Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում

Լավը արտաքինից չի վառվում, այն վառվում է ներսում։ Սերն է վառվում հոգում, որը շատ լավ է, արևն է վառվում և ջարմացնում հոգիդ, ծաղիկն է իր անուշ բույրով լավացնում մարդու տխրությունը և այլն։ Պարտադիր չէ իրը փայլի կամ վառվի, որպեսզի լավը լինի։ Նույն սկզբումքով է առաջնորդվում մարդը։ Պետք չէ լինել արտաքինից գեղեցիկ, որպեսզի լավը լինել, ներսի գեղեցկությունն ավելի թանկ է և լուսավոր։ Լավ մարդը միշտ լավն է մնում, իսկ վառվող արևը միշտ վառվում է երկնքում․․․

Հեղինակ՝ Մանե Հովսեփյան

Հայրը, որդին և էշը

Մի անգամ հայրը իր որդու և էշի հետ կեսօրվա շոգին ճամփորդում էր փոշոտ քաղաքի ճանապարհներով։

Հայրը նստած էր էշի վրա, իսկ որդին տանում էր էշը թելից բռնած։

— Խե՛ղճ երեխա,- ասաց անցորդը, -իր փոքր ոտքերով հազիվ հասնում է էշին։ Ինչպես դու կարող ես հանգիստ նստել էշի վրա, երբ տեսնում ես երեխային, որն առանց ուժերի է։

Երբ թեքվեցին դեպի անկյուն, հայրը իջավ էշից և ասաց, որ տղան նստի էշի վրա։ Շուտով իրենց մոտով անցավ մի անցորդ և ասաց բարձր ձայնով․

— Չե՞ք ամաչում, փոքրը նստած է էշի վրա թագավորի պես, իսկ իր խեղճ հայրը գնում ետևից։ Երեխան շատ նեղացավ այդ խոսքից և ասաց հայրիկին, որ միասին նստեն էշի վրա։

-Սիրելի՛ քաղաքացիներ, տեսել եք այսպիսի բան,- ասաց կնիկը։- Այդպես տանջել խեղճ էշին, նրա մեջքը հիմա կջարդվի, իսկ հայրը և երեխան նրա վրա նստած են, ասես բազմոցին։

Բառ չասելով՝ հայրը և երեխան լաց լինելով իջան էշից։ Երկու քայլ չարած՝ մի մարդ ասաց․

-Ձեր էշը ոչինչ չի անում, ոչ մի օգուտ չի տալիս, անգամ ձեզ տեղ չի տանում։

Հայրը տվեց էշին ծղոտ և դրեց ձեռքը երեխայի ուսին։

-Ինչ էլ մենք անենք ,-ասաց նա,- հաստատ մեկը կհայտնվի, ով մեզ հետ չի համաձայնվի։ Ես մտածում եմ, որ մենք պետք է որոշենք՝ ինչպես ճամփորդել։

Ռուսերենից թարգմանությունը՝ Արսեն Գևորգյանի

Ռոջեր Էքրոյդի սպանությունը

Ընթերցել եմ Ագաթա Քրիստիի «Ռոջեր էքրոյդի սպանությունը» գիրքը: Գիրքը դետեկտիվ ժանրից է: Գրքում գործողությունները տեղի են ունենում մի անգլիական գյուղում, որը կոչվում է Քինգզ-էբոթ: Գլխավոր հերոսը բժիշկ Շեփարդն է։ Իրադարձությունները կատարվում են հետախույզ Հեքյուլ Պուարոյի և բժիշկ Շեֆարդի կողմից: Նախ ասեմ, թե ով է Ռոջեր էքրոյդը:
Ռոջեր էքրոյդը հարուստ սեփականատեր է: Մի օր նրան գտնում են սենյակում դանակահարված: Հետախույզ Պուարոն ու բժիշկ Շեֆարդը փորձում են ամեն կերպ պարզել և բացահայտել, թե ով է սպանել Ռոջեր էքրոյդին: Կասկածի տակ են հայտնվում Ռոջեր էքրոյդի որդեգրված որդին ՝ Ռալֆ Փեյթոնը, հարսը ՝ տիկին Սեսիլա էքրոյդը, Սեսիլայի դուստր Ֆլորա էքրոյդը, Ջեոֆրի Ռայմոնդը, ով համարվում է Ռոջեր էքրոյդի անձնական քարտուղարը, Փարքերը ՝ տան պալատականը և նրանց սպասուհին:

Շարունակել կարդալ