Հայրը, որդին և էշը

Մի անգամ հայրը իր որդու և էշի հետ կեսօրվա շոգին ճամփորդում էր փոշոտ քաղաքի ճանապարհներով։

Հայրը նստած էր էշի վրա, իսկ որդին տանում էր էշը թելից բռնած։

— Խե՛ղճ երեխա,- ասաց անցորդը, -իր փոքր ոտքերով հազիվ հասնում է էշին։ Ինչպես դու կարող ես հանգիստ նստել էշի վրա, երբ տեսնում ես երեխային, որն առանց ուժերի է։

Երբ թեքվեցին դեպի անկյուն, հայրը իջավ էշից և ասաց, որ տղան նստի էշի վրա։ Շուտով իրենց մոտով անցավ մի անցորդ և ասաց բարձր ձայնով․

— Չե՞ք ամաչում, փոքրը նստած է էշի վրա թագավորի պես, իսկ իր խեղճ հայրը գնում ետևից։ Երեխան շատ նեղացավ այդ խոսքից և ասաց հայրիկին, որ միասին նստեն էշի վրա։

-Սիրելի՛ քաղաքացիներ, տեսել եք այսպիսի բան,- ասաց կնիկը։- Այդպես տանջել խեղճ էշին, նրա մեջքը հիմա կջարդվի, իսկ հայրը և երեխան նրա վրա նստած են, ասես բազմոցին։

Բառ չասելով՝ հայրը և երեխան լաց լինելով իջան էշից։ Երկու քայլ չարած՝ մի մարդ ասաց․

-Ձեր էշը ոչինչ չի անում, ոչ մի օգուտ չի տալիս, անգամ ձեզ տեղ չի տանում։

Հայրը տվեց էշին ծղոտ և դրեց ձեռքը երեխայի ուսին։

-Ինչ էլ մենք անենք ,-ասաց նա,- հաստատ մեկը կհայտնվի, ով մեզ հետ չի համաձայնվի։ Ես մտածում եմ, որ մենք պետք է որոշենք՝ ինչպես ճամփորդել։

Ռուսերենից թարգմանությունը՝ Արսեն Գևորգյանի

Թողնել մեկնաբանություն