Սովորել սիրով

cartoon-little-boy-studying-vector-illustration-128300676Այս պահին շատ մեծ անհրաժեշտություն է սովորելը։ Եթե մարդը չսիրի կամ չուզենա սովորել, ապագայում իր համար շատ դժվար կլինի ամեն հարցում։ Ամեն գործ, որը մենք անում ենք, պետք է սիրել, որպեսզի արդյունք լինի, և մենք հաճույք ստանանք։ Պետք է սովորել սիրելով, որովհետև միայն այդ դեպքում ձեր ուղեղը կընկալի և կհասկանա իմֆորացիան կամ տեղեկությունը։ Ոչ մեկ չի կարող մարդուն ստիպել, որ նա սիրի սովորել, բայց պետք է ջանքեր գործադրել, որպեսզի սովորելու մեջ էլ մարդը տեսնի լավը։ Եթե մարդը չի սիրում սովորել և ցանկանում է ունենալ լավ մասնագիտություն, բարեկեցիկ կյանք, ուրեմն պետք է շատ աշխատի և սիրի սովորելը։ Նույնիսկ ամենահասարակ իրավիճակներում, առօրյա կյանքում գիտելիքն ու կրթությունն արհրաժեշտ են: Եթե ցանկանում ես զրուցել խելացի մարդկանց հետ, խելացի թեմաներից, ապա սովորիր լավ և սիրելով։ Իմ կարծիքով, երեխայի սերը դեպի կրթություն գալիս է նաև ծնողներից, որովհետև ծնողներն էլ պետք է աջակցեն երեխային այս հարցում և հիասթափությունների դեպքում այնպես անեն, որ սերը չկորի երեխայի սրտից։ Շատ կարևոր է նաև, որ երեխան սովորի իր համար, այլ ոչ թե գնահատականի կամ ուրիշի համար, քանի որ երեխան պետք է առաջինն ինքն իմանա իր իմացածի չափը, նոր մտածի գնահատականի կամ ուրիշից գովեստի խոսքի արժանանալու մասին։

Գրում է Հայկ Աղլամազյանը

4 thoughts on “Սովորել սիրով

  1. gurgenmanukyan 13.10.2022 / 20:12

    Համամիտ չեմ, կան մարդիկ ովքեր լավ են սովորում, իսկ կյանքում քեզ պետք չի գա մակբայի տեսակները։ Պետք է հույսը դնել ինքնակրթության և սխալներից սովորելու վրա =)

    Liked by 2 people

Թողնել մեկնաբանություն