Կյանքն առանց ընկերների

Իմ կարծիքով, ընկերները նրա համար են, որ մենք մեր ազատ ժամանակը անցկացնենք միասին։ Կիսվենք մեր գաղտնիքներով, միմյանց խորհուրդներ տանք։Կարող ենք նաև քննարկել մեր դիտած ֆիլմերը։ Կարող ենք պարզապես թափառել քաղաքի փողոցներով ու դիտել ցուցափեղկերը։ Կարող ենք միասին գնալ գնումների և նաև կարող ենք այցելել խաղահրապարակներ ու զվարճանքի վայրեր։ Կարող ենք գնալ արշավների, էքսկուրսիաների։ Այսինքն մենք մեր կյանքի լավագույն պահերը անցկացնում ենք մեր ընկերների և նաև ընտանիքի հետ։ Իսկ այժմ պատկերացնենք մեր կյանքը առանց այս ամենի։ Այդ ինձ կվախեցներ և ես անգամ պատկերացնել չեմ ուզում։ Ես սիրում եմ իմ ընկերուհիներին և առանց նրանց չեմ ուզում ապրել։

Գրում է Կարոլինա Եսայանը