Բույսերը ռուսական սնահավատության մեջ

Դեռ 100 տարի առաջ գյուղացիները բոլոր կենդանի էակներին բաժանել են «մաքուր» և «անմաքուր» տեսակների։ Նրանք կարող էին բացատրել, թե ինչու են կաղամախու տերևները դողում և ինչպես սովորել օձի օգնությամբ հասկանալ խոտաբույսերի լեզուն:

Ցորեն

Ռուսաստանում այս հացահատիկը կյանքի, առատության և երջանկության խորհրդանիշ էր: Ամենից առաջ գնահատվում էին կարմիր հացահատիկով փափուկ գարնանացան ցորենի տեսակները։ Նրանից թխում էին ամենահամեղ հացը։ Յարայի կերպարը կապված էր կրակի հետ։ Սուրբ Ծննդյան նախօրեին Կուրսկի գավառի գյուղացիները բակերում խարույկներ էին վառում՝ զոհված հարազատների հոգիներին հրավիրելով տաքանալու։ Համարվում էր, որ այս կրակից բուռ ցորեն է ծնվելու։ Սուրբ Ծննդյան սեղանը ծածկված էր ցորենի հասկերով, սփռոցով, իսկ վերևում դրված էր սպասք․ այսպես հարստությունը կանչվում էր ընտանիք:

Տան ոգուն հանգստացնելու համար ցորեն են լցրել նաև կառուցվող տան հիմքի մեջ։ Այս հացահատիկից եփում էին ծիսական ուտեստներ՝ կոլիվոն և կուտիա: Այսօր կուտիան հայտնի է որպես բրնձի շիլա, բայց բրինձը Հին Ռուսաստանում հայտնի չէր: Ցորենի շիլան նվիրաբերում էին նախնիների հոգիների թաղումների, Սուրբ Ծննդյան և այլ հիշատակի օրերին: Նրանով էին նաև դիմավորում նորածնի, ով, ըստ նախնիների պատկերացումների, նոր էր «ժամանում» այլ աշխարհից։ Մկրտության ընթրիքի համար Կուտյա պատրաստում էին մանկաբարձուհիները, որի համար ուտեստը ստացել է «տատիկի շիլա» մականունը։

Թարգմանությունը՝ Հրաչ Աղեկյանի

Թողնել մեկնաբանություն