Ուզում եմ

Բոլորս էլ ուզում ենք ամեն ինչ փոխել մեր շրջապատում։ Օրինակ, երբ հայրիկը կամ պապիկը ծխում են տանը, մենք մեր մտքում մաքուր օդ ենք ուզում։ Ուզելը դա հարցի մի փոքր կողմն է, որպեսզի ցանկություններն իրականություն դառնան, պետք է համառ լինենք։ Հանձնվելը նշանակում է ընդամենը երազել։ Իսկ երազանքը իրականություն է դառնում ձգտման շնորհիվ։ Ես ,օրինակ, սիրում եմ խաղաղությունը՝ իր բոլոր դրսեվորումներով և ամենուր։ Ես ուզում եմ դառնալ ակտիվ բնապահպան և օգնեմ բնությանը ու մարդկությանը։ Ես հասկանում եմ, որ բնության աղտոտվածությունը ունի բարդ հետևանքներ։ Առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ, տհաճ միջավայր և երբեմն ամոթի զգացում ՝ օտարների մոտ։ Երբեմն զարմանում եմ, թե ինչի՞ համար են մարդիկ իրենց տունը մաքուր պահում, իրար սիրում ու հարգում, հոգատար են միմյանց նկատմամբ, բայց այդպիսին չեն դրսում։ Ես ուզում եմ նաև, որ փողոցում թափառող կենդանիներ չլինեն և նրանք բոլորը բարի ու հոգատար տեր ունենան։ Ուզում եմ, որ ծերանոցներ չլինեն, որ բոլոր անօգնական տատիկ – պապիկները ունենան սիրող ընտանիք։

Ուզում եմ կախարդական փայտիկ ունենալ և իրականություն դարձնել իմ բոլոր ուզումները։ Իմ կախարդական փայտիկի օգնությամբ ես կկարողանամ օգնել կենդանիներին, բնությանը և նաև մարդկանց, որպեսզի նրանք դառնան ավելի լավ և բարի։

Գրում է Կարոլինա Եսայանը

Թողնել մեկնաբանություն