Ռոջեր Էքրոյդի սպանությունը

Ընթերցել եմ Ագաթա Քրիստիի «Ռոջեր էքրոյդի սպանությունը» գիրքը: Գիրքը դետեկտիվ ժանրից է: Գրքում գործողությունները տեղի են ունենում մի անգլիական գյուղում, որը կոչվում է Քինգզ-էբոթ: Գլխավոր հերոսը բժիշկ Շեփարդն է։ Իրադարձությունները կատարվում են հետախույզ Հեքյուլ Պուարոյի և բժիշկ Շեֆարդի կողմից: Նախ ասեմ, թե ով է Ռոջեր էքրոյդը:
Ռոջեր էքրոյդը հարուստ սեփականատեր է: Մի օր նրան գտնում են սենյակում դանակահարված: Հետախույզ Պուարոն ու բժիշկ Շեֆարդը փորձում են ամեն կերպ պարզել և բացահայտել, թե ով է սպանել Ռոջեր էքրոյդին: Կասկածի տակ են հայտնվում Ռոջեր էքրոյդի որդեգրված որդին ՝ Ռալֆ Փեյթոնը, հարսը ՝ տիկին Սեսիլա էքրոյդը, Սեսիլայի դուստր Ֆլորա էքրոյդը, Ջեոֆրի Ռայմոնդը, ով համարվում է Ռոջեր էքրոյդի անձնական քարտուղարը, Փարքերը ՝ տան պալատականը և նրանց սպասուհին:


Նրանք շատ մեծ դժվարությամբ՝ տեսուչի, փաստաբանի տրամաբանության օգնությամբ բացահայտում են, թե ով է սպանել Ռոջեր էքրոյդին: Բժիշկ Շեփարդը ամեն ինչ թաքցնելով, ձևացնում էր, թե օգնում է նրանց, սակայն վերջում բացահայտվեց, որ նա է սպանել։
Գիրքը ինձ դուր եկավ: Դուր եկավ գրքի ոճը, թե ինչպես է ամեն մի իրադարձություն նկարագրվում: Խորհուրդ կտամ բոլորին էլ ընթերցել այս գիրքը:

Կարդաց և ներկայացրեց Ալեքս Բալասանյանը

Թողնել մեկնաբանություն