Իրիսիս

1)«Irises»-ը ռեկորդակիր է․ այն վաճառվեց 53,9 միլիոն դոլարով։
2) Նկարը եղել է մոտ 130 արվեստի գործերից, որոնք Վան Գոգն ավարտեց իր մահից մեկ տարի առաջ Սեն-Ռեմիի հոգեբուժարանում գտնվելու ընթացքում:
3) «Irises»-ն առաջին նկարն էր, որ Վան Գոգը սկսեց ապաստան ժամանելուց հետո: Ծաղիկները աճում էին այգում այն ​​փոքրիկ բաց տարածքում, որտեղ նկարչին թույլ էին տալիս զբոսնել և նստել:
4) «Irises»-ը տարիների ընթացքում եղել է բազմաթիվ արվեստի ցուցահանդեսների մաս ամբողջ աշխարհում, բայց դրանցից միայն մեկը՝ 1889 թվականի «Անկախների սրահ» ցուցահանդեսը Փարիզում, տեղի է ունեցել Վան Գոգի մահից առաջ: Այն ներկայացրել էր նրա եղբայր Թեոն։
5) Նկարը գնվել և վաճառվել է տասնյակ անգամ, վերջինը 1990 թվականին Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում գտնվող Ջ. Փոլ Գեթթի թանգարանի կողմից, որտեղ արվեստի գործը մնում է մինչ օրս:
6) Նկարում չկա լարվածություն, որն արտահայտվում է նրա հետագա աշխատանքներում։ Նա նկարն անվանեց «կայծակ իմ հիվանդության համար», քանի որ զգում էր, որ կարող է զսպել իր հիվանդությունը՝ շարունակելով նկարել:
7) Թանգարանը հրաժարվեց բացահայտել Վան Գոգի գլուխգործոցի համար վճարած գինը:
8) Վան Գոգը հավասարակշռված ֆոն է ստեղծել իր առաջին «Irises» նկարի համար՝ ֆոնը բաժանելով շագանակագույն, մանուշակագույն և կանաչ/դեղին հատվածների, որոնք կարգուկանոն են պարտադրում՝ միաժամանակ ընդգծելով մանուշակագույն ծաղիկների և կանաչ տերևների էներգիան և շարժումը:
9) Ինչպես 19-րդ դարի այլ նկարիչների որոշ արվեստներում, ինչպիսիք են Էդգար Դեգանը և Պոլ Սեզանը, Վինսենթի նկարչական ոճը ազդվել է ավելի վաղ դարաշրջանի ճապոնական փայտե բլոկների արվեստի տպագրության կազմի և բնավորության վրա, որոնք նա հավաքել է Թեոյի հետ մնալով:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Մարիա Մարտիրոսյանի

Գյաներ․ իտալական դիցաբանություն

Իտալական դիցաբանության մեջ ոգիներ, որոնք ապրում են անտառներում կամ քարանձավներում: Գյանները հիանալի ասեղնագործներ և դերձակներ են,՝ունակ գուշակելու և պտուղներ ու գանձեր գտնելու։Մարդկանց իրենց երգերով գրավում են,խմում նրանց արյունը եւ սպանում:

«Չնայած իրենց գեղեցկությանը, Գյաները, որոնց մեջ մեծամասնությունը կանայք էին, դժվարանում էին զուգընկեր գտնել: Արու Գյաները քիչ էին, թզուկները անպետք էին, իսկ հսկաները իսկական կոպիտ մարդիկ էին: Հետևաբար, գյաները կարող են միայն գործ անել, երգում են տխուր երգեր: Ժամանակի ընթացքում նրանք դարձան աշխարհի լավագույն ասեղնագործները և սկսեցին գրավել մարդկանց իրենց երգերով:Հենց որ մարդը լսում է մեղեդու առաջին տողերը, նա սառչում է տեղում, ասես արմատացած է տեղում՝ ենթարկվելով մոլորությանը: Հետո գյանան հարձակվում է նրա վրա, արյունը խմում, հետո սպանում նրան, երեք օր անց կշտացած ծնում է կիսարյուն երեխա։Ժամանակի ընթացքում Գյաները քչացան, սկսեցին փաթաթվել մորթիներով կամ հագնել գյուղացիական վառ հագուստ։ Տղամարդիկ և կանայք միասին ապրում են քարանձավներում, ուտում վայրի խոտաբույսեր և միս: Սակայն Գյանա կանայք դեռ հայտնի են որպես հրաշալի ասեղնագործուհիներ, իսկ անտառներում մեկ-մեկ հրաշալի երգեր են հնչում»

