Թեյնիկ և բաժակ

Մի անգամ չինական մեծ մտածող Կոնֆուցիոսին հյուր եկավ այդ ժամանակում շատ կրթված տիկինը և հարց տվեց նրան.

-Ասա՛, Կոնֆուցիո՛ւս, ինչո՞ւ երբ կինը շատ սիրելիներ ունի, ապա նրան ենթարկում են հասարակական պարսավանքի, իսկ երբ տղամարդը շատ կանայք ունի, դա բարձրացնում է նրա հասարակական կարգավիճակը եւ ավելացնում հեղինակությունը:

Նախքան պատասխանելը Կոնֆուցիուս լուռ եփեց թեյ և լցրեց վեց բաժակի մեջ: -Ասա, – հարցրեց նա դրանից հետո, – երբ մի թեյնիկ վեց բաժակ ջուր է լցնում, դա նորմա՞լ է:

– Այո, – պատասխանեց կինը:

– Տեսնում ես ։ – քմծիծաղով պատասխանեց Կոնֆուցիոսը, -իսկ երբ մեկ գավաթի մեջ միանգամից վեց թեյնիկից են թեյ լցնում, ապա դա ոչ միայն աննորմալ է, այլ նաև զզվելի ու անբնական…

Ռուսերենից թարգմանեց Աղեկյան Հրաչը

Թողնել մեկնաբանություն