Ջեյմս Նեյսմիթ ՝ բասկետբոլ խաղի հայտանագործողը

Ջեյմս Նեյսմիթը ֆիզկուլտուրա է սովորել Մոնրեալի՝ իր հայրենի դպրոցում, որտեղ 1891 թվականին բացահայտել է բասկետբոլը։ Մի օր ֆիզկուլուտուրայի դասաժամին նա վերցրել է ֆուտբոլի գնդակն ու զամբյուղը, և այդպես ստեղծվել է խաղը։ Նա ոգեշնչվել էլ էր իր մանկության խաղից, որը կոչվում էր “Duck-on-a-Rock” (բադը ժայռի վրա)։ Հետագայում նա գրել է բասկետբոլի առաջին կանոնագիրքը, որն ուսումնասիրում է մարզաձևի կանոնները, և որին հետևում են դեռևս այսօր: 1983 թվականին նա զամբյուղը փոխարինել է երկաթե մեխերով և ցանցաճոճով։

Աղբյուրը

“Duck-on-a-Rock” խաղի մասին

“Բադը ժայռի վրա” միջնադարյան մանկական խաղ է, որը համատեղում է անվանակոչելը և դիպուկահարությունը (նետման ճշգրտության միջոցով): Ջեյմս Նեյսմիթը խաղն օգտագործել է որպես ոգեշնչում, երբ գրել է ժամանակակից բասկետբոլի կանոնները:

Խաղի ընթացքը

Մի խաղացող մնում է քարի մոտ՝ այն պահպանելու համար: Մյուս խաղացողները քարեր են նետում «բադին»՝ փորձելով նրան տապալել հարթակից: Երբ այն տապալվում է, նետողները բոլորը շտապում են հետ բերել իրենց քարերը: Եթե խաղացողը կանչվում է նախքան իր քարով նետման գիծ վերադառնալը, նա դառնում է պահակ:

Աղբյուրը

Անգլերենից թարգմանությունը՝ Մանե Հովսեփյանի

Թողնել մեկնաբանություն