Միայնություն

Ըստ իս՝ գոյություն ունի միայնակ մարդու մի քանի տեսակ։

Առաջին տեսակը, երբ մարդը չի կարողանում վայլել և հաճույք ստանալ միայնությունից․ շատ հաճախ նրանք ընկնում են դեպրեսիայի մեջ և փակվում իրենք իրենց մեջ։

Երկրորդ տեսակի մարդիկ առաջինի լրիվ հակառակն են․նրանք կարողանում են հաճույք ստանալ միայնությունից, չեն բողոքում, բայց նաև նրանք դեմ չեն շփմանը։

Երրորդ տեսակի մարդը միայնակ է և չի ուզում այդ միայնակությունից դուրս գալ, չի սիրում շփումը, ուզում է միշտ մենակ մնալ։ Կարծես զզվեն մարդկանցից։

Միայնության տեսակների մեջ ամենալավը, ինձ համար, երկրորդ տեսակի մարդիկ են։ Պետք չէ ցանկանալ միշտ մենակ լինել, քանի որ միայնակ և փակված մարդուն ոչ ոք չի օգնի, մենակությունը իր հետ բերում է դեպրեսիա, վատ զգացումներ, որոնցից մարդիկ վերածվում են երրորդ տեսակի մարդկանց։

Ես երկրորդ խմբի մարդկանցից եմ․ սիրում եմ միայնակ անցկացնել իմ ժամանակը, բայց դեմ չեմ, երբ մարդկանց հետ եմ, սիրում եմ նոր ծանութություններ, շփում, չեմ քաշվում նոր ընկերներից։ Իսկ մենակ եղած ժամանակ սիրում եմ միայնակ նստել ու երգ լսել, սիրում եմ ման գալ միայնակ և այլն։

Գրում է Արեգ Պարսիլյանը

Թողնել մեկնաբանություն