Սովորել ապրել…

Շատ ու շատ տարիների ընթացքում բոլորս էլ մեծանում ենք:Հոգիս իմ հետ միասին մեծանում և զարգանում է:Այդ ամենի ընթացքում ես շատ իրադարձություններից եմ դաս քաղել,դաս սովորել,ամեն ինչ փորձել և գնահատել եմ:Գուցե նաև որոշներին քննադատել եմ:Փորձել եմ տարբերել լավը-վատից,սպիտակը-սևից,և շարունակելու եմ տարբերել:Կյանքը մի ամբողջ դպրոց է,որտեղ կան դասեր և քնություններ:Այդ քննությունների ժամանակ դու սխալի դեպքում այլևս չես կարող ուղղել այդ սխալը,ոչ մի կերպ:Կյանքը մեզ շատ ու շատ բաներ է սովորեցրել և շարունակելու է սովորեցնել ..:Գուցե կյանքը մեզ ցավոտ կերպով է սովորեցնում,սակայն մենք այդ դասը այլևս երբեք չենք մոռանում…Դպրոցում մեզ շատ են սովորեցնում ինչպես լավ մարդ դառնալ,ինչպես ճիշտ ապրել ,սակայն կյանքը այդ ամենը սովորեցնում է իրական փաստերի վրա: Դպրոցում ուսուցիչը մեզ պատմում է կյանքի և գուցե հոգեբանության մասին.. Եվ ներկայացնում է դա ուրիշի կերպարով:Իսկ կյանքում մենք այդ ամենը իրական փաստերի վրա ենք փորձում և զգում:Չէ որ մեզ փոքրուց դաս տվող և մեծացնող ուսուցիչները մեզ որպես երկրորդ հայր և մայր են եղել:
Կյանքը նաև նման է մի խաղի,երբ որ սխալվես ապա կպարտվես…Եվ այդ խաղի ընթացքում մենք հանդիպում ենք շատ փորձությունների…Փորձությունները անցնելու ժամանակ մենք շատ բան կարող ենք սովորել…Խաղի ընթացքում իհարկե հանդիպում ենք այնպիսի հերոսների,որոնք փոխում են լրիվ մեր խաղալու ձևը-իսկ,եթե այս ամենը համեմատենք մեր կյանքի հետ այդ հերոսները-մի այնպիսի մարդիկ են,որոնց քո կյանում հանդիպելիս գլխի վայր է շրջվում քո ամբողջ կյանքը:Այդ մարդիկ գուցե քո ընկերները կամ ընդհանրապես անծանոթ մարդիկ կարող են լինել…Որոնք շատ հանկարծակի փոխեցին քո կյանքը կամ դեպի լավը կամ դեպի վատը:Ընկերություն անելիս մենք իհարկե այդ մարդկանցից փորձում ենք վերցնել միայն ու միայն ամենալավը ու բարին…Եվ իհարկե ոչինչ անվերջ չէ,ամեն մի խաղ ունի իր վերջը….ինչպես նաև կյանքը…

Հեղինակ՝ Ինեսա Պողոսյան

Թողնել մեկնաբանություն