Ո՞վ ես դու

Զգացել ե՞ք, որ սովորաբար մենք փոխվում ենք և հարմարվում շրջապատին։ Անում և ասում ենք այն, ինչ ուզում է լսել հասարակությունը, ոչ թե այն, ինչը մեզ է բնորոշ։

Սկսել եմ մի ֆիլմ նայել, որտեղ աղջիկը շա՜տ է տարբերվում մյուսներից թե՛ արտաքինով, թե՛ ներքուստ։ Նա ուղղակի այլ կերպ է մտածում և տեսնում իրերը։ Նրա համար ծաղիկը ոչ թե սովորական բույս է, ինչպես մնացած բույսերը, այլ չքնաղատես, գեղեցկագեղ, սքանչատեսակ մի երևույթ։ Ինձ ֆիլմը դուր է գալիս նրանով, որ աղջիկը ոչ մի անգամ չի փոխում իր ԵՍ-ը, որպեսզի դուր գա որևէ մեկին։

Ֆիլմը մտածելու տեղիք տվեց։ Ես ինքս շատ բաներ տեսնում եմ այլ կերպ, զգում եմ այլ կերպ, բայց երբևէ չեմ բարձրաձայնում, որովհետև միգուցե դա ճիշտ չընկալվի մյուսների կողմից։ Վստահ եմ՝ բոլորս էլ տարբեր ենք, և աշխարհը տեսնում ենք մեր ձևով, բայց ինչու՞ չենք անտեսում մյուսների անհեթեթ կարծիքները և անում այն խենթությունները և ասում այն երանգավորող բառերը, որոնք մենք ենք ուզում, և որոնք մերն են։

Ինչու՞ են մարդիկ այդքան սովորական, ինչու՞ չեն երևակայում, ինչու՞ են վախենում տարբերվելուց։ Մարդիկ, ովքեր մի փոքր տարբերվում են արտաքինով, ձայնով, սիրելի զբաղմունքով, մյուսների համար տարoրինակ են։ Կարծում եք բոլորս պետք է միանմա՞ն լինենք։ Ո՛չ, ու՞մ են պետք հազարավոր մարդիկ, ովքեր նույնն են, և ոչ մեկ չունի իր անձնական կարծիքը, պատկերացումները, զգացմունքները․․․։

Ես շատ եմ օգտագործում մարդիկ, ուրիշները, մյուսները, նրանք բառերը իմ շարադրություններում, բայց նկատի չունեմ հատուկ մարդկանց, ՆԿԱՏԻ ունեմ մեր հասարակությունը, ՈՉ ԱՆՀԱՏՆԵՐԻ։ Որովհետև շատերը կարող են նման կերպ մտածել, բայց հասարակության մեծ մասը մտածում է նույն, սխալ կերպով։ (ԱՄԲՈՂՋՆ ԻՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔՆ Է, և ՈՉ ՈՔ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ ԻՆՁ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆ ԼԻՆԵԼ)։

Համենայն դեպս ինքս այս թեմայի շուրջ շատ էի մտածել և ուզեցի ձեզ էլ հիշեցնել, որ ՄԵՆՔ բոլորս տարբեր ենք, և դա է մեր ԵՍ-ը դարձնում հետաքրքիր։

Գրում է Մանե Հովսեփյանը

Թողնել մեկնաբանություն