Կարևոր արժեքներ

Բոլորիս կյանքում կան բաներ, որոնք պետք է ունենան իրենց արժեքները։ Կան կարևոր արժեքներ և ոչ կարևոր, ու ամեն մարդ ինքն է որոշում որն է իր կյանքի կարևոր արժեքը։ Իմ կյանքում կան շատ կարևոր արժեքներ, որոնցից առաջինը իմ ընտանիքն է, քանի որ ընտանիքը մեր բոլորի մի մասնիկն է ու ինձ համար առաջնային է սերն ու ընտանիքը, սակայն չեմ կարող պատկերացնել կյանքը առանց գումարի ու կարծում եմ բոլորն էլ հասկանում են, որ առանց գումարի չեն կարող երջանիկ ու լիարժեք կյանք ունենալ։ Ու ինձ համար առաջնային կարևոր արժեքների մեջ մտնում է նաև լավ կարիերան ու գումարը։ Հաջորդ կարևոր արժեքը շրջապատն է և ընկերները, կարծում եմ առանց ընկերների կյանքը շատ անհետաքրքիր կլիներ, սակայն կան մարդկանց տեսակներ, որոնց անվանում են ինտրովերտ։Նրանք սիրում են միայնակ մնալ ու չեն սիրում լինել տարբեր մարդկանց շրջապատում, ու նրանց համար ընկերությունը կարևոր արժեք չի։ Ու ընկերներ ասելով ես նկատի ունեմ անկեղծ ու մաքուր ընկերությունը, որոնք վստահում են միմյանց ու կարող են իրենց օրվա կեսը անցկացնել միմյանց հետ։

Գրում է էլեն Ավետիսյանը

Թողնել մեկնաբանություն