Աղբյուր

Թարգմանությունը՝ Հրաչյա Աղեկյանի

15 հետաքրքիր փաստ օձերի մասին

Օձերը երկիմաստ արարածներ են։ Որոշ մարդիկ հիանում են նրանցով, իսկ ոմանք՝ սարսափում ․ արդարության համար պետք է նշել, որ վերջիններս ակնհայտորեն գերակշռում են։ Օձերի հանդեպ նման ենթագիտակցական վախը հիմնականում բխում է մարդկանց համար այս արարածների վտանգից. ինչ-որ թունավոր օձի կծածը կարող է հաշված րոպեների ընթացքում նույնիսկ հերոսին ուղարկել այն աշխարհ:

  1. Նոր Զելանդիայում չկան օձեր։
  2. Անվնաս և ոչ թունավոր օձերի որոշ տեսակներ գրեթե չեն տարբերվում իրենց թունավոր նմանակիցներից․ այս կերպ նրանք պաշտպանվում են գիշատիչներից:
  3. Թունավոր օձերը օգտագործում են թույնը հիմնականում ոչ թե պաշտպանության, այլ որսի ժամանակ հարձակվելու համար։
  4. Թունավոր օձերը ավելի քիչ են, քան ոչ թունավոր՝ մոտավորապես երեք անգամ։
  5. Ամենամեծ օձն Անակոնդան է ։ Նա կարող է լինել հինգից յոթ մետր․ իսկ քաշը կարող է գերազանցել հարյուր կիլոգրամը: Ապրում է Հարավային Ամերիկայի արևադարձային երկրներում, մասնավորապես՝ Բոլիվիայում, Վենեսուելայում և Էկվադորում։
  6. Կոպերը օձերի մոտ միշտ փակ են, բայց դա չի խանգարում նրանց տեսնել՝ քանի որ կոպերը օձերի մոտ թափանցիկ են։
  7. Այնուամենայնիվ, օձերի տեսակների մեծ մասի տեսողությունը դեռ թույլ է, ինչը չի կարելի ասել հոտառության մասին։ Այնուամենայնիվ, օձերը հոտ են զգում ոչ թե իրենց քթանցքներով, այլ իրենց լեզվով՝ համտեսելով օդը։
  8. Բոլոր օձերն իրենց կյանքի ընթացքում պարբերաբար ձուլվում են:
  9. Ամենափոքր օձերը աշխարհում ապրում են Բարբադոս օձիկների կղզիում։ Նրանց եկարությունը չի գերազանցում տասը սանտիմետրը։
  10. Օձերի մեծամաստնությունը շատ լավ տեսնում են տաք առարկաները շնորհիվ զարգացած ինֆրակարմիր տեսողության։
  11. Առանց բացառության բոլոր օձերը գիշատիչներ են։
  12. Ոչ բոլոր օձերն են ձու դնում՝ դրանց մեջ կան նաև կենդանի ծնունդներ։
  13. Ներկա ժամանակում գիտությունը գիտի գրեթե երեքուկես հազար տարբեր տեսակի օձեր։
  14. Աշխարհի ամենաթունավոր ցամաքային օձը թայպանն է։ Թայպանի թույնի մեկ չափաբաժինը բավական է հարյուր մարդ սպանելու համար։ Այս օձը 50 անգամ ավելի թունավոր է, քան կոբրան:
  15. Թայպանը համարվում է նաև ամենավտանգավոր օձը, քանի որ նրա հրեշավոր թունավորությունը զուգորդվում է տպավորիչ (մինչև 3,5 մետր) չափերի և չափազանց ագրեսիվ տրամադրության հետ։
  16. Ծովային օձերն ավելի փոքր են, քան ցամաքային օձերը, սակայն նրանց թվում կան շատ վտանգավոր օձեր։ Սակայն նրանք բոլորն էլ չափազանց ագրեսիվ չեն մարդու նկատմամբ, եթե չփորձես վնասել։

