Իրիսիս

1)«Irises»-ը ռեկորդակիր է․ այն վաճառվեց 53,9 միլիոն դոլարով։
2) Նկարը եղել է մոտ 130 արվեստի գործերից, որոնք Վան Գոգն ավարտեց իր մահից մեկ տարի առաջ Սեն-Ռեմիի հոգեբուժարանում գտնվելու ընթացքում:
3) «Irises»-ն առաջին նկարն էր, որ Վան Գոգը սկսեց ապաստան ժամանելուց հետո: Ծաղիկները աճում էին այգում այն ​​փոքրիկ բաց տարածքում, որտեղ նկարչին թույլ էին տալիս զբոսնել և նստել:
4) «Irises»-ը տարիների ընթացքում եղել է բազմաթիվ արվեստի ցուցահանդեսների մաս ամբողջ աշխարհում, բայց դրանցից միայն մեկը՝ 1889 թվականի «Անկախների սրահ» ցուցահանդեսը Փարիզում, տեղի է ունեցել Վան Գոգի մահից առաջ: Այն ներկայացրել էր նրա եղբայր Թեոն։
5) Նկարը գնվել և վաճառվել է տասնյակ անգամ, վերջինը 1990 թվականին Կալիֆոռնիայի Մալիբու քաղաքում գտնվող Ջ. Փոլ Գեթթի թանգարանի կողմից, որտեղ արվեստի գործը մնում է մինչ օրս:
6) Նկարում չկա լարվածություն, որն արտահայտվում է նրա հետագա աշխատանքներում։ Նա նկարն անվանեց «կայծակ իմ հիվանդության համար», քանի որ զգում էր, որ կարող է զսպել իր հիվանդությունը՝ շարունակելով նկարել:
7) Թանգարանը հրաժարվեց բացահայտել Վան Գոգի գլուխգործոցի համար վճարած գինը:
8) Վան Գոգը հավասարակշռված ֆոն է ստեղծել իր առաջին «Irises» նկարի համար՝ ֆոնը բաժանելով շագանակագույն, մանուշակագույն և կանաչ/դեղին հատվածների, որոնք կարգուկանոն են պարտադրում՝ միաժամանակ ընդգծելով մանուշակագույն ծաղիկների և կանաչ տերևների էներգիան և շարժումը:
9) Ինչպես 19-րդ դարի այլ նկարիչների որոշ արվեստներում, ինչպիսիք են Էդգար Դեգանը և Պոլ Սեզանը, Վինսենթի նկարչական ոճը ազդվել է ավելի վաղ դարաշրջանի ճապոնական փայտե բլոկների արվեստի տպագրության կազմի և բնավորության վրա, որոնք նա հավաքել է Թեոյի հետ մնալով:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Մարիա Մարտիրոսյանի

Թողնել մեկնաբանություն