Կարդում եմ Պալացիոյի «Հրաշքը»

Կարդացել եմ Ռ․Ջ Պալացիոյի «Հրաշքը» գիրքը։ Տպավորությունները շատ հաճելի էին։ Ամեն օր մաս-մաս կարդում էի մեծ հետաքրքրությամբ։ Չունեմ հավանած հատված , որովհետև գրքի ամեն մի հատվածը կարդալուց հետո դառնում է սիրելի հատված։ Իսկ իմ ամենասիրելի հերոսը գրքի գլխավոր հերոսն է՝ Օգյուստը։ Ինձ այդ կերպարը շատ-շատ է դուր եկել։ Գրքի ասելիքն այն է, որ պետք չէ ընկերների մեջ տարբերություն դնել, պետք է ընկերություն անել բոլորի հետ։ Ոչ մեկ առավել չէ կամ պակաս չէ ոչ ոքից։ Խորհուրդ եմ տալիս կարդալ բոլորին։
Ես արդ գիրքը չեմ կարդա երկրորդ անգամ, քանի որ մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել, իսկ երկրորդ անգամ ես արդեն գրքի ասելիքը , միտքը կիմանամ և այլևս ինձ հետաքրքրիր չի լինի։

Պատմում է Մարի Աղայանը

Ո՞վ է եղել առաջին կին ծրագրավորողը․ Ադա Լավլեյս

Ադա Լավլեյս։ Կոմսուհի, բանաստեղծ Ջորջ Բայրոնի միակ օրինական դուստրը, առաջին կին ծրագրավորողը։ Վաղ տարիքից սկսել է հետաքրքրվել գիտությամբ, այդ թվում նաև մաթեմատիկա։ Ադան եղել է առաջին տիկինը, ով պարզեց Բեբիջի լոգարիթմական համակարգչի աշխատանքի սկզբունքը: Ավելին՝ նա այնքան հետաքրքրված էր զարգացման և կատարելոգործման մտքով, որ հորինեց առաջադրանքներ տարբեր տարբերակներով։

Իր դարաշրջանի ամենախելացի կանանցից մեկի անունը հայտնի դարձավ միայն նրա մահից տասնամյակներ անց։ Մինչև հիմա նա մնում է իր կոլեգա տղամարդկանց ստվերում։ Մասնագիտական դասագրքերի մեծ մասում այդ մասին ոչ մի խոսք չկա։ Մինչդեռ Ադա Լավլեյսի ներդրումը ծրագրավորման զարգացման ոլորտում իրավմամբ կարելի է համարել հսկայական:

Շարունակել կարդալ