Աղբյուր

Թարգմանությունը՝ Աննա Սահակյանի

Վալենտինի տոնը ութ երկրներում

Վալենտինի օրը շատ ավանդույթներ է պարունակում տարբեր մշակույթներում, բայց այս 8- երկրներից ամեն մեկը իր մեջ քաղցր հպում է պարունակում։

1. Արգենտինա

Եթե ​​դուք սիրում եք Վալենտինի օրը, ապա Արգենտինան այն վայրն է, որտեղ դուք պետք է լինեք: Նրանք Վալենտինի օրը նշում են փետրվարի 14-ին, այնուհետև նրանք նշում են մի ամբողջ շաբաթ՝ «քաղցրության շաբաթ» ՝ հուլիսին, որն ավարտվում է Բարեկամության օրով:

2. Բրազիլիա

Բրազիլիան չի նշում Վալենտինի օրը փետրվարի 14-ին, այլ հունիսի 12-ին՝ Dia dos Namorados-ը՝ Սիրահարների օրը: Նրանց Սիրահարների օրվա տոնակատարությունները նման են համաշխարհային տոնակատարություններին, որոնք լցված են նվերներով, սիրավեպով, երեկույթներով և դեկորացիաներով:

3. Չինաստան

Մարդիկ Չինաստանում Վալենտինի օրը նշում են փետրվարի 14-ին , բայց նաև ունեն իրենց սեփական ավանդական տոնը։ Qixi փառատոնը նշվում է յոթերորդ լուսնային ամսվա յոթերորդ օրը, սովորաբար օգոստոսին: Տոնը գալիս է մի ավանդական հին նախնիների պատմությունից սիրային ողբերգության մասին, որը փոխանցվել է մի սերնդից մյուսին:

4. Դանիա

Դանիացիները կատակում են Վալենտինի օրվա հետ, բառացիորեն: Նրանք ուղարկում են gaekkebrev- կատակ նամակներ իրենց երկրպագուներին: Թուղթը կտրվում է ձնծաղիկի կամ գարնանային ծաղկի տեսքով, իսկ ուղարկողը գրում է ոտանավոր կամ բանաստեղծություն և ստորագրում է հաղորդագրությունը կետերով, ոչ թե տառերով։

Եթե ​​ստացողը գուշակում է ճիշտ մարդուն, ապա Զատիկին ձու է ստանում։

5. Գերմանիա

Գերմանիայում Վալենտինի օրը շատ մեծահասակների տոն է. դպրոցներում վալենտիններով չեն փոխանակվում: Տոնն այստեղ առաջին անգամ նշվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Գերմանական Վալենտինի օրվա յուրահատուկ խորհրդանիշը խոզն է։

6. Ճապոնիա

Ճապոնիայում երկու Վալենտինի օր ունեն։ Առաջինը՝ փետրվարի 14-ին, այն է, որտեղ կանայք շոկոլադ են նվիրում տղամարդկանց, ում հիանում են: Giri այն շոկոլադն է, որը տրվում է ոչ ռոմանտիկ իմաստով ընկերներին, գործընկերներին կամ ղեկավարներին: Honmei տնական շոկոլադ է, որը տրվում է նրանց , ում դու սիրահարված ես:

Երկրորդ Վալենտինի օրը՝ Սպիտակ օրը, նշվում է մարտի 14-ին։ Այս օրը տղամարդիկ պատասխանում են ավելի թանկ նվերներով։

7. Հյուսիսային Կորեա

Կորեացիները նշում են Արևմտյան Վալենտինի օրը փետրվարի 14-ին, ինչպես նաև Սպիտակ օրը՝ մարտի 14-ին , բայց մեկ այլ հետաքրքիր սովորույթ է Սև օրը, որը սովորություն է դարձել և նշվում է ապրիլի 14-ին:

