Ժամանակը թռչում է

Լինում են այնպիսի օրեր, որոնք ուզում ենք, որ շուտ ավարտվեն, բայց այդ օրերը մեզ համար անվերջ են թվում, իսկ այն օրերը, որոնք մենք իսկապես վայելում ենք, սահում են։

Մարդիկ ուզում են, որ օրերը արագ սահեն։ Նույնիսկ ուզում են, որ շատ արագ տարիները սահեն։ Ուզում են ինչ- որ անկապ բաների համար։ Երեխաները ուզում են, որպեսզի մեծանան և այլևս չգնան դպրոց, չլսեն ծնողներին, անեն ինչ ուզում են։

Դեռահասները ուզում են, որպեսզի վերջացնեն դպրոցը և ընդունվեն համալսարան և այլևս չապրեն իրենց ծնողների հետ։

20 տարեկանները ուզում են ավարտեն համալսարանը և անցնեն գործի, կարողանան ինքնուրույն իրենց ապահովել։

Արդեն ավելի մեծ մարդիկ՝ մոտ 60 և ավել տարեկանները, ցանկանում են նորից այդ ժամանակը հետ բերել և նորից փոքր դառնալ։ Ուզում են նորից փոքր լինեն, որպեսզի լսեն իրենց ծնողերին, գնան դպրոց և նորից ապրեն իրենց կյանքի լավագույն պահերը։

Հիմա այս ամենից հետո պետք է հասկանալ, որ ժամանակը թանկարժեք է, և մենք պետք է չուզենանք, որ ժամանակը թռչի։

Գրում է Մոնիկա Պողոսյանը

Թողնել մեկնաբանություն