Սեր

Զգացում, երբ քեզ, որևէ մեկը դուր է գալիս։ Պարզ է, որ այն իսկական և վերջնական սերը չէ, այն ուղղակի զգացում է։ Զգացում, որը մինչև իսկական ՍԵՐը միևնույնն է հետդ է լինելու։ Չգիտեմ ինչու, բայց երբ սիրում ես, լավ զգալու փոխարեն սկսում ես անհանգստանալ, ինքդ քեզ կորցնել և դող զգալ։ Մեկ բառով՝ ներսումդ ամեն ինչ տակնուվրա է լինում։

Ի՞նչ սեր, կծիծաղաք դուք, մտածելով, որ փոքրիկ աղջիկը հնարավոր չէ, որ զգա “ՍԵՐ” բառի նշանակությունը։ Եթե այդպես է, ապա ինչպես եմ ես սիրում ընտանիքիս անդամներին, ընկերներիս և ի վերջո մարդկանց։ Սերը այն նուրբ ու բարի զգացումն է, որը անհասկանալիորեն մեջդ է հայտնվում։ Այն մի փոքր խանգարում է, բայց և անմոռանալի հույզեր է պարգևում։ Ապա դու հասկանում ես, թե ինչպես են սիրում, և յուրաքանչյուրին առանձնահատուկ ձևով ես սիրում։ Կարծում եմ, որ ոմանք ինձ հասկացան։

Երբեմն, վախենում ես ասել, որ դու որևէ մեկին սիրում ես, որովհետև բոլորը դա սխալ կընդունեն։ Իսկապես չեմ ընկալում մարդկանց մտածելակերպը։

Անկեղծ ասեմ, ես յուրաքանչյուրին սիրում եմ իր կերպ, իսկ եթե կա մի մարդ ում մի փոքր ավելի շատ, ապա դա արդեն այլ է․․․

Գրում է Մանե Հովսեփյանը

Թողնել մեկնաբանություն