Սև օրը միայնակ կորեացիների համար է: Այն միայնակները, ովքեր դիտում են, հավաքվում են, հագնվում են սև և ուտում սև jajangmyeon լափշա:

8. Թայվան

Թայվանցիները նշում են Վալենտինի օրը և Սպիտակ օրը, բայց նրանք ունեն նաև իրենց հատուկ սիրո օրը՝ հուլիսի 7-ին: Ավանդական այս տոնին տղամարդիկ կանանց գեղեցիկ ծաղիկներ են նվիրում, իսկ ուղարկված ծաղիկների գույնն ու քանակն այլ նշանակություն ունի։

Մեկ կարմիր վարդը նշանակում է միայն սեր, տասնմեկ վարդ նշանակում է սիրելի, իննսունինը վարդ նշանակում է հավերժ, իսկ հարյուր ութը նշանակում է «Կամուսնանա՞ս ինձ հետ»:

Թարգմանությունը կատարել եմ հետևյալ կայքից

Թարգմանությունը՝ Մոնիկա Պողոսյանի

Ինչու՞ է կարևոր գրքեր կարդալը

Ինչու՞ է կարևոր գրքեր կարդալը

Օրական ընդամենը 15 րոպե կարդալը կօգնի զարգացնել հիշողությունն ու երևակայությունը, ընդլայնել բառապաշարը և դառնալ ավելի խելացի։ Հոդվածում պատմում ենք, թե ինչու է կարևոր ամեն օր կարդալ և տարեկան քանի գիրք է անհրաժեշտ կարդալ։

Ինչպես է կարդալն օգտակար ուղեղի համար

Բարելավում է մտքի գործընթացները

Իմաստալից ընթերցանության միջոցով ինչպես մեծահասակի, այնպես էլ երեխայի մոտ ուղեղում ձևավորվում են նոր նյարդային կապեր, դրանք օգնում են ավելի արագ մտածել և բարելավել հիշողությունը։ Նույն ազդեցությունը կարելի է ստանալ աուդիոգրքեր լսելուց, հոդվածներ կարդալուց և սոցիալական ցանցերում տեղեկատվական գրառումներից: Ուղեղի ծերացումը նույնպես դանդաղում է։

Զարգացնում է երևակայությունը և ֆանտազիան

Միչիգանի համալսարանի հետազոտության համաձայն՝ հենց գեղարվեստական ​​գրականություն կարդալն է օգնում ակտիվացնել ուղեղի նոր մասերը և զարգացնել երևակայությունը: Սակայն համակարգչով խաղալիս ուղեղի այս նույն հատվածները մնում են չօգտագործված։

Նվազեցնում է սթրեսը

Զվարճալի ֆանտաստիկա կամ հետաքրքրաշարժ ոչ գեղարվեստական ​​գիրքը օգնում է հանգստանալ ծանր օրվանից հետո, և նվազեցնում է ներքին լարվածությունը 68%-ով, մինչդեռ տեսանյութ դիտելը օգնում է հանգստանալ միայն 21%-ով, ըստ Սասեքսի համալսարանի գիտնականների դիտարկումների: Եվ գիրքը թույլ է տալիս նաև դադարեցնել ավելորդ մտքերի հոսքը և ավելի արագ քնել:

Ընդլայնում է բառապաշարը

Ընթերցանության ընթացքում դուք ակամա մտապահում եք նոր բառեր, իսկ հետո դրանք վերարտադրում եք զրույցի ընթացքում։

Որքա՞ն կարդալ օրական

Գիտնականները խորհուրդ են տալիս կարդալ օրական առնվազն 15-30 րոպե (20-30 էջ), արդեն այս ընթացքում ուղեղում տեսանելի փոփոխություններ են լինում։ Բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որքան ժամանակ տրամադրի գրքին։ Եթե ​​կարողանաք օրական մեկ ժամ կարդալ, ապա արդյունավետությունը միայն կբարձրանա։

