Հավատացյալ գայլը

Գայլը քրիստոնյա դարձավ, քայլում է և բոլորին ասում.

-Ներե՛ք, օրհնե՛ք:

Նապաստակ է անցնում, գայլն ասում է նրան.

– Ողջույն նապաստակ:

– Ողջույն, գայլ:

– Դե, ներիր ինձ Նապաստակ, ես սխալվեցի:

– Աստված կների քեզ, գայլ, – պատասխանում է նապաստակը:

Գայլին դիմաց է դուրս գալիս սագը, ասում է.

– Դե, ներիր ինձ , սագ, միգուցե ես երբևէ սխալվել եմ, վիրավորել եմ քո հարազատներին ևայլ բաներ եմ արել:

Սագ նրան ասում է .

-Շշշշշը:

Գայլը նրան դարձյալ ասում է.

– Լավ, սագ, մի՛ բարկացիր, ներիր ինձ, հիմա ես այլ եմ դարձել, ես քրիստոնյա եմ: Եվ նորից սագը՝ շշշշշ:

Գայլը վերցրեց ու կերավ նրան: Գայլին ասում են .

– Ի՜նչ է, գայլ, չէ՞ որ դու քրիստոնյա ես դարձել:

Եվ նա ասում է

– Իսկ ինչո՞ւ է նա սրբին ֆշշացնում:

Ռուսերենից թարգմանությունը՝ Նարեկ Մնացականյանի

Թողնել մեկնաբանություն