Մարդիկ առանց դիմակների…

Մարդիկ առանց դիմակների ես ի նկատի չունեմ այն դիմակները, որոնք մենք հիվանդ ժամանակ կրում ենք այլ մարդու ամենօրյա դիմակը, որը ամեն մեկն ունի և ամեն անգամ դնում է դա զգացմունքների դիմակն է: Ձեզ տարօրինակ կթվա, բայց մարդիկ իրոք դնում են այդպիսի դիմակներ: Մարդկանց աչքերի մեջ նայելով մենք տեսնում ենք միայն մարդու աչքերը և բիբը, բայց դա վերջը չէ…Եթե ավելի խորը նայենք կտեսնեք մարդու զգացմունքները, որոնք կարծես, թե թաքնվել են այդ մարդու դիմակի տակ: Ցավը, տխրությունը, զայրույթը…Հիմնական զգացմունքներն են, որ մարդը թաքցնում է իր դիմակի տակ: Այդ ամենը մենք թաքցնում ենք բոլորից, և ինչո՞ւ ոչ նաև մեզնից…Այս աշխարհում շատ քիչեն այն մարդիկ ում հետ մենք կարող ենք կիսվել և անկեղծանալ այնքան ու այնպես, գիտակցելով, որ այդ մարդը մեզ կհասկանա,բայց ցավոք այդ մարդիկ շատ քիչ են:
Հարազատ մարդկանց հետ այդպես չէ, մենք կարող ենք անկեղծանալ մեր խոսքերի մեջ, բայց այդ դեպքում իմաստ չկա: Պահեք և գնահատեք այնպիսի մարդկանց,որոնք ամեն մի վայրկյան քո կողքին են, որոնք աջակցելու միշտ պատրաստ են և ով, որ իր գործերը կթողնի ձեզ օգնելու համար: Այժմ մարդիկ իրար տեսնելուց, բարևելուց իրար աչքերի մեջ չեն նայում, որովհետև նրանք չեն ուզում իրենց էմոցիաները ցույց տալ…Դա նույն է, որ լրիվ դեմքդ պակես և դիմացինիդ ասես «Ես տեսնում եմ քեզ»….

Հեղինակ՝ Ինեսա Պողոսյան

Թողնել մեկնաբանություն