Արքայադստեր լեգենդը

Լեգենդն ասում է, որ թագավորին ասել են, որ իր դուստրը կմահանա օձի խայթոցից, երբ նա դառնա 18 տարեկան: Թագավորը, ով վախենում է կորցնել իր սիրելի դստերը, ծովի մեջտեղում աշտարակ է կառուցել և պաշտպանում է իր թանկագին արքայադստերը՝ տեղադրելով նրան այստեղ։ Թեպետ թագավորը կարծում էր, որ այս կերպ կպաշտպանի իր աղջկան օձից, սակայն աշտարակ ուղարկած խաղողի զամբյուղից դուրս եկող օձը դառնում է արքայադստեր մահվան պատճառ։ Թագավորը, որ շատ վրդովված էր, երկաթե դագաղ սարքեց իր աղջկա համար և դրեց Այա Սոֆիայի մուտքի դռան վերևում։ Սակայն, ըստ լեգենդի, օձը մենակ չի թողնում արքայադստերն անգամ մահից հետո, դեռ պատմում են, որ դագաղի վրա օձի խայթոցից առաջացած 2 անցք կա։

Թուրքերենից թարգմանեց՝ Լիզա Սահակյանը

Կատարելություն չկա

6367281-Shannon-L-Alder-Quote-There-is-no-perfection-only-beautifulԿատարելություն չկա այս աշխարհում։ Բոլորն ունեն թերություններ իրենց մեջ։ Բայց շատ մարդիկ իրենք իրենց ավելի բարձր են գնահոտում, քան կան։ Բայց, իրարկե, պետք է մարդն իրեն գոնե մի քիչ սիրի, որպեսզի  կարողանա իրեն հոգ տանել ,  խնամել և  աջակցել։ Կատարելություն կարող է լինել հագուստը , հեռախոսը , և այն ակլ իրեր, ինչ մարդ օգագործում է։ Նաև հետաքրքրասեր մարդկանց համար կարող է գիրքը լինել կատարյալ։
Մեր ժամակներում կատարյալ մարդ չկա։ Եվ կարծում եմ, որ իմ հասակակիցների մեջ չեմ կարող գտնել կատարյալ մարդ։ Կատարելության կարող է մարդու համար լինել իր ծնողը կամ թանկ մարդը , եթե նա գնահատում է նրանց և նրանց կատարած աջակցությունը իրեն։
Մարդիկ կան, որ իրենց թերությունների համար, որը իրականում մանրուք է , ձեռք են բերում բարդույթներ։ Բայց նրանք չեն հասկանում, որ կան բարդույթներ, որ թերությունը դարձնում են առավելություն։

Գրում է Մարի Աղայանը