Անվտանգության կանոններ սահադաշտում

1. Եթե սահադաշտը բաց երկնքի տակ է, ապա սահելիս առաջին հերթին անհրաժեշտ է հոգ տանել ջերմության ու հարմարավետության մասին։ Ձեր երեխային հագցրեք հարմարավետ, ոչ ծանր մանկական ձմեռային հագուստ. հաստ շալվարը կօգնի երեխային պաշտպանել անկման ժամանակ:

2. Երկար մազերը ավելի լավ է կապել կամ հյուսել, որպեսզի շարժվելիս գլխարկի տակից դուրս չմնան ու չմտնեն աչքերի մեջ։

3. Եթե նախընտրում եք չմուշկներ, ապա պետք է ընտրել տաքացրած մոդելը։ Եթե ​​ոչ, ապա ցրտահարությունից խուսափելու համար ուշադրություն դարձրեք երկարաճիտ կոշիկներին, որոնցում կարող եք հավելյալ տաք գուլպաներ հագնել։

4. Չմուշկները պետք է ժանյակավոր լինեն կամ ամուր ամրացվեն: Ոտքը չպետք է շարժվի կոշիկների մեջ կամ սեղմվի: Հակառակ դեպքում, անկումից հնարավոր չէ խուսափել:

5. Ավելի լավ է երեխային դնել լրացուցիչ պաշտպանություն՝ ծնկների բարձիկներ, սաղավարտ, արմունկների բարձիկներ և այլն։

8. Կտրուկ մի՛ կանգնեք, շատ արագ մի ՛սահեք, բարդ տարրեր մի՛ արեք սահադաշտում , եթե մեծ թվով մարդկանց հետ եք սահում:

9. Պետք է սահադաշտ դուրս գալ դանդաղ ու կողքից բռնվել։

10. Ընկնելու ժամանակ չմուշկի սայրը մի՛ ուղղեք ձեր կողքով անցնող մարդկանց վրա: Սա կարող է տրավմատիկ լինել ինչպես ձեր շրջապատի, այնպես էլ ձեզ համար:

Ռուսերենից թարգմանությունը՝ Լինա Մկրտչյանի

Թողնել մեկնաբանություն