապրում, կարելի է դատել նրա ինքնագնահատականը ցա՞ծր է, թե՞ բարձր։

Եթե մարդը ապրում է նրա համար, որ անի բարություն, մարդկանց տառապանքները հեշտացնի, բերի երջանկություն, ուրեմն ինքն իրեն գնահատում է ։ Նա իր առջև դնում է մարդուն արժանի նպատակ։

Եթե դու ապրում ես միայն քեզ համար, սեփական բարեկեցության մասին քո մանր հոգսերով, ապա ոչ մի հետք չի մնա քո ապրածից։ Եթե դու ապրում ես ուրիշների համար, ապա ուրիշները կփրկեն այն, ինչին դու ծառայել ես, ինչին ուժ ես տվել։

Արժանապատվությունը պահանջում է բարություն, բարեսրտություն, չմտածել միայն քո մասին, լինել ճշմարիտ, լավ ընկեր, գտնել ուրախություն՝ օգնելով ուրիշներին։

Կյանքի արժանապատվության համար պետք է կարողանալ հրաժարվել փոքր և զգալի հաճույքներից… Կարողանալ ներողություն խնդրել, սխալն ընդունելն ավելի լավ է, քան ստելը։

Ստելով մարդուն՝ դու առաջին հերթին ստում ես ինքդ քեզ, իսկ մարդիկ հասկացան և հարգանքի պատճառով ոչ մի բան չասացին։

Ռուսերենից թարգմանությունը՝ Եվա Միքայելյանի