Ապրել երջանիկ

Ինձ համար երջանիկ ապրելն այն է, որ իմ մայրիկը և հայրիկը իմ կողքին լինեն և ամենակարևորը , որ առողջ լինեն։ Ես մտածում եմ , որ այս պահին ինձնից կախված է միայն մի բան , որ ես լավ սովորեմ և ուսում ստանամ, հետագայում խելացի մարդ դառնամ , որ կարողանամ ճիշտ ճանապարհով գումար վաստակել։ Երբ իմ ծնողները մեծանան և չկարողանան աշխատել, ես կարողանամ ինքս գումար վաստակել և իրենց առողջական խնդիրները լուծել։

Կա ևս մի կարևոր բան, այս ամենին հասնելու համար պետք է նաև լավ մարդ լինել ՝ թե՛ ծնողներ , թե՛ ընկերների, թե՛ մնացած մարդկանց համար, դա իհարկե դժվար հարց է , որ միանգամից բոլորի համար լավ մարդ լինես։ Դրա համար առաջինը պետք է ինքդ քո համար լավը լինես։

Գրում է Մհեր Խանլյանը