Առակ արժեքի մասին

Մի անգամ հոգեբանության դասախոսը սկսեց իր սեմինարը անսովոր ձևով։ Նա բարձրացրեց վերև 50 դոլարանոց թղթադրամը և հարցրեց՝ արդյոք կան ցանկացողներ ստանալ այս թղթադրամը։ Շատերը դահլիճում բարձրացրեցին ձեռքերը։ Հետո նա դիմեց նրանց, ովքեր ձեռք չբարձրացրին։ Պարզվեց նրանք նույնպես դեմ չէին ստանալ այդ թղթադրամը, բայց ամաչեցին ձեռք բարձրացնել։

—Դե լավ, ես կտամ թղթադրամը, բայց այն ինչ-որ մեկին տալուց առաջ մի բան կանեմ դրա հետ, -շարունակեց հոգեբանը։

Նա ճմրթեց թղթադրամը և հետո հարցրեց, թե ուզում է ինչ-որ մեկը այն հիմա ստանալ։ Եվ նորից համարյա բոլորը դահլիճում բարձրացրեցին ձեռքերը։

—Ուրեմն ես կանեմ հետևալը,-ասաց նա,-և գցեց այդ ճմռթած թղթադրամը գետին, կոշիկով թեթևակի տարավ-բերեց այն կեղտոտ գետնի վրայով։ Երբ նա բարձրացրեց թղթադրամը, այն ճմրթած և կեղտոտ էր։

—Դե, ձեզանից ու՞մ է պետք այն այս վիճակում։

Եվ բոլորը նորից բարձրացրին ձեռքերը։

—Թանկագին ընկերներ,-ասաց հոգեբանության դասախոսը,-հենց նոր մենք ստացանք լավ դաս։ Չնայած այն ամեն ինչին, ինչը ես արեցի այս թղթադրամի հետ, դուք բոլորդ ցանկացաք այն ստանալ, քանի որ այն չկորցրեց իր արժեքը։ Այն միևնույնն է 50 դոլլար արժողությամբ թղթադրամ է: Մեր կյանքում հաճախ է պատահում, որ մենք լինում ենք ոտնահարված, գետնին ընկած։ Դա մեր կյանքի ճշմարտություններն են։ Նման իրավիճակներում մենք մեզ անպիտան ենք զգում։ Բայց կարևոր չէ՝ ինչ է պատահել և ինչ կպատահի, մենք չենք կորցնի մեր իրական արժեքները։ Կեղտոտ թե մաքուր, չմրթված թե արդուկված, մենք միշտ կունենանք այն արժեքը, որը ներկայացնում ենք։

Թարգմանությունը՝ Արա Ներսիսյանի

Թողնել մեկնաբանություն