Աղբյուր

Թարգմանությունը՝ Անի Քարամյանի

Արա առաջին քայլը

Մարդուն իր կյանքի, գործունեության ընթացքում վախը միշտ խանգարում է և դառնում է շատ գործերի իրականացման տապալումի պատճառը։ Ես, այս թեմայի շուրջ խորհելով, հասակացա, որ պետք է շրջանցել վախը բոլոր կողմերից։ Մեր ծնված օրվանից սկսած մինչև կյանքի վերջ պետք է լինում հաղթահարել վախը։ Երբ փոքր ժամանակ պետք է կատարեինք մեր առաջին քայլերը, բոլորս էլ վախենում էինք, սակայն մենք դա հաղթահարեցինք։ Գոյություն ունի այդպիսի օրինակների մի մեծ շարան։ Հիշենք մեր դպրոցի առաջին օրը, երբ մենք հաղթահարեցինք վախը՝ դեպի քայլ մեր առաջին գիտելիքներին։ Այսպես է նաև սպորտի մեջ  և այլ բնագավառներում։ Երբ չափահաս ժամանակ ընտրում ենք մեր ապագայի ուղղությունը, վախենում ենք սխալվել, բայց եթե լսենք մեր սրտին, ապա ամենը տեղը կընկնի։ Արդեն հասուն ժամանակ, ունենալով աշխատանքի փորձ և ցանկություն՝ հասնելու անձնական գործունեության կատարելագործմանը, միշտ կա վախ, որ ձեզ ետ է քաշում, սակայն, չմտածելով տապալումների մասին, դուք կհասնեք ձեր նպատակին։ Այս օրինակները ասելով, ես ցանկանում եմ բացատրել մարդկությանը, որ պետք չէ վախենալ առաջին քայլերից։ Կատարե՛ք ձեր առաջին քայլերը սիրով և վստահությամբ։

Գրում է Անի Քարամյանը

Ապրել երջանիկ

Մեր մաղթանքներում գրեթե միշտ մեր ընկերներին, հարազատներին, բարեկամներին երջանկություն ենք ցանկանում։ Երջանկություն, որի կարիքը բոլորն ունեն, սակայն դժվար է բառերով բացատրել, թե ինչ է երջանկությունը։

Յուրաքանչյուր մարդ երջանկությունը յուրովի է պատկերացնում։ Մեկի համար երջանկությունը բնակարան ունենալն է, մյուսի համար շքեղ ավտոմեքենա ունենալը, մեկ ուրիշի համար՝ թանկարժեք հեռախոսն ու համակարգիչը։

Այսօր ես կփորձեմ բացատրել, թե ինչ է երջանկությունը ինձ համար։

Ես երջանիկ կլինեմ եթե․․․

Ավելի շատ լինեն ուրախանալու և ավելի քիչ՝ տխրելու առիթները, ավելի շատ լինեն ուրախ ու դրական մարդիկ, ավելի շատ լինեն բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ և ավելի քիչ անապահով մարդիկ։

Ես երջանիկ կլինեմ, եթե բոլոր երեխաներն ապրեն իրենց ծնողների հետ և ոչ թե մանկատներում, տատիկներն ու պապիկներն ապրեն իրենց երեխաների ու թոռնիկների հետ, այլ ոչ թե ծերանոցներում։

Ես երջանիկ կլինեմ, որ զինվորները իրենց ուժը միմիայն ցուցադրեն ուսումնական զորավարժությունների ժամանակ, այլ ոչ թե իրական պատերազմում, ես երջանիկ կլինեմ, որ երկրները խաղաղություն հայտարարեն և ոչ թե պատերազմ։

Ես երջանիկ կլինեմ, որ սիրենք ու խնամենք մեր բնությունը, մեր մոլորակը, այլ ոչ թե ոչնչացնենք բնական պաշարներն ու հարստությունները։

Շատ երկար կարելի է թվարկել երջանկության զգացում առաջացնող երևույթները, սակայն մի բան հաստատ է՝ Երջանկությունը մի բանաձև է, որը յուրաքանչյուրի համար տարբեր է։

Գրում է Ալեքս Գևորգյանը