Կատարելություն չկա

1000_F_178076809_Cid6pVMsLZ1OcWi115LbJDoPfwtbHt1KՈւիլ Սմիթը մի անգամ ասաց. «Ոչ ոք կատարյալ չէ»: Ես լիովին համաձայն եմ նրա հետ, քանի որ դա իսկապես փաստ է։ Ոչ ոք հնարավորություն չունի անել ամեն ինչ կատարյալ․ սա վերբարում է նաև ինձ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Երկրի բնակչության մոտավորապես մեկ երրորդը զղջում է կյանքի որոշ կարևոր ընտրությունների համար: Թեև մարդկանց մեծամասնությունը ցանկանում է կարողանալ վերադառնալ անցյալ և ինչ-որ բան նորից սկսել կամ փոխել ինչ-որ իրադարձություն, ես հետևում եմ մի ոսկե կանոնի՝ եթե վախենում ես մի՛ արա, իսկ եթե արել ես, մի՛ վախեցիր: Ես սխալները տեսնում եմ որպես սովորելու հնարավորություն, ինչպես նաև ինձ և ուրիշներին ավելի լավ դառնալու հնարավորություն: Ինձ համար կատարելությունն այն է, երբ ոչինչ խոչընդոտ չի հանդիսանում , ու ամեն ինչ պլանավորվածի պես է ընթանում։

Ինչ -որ չափով նաև ձանձրալի  է կատարյալ կյանքը։ Ու ոչ ոք չի կարող հասնել կատարելության, որովհետև միշտ լավից լավը կգտնվի։ Կամ դու կզգաս, որ կյանքդ այնպիսին է, ինչպիսին ուզում էիր,  սակայն շուտով կհոգնես այդ կյանքից և կսկսես փնտրել նոր նպատակներ։

Գրում է Գուրգեն Մանուկյանը

4 thoughts on “Կատարելություն չկա

  1. gurgenmanukyan 31.10.2022 / 17:38

    Ո՞վ է այսքան դիպուկ տողերի հեղինակը։ Իրոք մտածելու տեղիք է տալիս, իսկ բառապաշարը իրոք նախանձելի է։ Կարծում եմ այլ ստեղծագործություններ էլ կհրատարակվեն։ Ցնցող էր։

    Liked by 1 person

  2. hambarchyanmari 01.11.2022 / 13:40

    ՑՆՑՎԱԾ ԵՄ
    Ով է այն երիտասարդը, ով գրել է այս անկրկնելի, իմաստալից, ստեղծագործությունը (Հուսով եմ նրա ստորագրությամբ և մակագրությամբ շապիկներ կամ բաժակներ կվաճառեք)
    Հ․Գ Ընկեր Տթև իմ գնահատականը չիչեցնեք խնդրվում եմ

    Like

  3. grigoridanielyan 01.11.2022 / 14:13

    Իսկ հրատարակելու եք ստեղծագործությունների ժողովածուն։ Սա իմ հեռախոսահամարն է (091123987) , կխնդրեմ հեղինակին իր մակագրությամբ մի հատոր ընծայի։ Ծողովածույի հրատարակման դեպքում ծընգցրեք մի հատ։

    Liked by 1 person

Թողնել մեկնաբանություն