Վավելյան վիշապի լեգենդը

Վավելյան վիշապը հրեշ է, որը ապրում է Վավելյան սրահի տակի փոսում: Նա սարսափ էր տարածում Կրակ իշխանի քաղաքում: Քաղաքի բնակիչները պետք է զոհաբերեին կենդանի, իսկ որոշ տեղեկությամբ վիշապը ուտում էր միայն կույսերին: Ասպետներից ոչ մեկը չէր կարողանում հաղթել նրան, բայց հաղթեց Սկուբա կոշկակարը: Նա ստեղծեց ոչխարի խրտվիլակ և նրա մեջ լցրեց ծծումբ, ինչից հետո այդ ոչխարի խրտվիլակը ուղարկեց վիշապի բույնը: Սոված վիշապը կերավ ոչխարին, ծծմբի պատճառով վիշապը զգաց ուժեղ ցավ և այրոց կոկորդում: Որպեսզի ծարավը հագեցնի, վիշապը սկսեց ջուր խմել Վիսլա գետից և խմեց այնքան երկար, մինչև պայթեց: Քաղաքում տիրեց մեծ ուրախություն, իսկ հերոս կոշկակարը առատորեն պարգևատրվեց: Վիշապին հաղթելու մասին հիշեցնում է քանդակը, որը գտնվում է Վավելի ստորոտում՝ գետի վրա կանգնած վիշապի բնի մուտքի մոտ:

Թարգմանությունը՝ Արտյոմ Ղազարյանի

Թողնել մեկնաբանություն