Մեր Երևան

hayn_playerՔայլելով մեր Երևանի գեղեցիկ փողոցնորով՝ գեղեցիկ և հիանալի բաներ կտեսնես։ Կտեսնես այն գեղեցիկ և հայտնի Հյուսիսային պողոտան, որտեղից գալիս են երաժշտության ձայները, որտեղ կարող ես տեսնել, թե ինչպես են նկարիչները իրենց մոլբերտները դնում և դիմանկարներ նկարելով՝ վաճառում ուրիշներին։ Տեղափոխվելով Հանրապետության հրապարակ, կարող ես տեսնել շատրվանները և դրանց նայող երեխաներին, որոնք հրճվում են, երբ շատրվանները երգում են։ Տեղափոխվելով Օպերա՝ կարող ես տեսնել լիքը սրճարաններ, որոնք լցված են այլազգիներով և տեղի բնակիչներով։ Կտեսնես այն փոքրիկ ավտոմեքենաները, որոնց մեջ նստելով՝ երեխաները ամենաերջանիկն են թվում։ Հնարավոր չէ փողոցում չտեսնել պապիկին, որը ծաղիկներ է վաճառում։ Օպերայում կարող ես հաճախ տեսնել, թե ինչպես են փառատոններ կազմակերպվում, կարող ես տեսնել, թե ինչպիսի ուրախությամբ են մարդիկ զբոսնում այդ գեղեցիկ փողոցով։ Տեղափողվելով Երևանի իմ ամենասիրելը վայրը՝ ԿԱՍԱԿԱԴԸ, կարող ես տեսնել մեծ աստիճաններ և կարող ես մտածել, որ չես կարող դրանք հաղթահարել, քանի որ նրանք շատ բարձր են, բայց իրականում կարող ես դրանք հաղթահարել մեկ ակնթարթում, եթե գնում ես ընկերներիդ հետ և ողջ ճանապարը ծիծաղում ես։ Բայց իրականում կարող ես հասնել ԿԱՍԿԱԴ-ի դիտարանին ուղղակի ներսում գտնվող թանգարանով, որում կտեսնես գեղեցիկ աշխատանքները։ Եթե երեկոյան ես գնացել և հասել ես ԿԱՍԿԱԴ-ի ծայրին, չես ցանկանա ներքև իջնել, քանի որ կուզենաս նայել գեղեցիկ գիշերային Երևանին։ Նաև ներքևում կարող ես տեսնել մի քանի զվարճալի արձաններ, որոնք կառուցվել են հայտնի քանդակագործների և ճարտարապետների կողմից։ Սիրում եմ իմ քաղաքը ԵՐևԱՆԸ։ Երևանը մի յուրահատուկ վայր է, որտեղ ծնվում են բարեկիրթ և տաղանդավոր մարդիկ։ Գրում է Մոնիկա Պողոսյանը

Սեր

Զգացում, երբ քեզ, որևէ մեկը դուր է գալիս։ Պարզ է, որ այն իսկական և վերջնական սերը չէ, այն ուղղակի զգացում է։ Զգացում, որը մինչև իսկական ՍԵՐը միևնույնն է հետդ է լինելու։ Չգիտեմ ինչու, բայց երբ սիրում ես, լավ զգալու փոխարեն սկսում ես անհանգստանալ, ինքդ քեզ կորցնել և դող զգալ։ Մեկ բառով՝ ներսումդ ամեն ինչ տակնուվրա է լինում։

Ի՞նչ սեր, կծիծաղաք դուք, մտածելով, որ փոքրիկ աղջիկը հնարավոր չէ, որ զգա “ՍԵՐ” բառի նշանակությունը։ Եթե այդպես է, ապա ինչպես եմ ես սիրում ընտանիքիս անդամներին, ընկերներիս և ի վերջո մարդկանց։ Սերը այն նուրբ ու բարի զգացումն է, որը անհասկանալիորեն մեջդ է հայտնվում։ Այն մի փոքր խանգարում է, բայց և անմոռանալի հույզեր է պարգևում։ Ապա դու հասկանում ես, թե ինչպես են սիրում, և յուրաքանչյուրին առանձնահատուկ ձևով ես սիրում։ Կարծում եմ, որ ոմանք ինձ հասկացան։

Երբեմն, վախենում ես ասել, որ դու որևէ մեկին սիրում ես, որովհետև բոլորը դա սխալ կընդունեն։ Իսկապես չեմ ընկալում մարդկանց մտածելակերպը։

Անկեղծ ասեմ, ես յուրաքանչյուրին սիրում եմ իր կերպ, իսկ եթե կա մի մարդ ում մի փոքր ավելի շատ, ապա դա արդեն այլ է․․․

Գրում է Մանե Հովսեփյանը

Կատարելություն չկա

1000_F_178076809_Cid6pVMsLZ1OcWi115LbJDoPfwtbHt1KՈւիլ Սմիթը մի անգամ ասաց. «Ոչ ոք կատարյալ չէ»: Ես լիովին համաձայն եմ նրա հետ, քանի որ դա իսկապես փաստ է։ Ոչ ոք հնարավորություն չունի անել ամեն ինչ կատարյալ․ սա վերբարում է նաև ինձ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Երկրի բնակչության մոտավորապես մեկ երրորդը զղջում է կյանքի որոշ կարևոր ընտրությունների համար: Թեև մարդկանց մեծամասնությունը ցանկանում է կարողանալ վերադառնալ անցյալ և ինչ-որ բան նորից սկսել կամ փոխել ինչ-որ իրադարձություն, ես հետևում եմ մի ոսկե կանոնի՝ եթե վախենում ես մի՛ արա, իսկ եթե արել ես, մի՛ վախեցիր: Ես սխալները տեսնում եմ որպես սովորելու հնարավորություն, ինչպես նաև ինձ և ուրիշներին ավելի լավ դառնալու հնարավորություն: Ինձ համար կատարելությունն այն է, երբ ոչինչ խոչընդոտ չի հանդիսանում , ու ամեն ինչ պլանավորվածի պես է ընթանում։

Ինչ -որ չափով նաև ձանձրալի  է կատարյալ կյանքը։ Ու ոչ ոք չի կարող հասնել կատարելության, որովհետև միշտ լավից լավը կգտնվի։ Կամ դու կզգաս, որ կյանքդ այնպիսին է, ինչպիսին ուզում էիր,  սակայն շուտով կհոգնես այդ կյանքից և կսկսես փնտրել նոր նպատակներ։

Գրում է Գուրգեն Մանուկյանը