Սովորել սիրով

cartoon-little-boy-studying-vector-illustration-128300676Այս պահին շատ մեծ անհրաժեշտություն է սովորելը։ Եթե մարդը չսիրի կամ չուզենա սովորել, ապագայում իր համար շատ դժվար կլինի ամեն հարցում։ Ամեն գործ, որը մենք անում ենք, պետք է սիրել, որպեսզի արդյունք լինի, և մենք հաճույք ստանանք։ Պետք է սովորել սիրելով, որովհետև միայն այդ դեպքում ձեր ուղեղը կընկալի և կհասկանա իմֆորացիան կամ տեղեկությունը։ Ոչ մեկ չի կարող մարդուն ստիպել, որ նա սիրի սովորել, բայց պետք է ջանքեր գործադրել, որպեսզի սովորելու մեջ էլ մարդը տեսնի լավը։ Եթե մարդը չի սիրում սովորել և ցանկանում է ունենալ լավ մասնագիտություն, բարեկեցիկ կյանք, ուրեմն պետք է շատ աշխատի և սիրի սովորելը։ Նույնիսկ ամենահասարակ իրավիճակներում, առօրյա կյանքում գիտելիքն ու կրթությունն արհրաժեշտ են: Եթե ցանկանում ես զրուցել խելացի մարդկանց հետ, խելացի թեմաներից, ապա սովորիր լավ և սիրելով։ Իմ կարծիքով, երեխայի սերը դեպի կրթություն գալիս է նաև ծնողներից, որովհետև ծնողներն էլ պետք է աջակցեն երեխային այս հարցում և հիասթափությունների դեպքում այնպես անեն, որ սերը չկորի երեխայի սրտից։ Շատ կարևոր է նաև, որ երեխան սովորի իր համար, այլ ոչ թե գնահատականի կամ ուրիշի համար, քանի որ երեխան պետք է առաջինն ինքն իմանա իր իմացածի չափը, նոր մտածի գնահատականի կամ ուրիշից գովեստի խոսքի արժանանալու մասին։

Գրում է Հայկ Աղլամազյանը

Որտեղ ես ծնվել եմ

Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ ամենահյուրասերն են ու ունեն մեծ սիրտ։ Այնտեղ մարդիկ կարողանում են անցնել բոլոր դժվարությունների միջով ու կանգուն մնան։ Որտեղ ես ծնվել եմ, այնտեղ մարդիկ տեսել են շատ պատերազմներ, շատ ցավ են ապրել, բայց չեն կոտրվել և շարունակում են պայքարել հանուն հայրենիքի։ Սակայն կա նաև այս ամենի մյուս՝ վատ կողմը, որտեղ ես ծնվել եմ մարդկանցից շատերը լցված են չարությամբ ու նախանձով։ Եվ ես կուզեմ, որ մարդիկ լինեն համախմբված, հարգեն ու սիրեն միմյանց։

Գրում է Էլեն Ավետիսյանը