Ո՞վ է եղել առաջին կին ծրագրավորողը․ Ադա Լավլեյս

Ադա Լավլեյս։ Կոմսուհի, բանաստեղծ Ջորջ Բայրոնի միակ օրինական դուստրը, առաջին կին ծրագրավորողը։ Վաղ տարիքից սկսել է հետաքրքրվել գիտությամբ, այդ թվում նաև մաթեմատիկա։ Ադան եղել է առաջին տիկինը, ով պարզեց Բեբիջի լոգարիթմական համակարգչի աշխատանքի սկզբունքը: Ավելին՝ նա այնքան հետաքրքրված էր զարգացման և կատարելոգործման մտքով, որ հորինեց առաջադրանքներ տարբեր տարբերակներով։

Իր դարաշրջանի ամենախելացի կանանցից մեկի անունը հայտնի դարձավ միայն նրա մահից տասնամյակներ անց։ Մինչև հիմա նա մնում է իր կոլեգա տղամարդկանց ստվերում։ Մասնագիտական դասագրքերի մեծ մասում այդ մասին ոչ մի խոսք չկա։ Մինչդեռ Ադա Լավլեյսի ներդրումը ծրագրավորման զարգացման ոլորտում իրավմամբ կարելի է համարել հսկայական:

Լեոնդարդո դա Վինչին կիսաշրջազգեստով։

Ադայի մայրը այս աշխարհում ամենաշատն անհանգստանում էր, որ դուստրը կժառանգի իր հոր կիրքը գրելու հանդեպ և կմեծանա նույնքան էքսցենտրիկ և արագաշարժ։ Դրա համար վաղ տարիքրց նա ողջունում, ,,ընդունում,, էր աղջկա հոբբին, ,,հետարքրությունը,, կարդալ պոեզիա և բանստեղծություններ՝ ամեն ինչում ուշադրություն դարձնելով գիտությունների վրա։ Հաճախ աղջկա կրթության համար միսիս Լավլեյսը հրավիրում էր մաթեմատիկոս Օգոստոս դե Մորգանին։ Արդյունքում 13 տարեկանում Ադան արդեն ուներ ինքնաթիռների, ,,թռչող սարքերի,, մի քանի գծանկարներ։

Ճակատագրական հանդիպում

Հայտնի է, որ Ադան ծանոթ էր իր ժամանակի այնպիսի ականավոր անձնավորություններին, ինչպիսի են Չարլզ Դիքենսը, փորձարար ֆիզիկոս Մայքլ Ֆարադեյը, Դեյվիդ Բրյուսթերը (այդ մարդն էր, ով հորինեց կալեյդոսկոպը): Այնուամենայնիվ, նրա կյանքում տեղի ունեցավ հանդիպում, որը մեծ մասով որոշեց նրա կյանքի ճանապարհը: Դեռևս երիտասարդ, չամուսնացած աղջիկ նա հանդիպեց մաթեմատիկայի հայտնի պրոֆեսոր Չարլզ Բեբիջին։ Մի քանի տարի առաջ նա ստեղծել էր իր լոգարիթմական մեքենան, որն ուներ մինչև քսաներորդ տասնորդական թվի հաշվարկներ կատարելու ունակություն։ Հենց այս մեքենան հետագայում կճանաչվի աշխարհի առաջին համակարգիչը։

Ընտանիքը խոչընդոտ չէ

19 տարեկանում առաջին ծրագրավորող Ադա Լավլեյսը ամուսնացավ լորդ Լավլեյսի հետ։ Սե՞ր էր դա, թե՞ չէ, առաջնորդվո՞ւմ էր ճշգրիտ հաշվարկով ու պրագմատիզմով․ կարելի է միայն կռահել։ Սակայն այն, որ այս ամուսնությունը նրա համար բոլոր առումներով շատ հաջող է եղել, փաստ է։ Ամուսինը առանձնապես չի խանգարել կնոջն իր հոբբիներում ,,զբաղմունքներում,, և, ընդհակառակը, օգնել է նրան ֆինանսապես և ժամանակին չի սահմանափակել։

Նույնիսկ երեք երեխաները չկարողացան հանգցնել գիտության հանդեպ կիրքը, որը կար Ադայի ներսում։ Ավելին, ամուսնությունը, որը թվում էր, թե պետք է հոգսերով տանջեր կնոջը, նա կարողացավ այն դարձնել օգուտ ողջ կյանքի համար։ Դրանում նա գտավ ֆինանսավորման աղբյուր՝ Լավլեյսի ընտանիքի հարուստ ընտանեկան գանձարանի տեսքով:

Առաջին ծրագրաշարը

Ադա Լավլեյսին աշխարհի առաջին ծրագրավորող անվանելու պատճառը նրա ստեղծած աշխատանքն է, որը բաղկացած է Բեբիջի գյուտը նկարագրող հոդվածի անգլերեն թարգմանությունից։

Սակայն սա պարզապես թարգմանություն չէր։ Նա լրացրեց տեքստը մանրամասն մեկնաբանություններով՝ ավելացնելով դրա երկարությունը ավելի քան երեք անգամ։ Նրանք, հիմնականում, զբաղվել են վերլուծական շարժիչի գործողությունների մշակմամբ։ Դա առաջին ծրագրավորումն էր: Նրա ,,գործողությունները,,, ստեղծողի խոսքերով, համակարգչին օժտել ​​են հանրահաշվական բանաձևեր հյուսելու զարմանալի ունակությամբ, որը նման է Ժակարդի ջուլհակին, որը մանվածքից ստեղծում է տերևներ, ծաղիկներ, նախշեր։

Ապագան գուշակելու կարողություն

Բնությունը Ադային առատաձեռնորեն նվիրել ​​է ոչ միայն գեղեցկություն և խելք, այլև խորաթափանցություն: Կոմսուհու մեկ այլ կիրքը երաժշտությունն էր։ Մի օր նա համարձակորեն առաջարկեց, որ կգա ժամանակ, երբ հաշվողական մեքենան այնքան կատարյալ կդառնա, որ կկարողանա ստեղծել երաժշտության կտորներ։ Դե, այսօր մենք կարող ենք գնահատել նրա կանխատեսումների ճշգրտությունը:

Ռուսերենից թարգմանությունը՝ Մարի Անանյանի

Թողնել մեկնաբանություն