Չուպա չուպսի պատմությունը

Բարսելոնայում՝ Քրիստոփոր Կոլումբոսի և Սալվադոր Դալիի հայրենիքում, 20-րդ դարի կեսին մեծ գործարարի թոռը ստանում է իր պապի <<Գրանխա Աստուրիաս>> ընկերության ղեկավարելու իրավունքը։ Մի քանի տարի հետո ձեռնարկությունը սկսում է ծաղկել։ Եվ այդ ժամանակ Էնրիկե Բեռնատը (այդպես էին ասում գործարարին) ձեռնարկում է անսպասելի և միևնույն ժամանակ ճակատագրական որոշում։ Իր ընկերությունը, որը արտադրում էր մոտ երկու հարյուր տեսակի արտադրություն, սկում է արտադրել միայն կարամելային կոնֆետներ։

Շարունակել կարդալ

Կարդում եմ Չարենց

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի,
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ:
Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա,
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով:
գուցե աշխարհում, դուրսը մեկը կա,
Որ ապրում է իմ անուրախ կյանքով:
Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ,
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին –
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին:
Գուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր –
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում,
Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: –
— Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
— Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
— Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի …

Շարունակել կարդալ