Ձմեռը

Ձմեռը միշտ եղել է տարվա իմ ամենասիրելի եղանակը։ Ես սիրում եմ բոլոր ձմեռային տոները, հատկապես Ամանորը: Ձմռան օրերին ես շատ ժամանակ եմ անցկացնում բակում, ձյան վրա և դահուկ քշում։ Երբ մեր գյուղ եմ գնում, սիրում եմ դուրս գալ բակ և վայելել ձմեռային պայծառ երկինքը, ձյան շերտով ծածկված սպիտակ դաշտերը և ձյան ծածկույթի տակ թաքնված անտառները: Ամեն ինչ կախարդական է թվում։ Ես սիրում եմ վաղ առավոտից դուրս գալ բակ և վայելել այս բոլոր ձմեռային հաճույքները:

 Սիրում եմ, երբ ձյուն է գալիս։ Այն դանդաղ ու գեղեցիկ է ընկնում, և ես հիանում եմ նրա ճերմակ գեղեցկությամբ։ Օդը լցվում է սոճու ասեղների թարմ բույրով, և ես իսկապես հաճույք եմ ստանում։ Պատրաստ եմ նույնիսկ գիշերով բակ իջնել, որ վայելեմ այդ պահը ու հասցնեմ խաղալ նոր եկած ձնով։ Այն այնքան փափուկ է։ Ցավոք, այս տարի ձմեռը հիասթափեցնում է և ձնառատ չէ, բայց կարծում եմ, որ դեռ մեզ կզարմացնի։ 

 Քաղաքում այլ է, մռայլ է ձմեռը։ Ես սիրում եմ իմ գյուղի ձմեռը, իմ ընկերների հետ ձնագնդի խաղալը, սարից սահելը, թրջված ոտքերով ու թաց ձեռնոցներով տուն գնալը։

 Ձմեռը միշտ եղել է տարվա իմ ամենասիրելի եղանակը, և հուսով եմ, որ կարող եմ անվերջ վայելել այս հիանալի ժամանակը:

Գրում է Գագիկ Գևորգյանը

10 փաստ Նորվեգիայի մասին

1. Ամբողջ Նորվեգիայում ապրում է մոտավորապես 2,5 անգամ ավելի քիչ մարդ, քան Մոսկվայում:

2.Բոլոր նորվեգիացիները տիրապետում են ամենաքիչը երկու լեզվի՝ նորվեգերեն և անգլերեն:

3.Քաղաքը , որն ունի 25-30 հազար բնակչից շատ մարդը, Նորվեգիայում համարվում է մեծ քաղաք։

4. Հինգ նորվեգիացիներից չորսը, ունեն իրենց սեփական մոտորանավակը, կամ գոնե նավակ: Նորվեգացիները սիրում են ծով: Հավանաբար, դա եկել է իրենց նախնիների՝ վիկինգների, հոգևոր ժառանգությունից:

5.Գրեթե ողջ էլեկտրաէներգիան Նորվեգիան ստանում են հիդրոէլեկտրոկայանի շնորհիվ:

6. Նորվեգիայում բացառապես չկա ծառերի հատում ․ նորվեգացիները գերադասում են փայտ գնել այն երկրներից, որոնք այդքան էլ չի մտահոգվում իրենց բնության համար, օրինակ՝ Ռուսաստանից:

7. Որևիցե մի տեղ աղբակույտ տեսնելը նորվեգական քաղաքներում պարզապես իրական չէ:

8.Նորվեգիայում միջին աշխատավարձը տատանվում է ամսական 5-6 հազար եվրոյի միջև:

9. Նորվեգիայում իրականում ամեն ինչ շատ շատ թանկ է: Հարկերը այստեղ նույնպես շատ բարձր են:

10. Գյուղական ճանապարհներին հաճախ կարելի է հանդիպել բանջարեղենի և մրգերով սեղաններ, իսկ կողքին դրված է գնացուցակ և գումարի համար տարա: Որքա՞ն վերցրել ես, այնքան էլ վճարիր: Ոչ ոք չի հետևում: Խաբելն այստեղ ուղղակի ընդունված չէ:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Արեն Կարսեցյանի

Շուտով գարուն է

Շուտով գարուն է, եղանակներից երևի ամենամոտիվացնողը, քանի որ, կարծում եմ, որ գարունը իր հետ բերում է մոտիվացիա ձմռան ցրտից հետո։ Գարուն նաև պոետիկ է և ստեղծագործելու հիանալի ժամանակ է։ Գարնանը սկսվում է աշխույժ կյանքը, երիտասարդների երեկոյան զբոսանքի, բնության գրկում ընթերցելու, բնությունը նորովի բացահայտելու համար։ Շուտով գարուն է, և ես կարծում եմ, որ դա կոգեշնչի յուրաքանչյուրին իր գործում՝ սովորելու, աշխատելու։ Ես սիրում եմ գարունը նաև թռչունների ծլվլոցի և առավոտյան այդ հրաշք ձայնից արթնանալու համար։ Մի խոսքով, գարունը նոր կյանք սկսելու, ոգենշչվելու, ստեղծագործելու եղանակ է և հուսամ, որ սա նաև կոգեշնչի մեզ՝ սովորողներիս՝ ավելի լավ սովորելու համար։

Գրում է Տաթև Օրդյանը

Սուրճ

Թեև սուրճն այժմ համաշխարհային ապրանք է, այն երկար պատմություն ունի՝ կապված Կարմիր ծովի սննդի ավանդույթների հետ: Ժամանակակից ըմպելիքի տեսքով սուրճ խմելու ամենավաղ հավաստի ապացույցները հայտնվում են ժամանակակից Եմենում 15-րդ դարի կեսերից՝ սուֆիական սրբավայրերում, որտեղ սուրճի սերմերը սկզբում բովել և եփվել են ներկայիս մեթոդների նման: Եմենցիները սուրճի հատիկները ձեռք են բերել Եթովպիայի լեռնաշխարհից ծովափնյա սոմալիական միջնորդների միջոցով և սկսել են մշակել: 16-րդ դարում ըմպելիքը հասել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մնացած մասերին, հետագայում տարածվելով Եվրոպայում: 20-րդ դարում սուրճը դարձավ համաշխարհային ապրանք՝ ստեղծելով սուրճի տարբեր մշակույթներ ամբողջ աշխարհում:

Սուրճի հատիկների երկու ամենատարածված տեսակներն են՝ C. arabica և C. robusta։ Սուրճի բույսերը մշակվում են ավելի քան 70 երկրներում, հիմնականում Ամերիկա մայրցամաքի հասարակածային շրջաններում, Հարավարևելյան Ասիայում, Հնդկական թերակղզում և Աֆրիկայում: 2018 թվականի դրությամբ Բրազիլիան սուրճի հատիկների առաջատար արտադրողն էր՝ արտադրելով ամբողջ աշխարհի 35%-ը: Կանաչ, չբոված սուրճը վաճառվում է որպես գյուղատնտեսական ապրանք։ Չնայած ամբողջ աշխարհում սուրճի վաճառքը հասնում է միլիարդավոր դոլարների, սուրճի հատիկներ արտադրող ֆերմերները անհամաչափորեն ապրում են աղքատության մեջ: Սուրճի արդյունաբերության քննադատները նաև մատնանշում են դրա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և հողերի մաքրումը սուրճի աճեցման և ջրի օգտագործման համար:

Անգլերենից թարգմանությունը՝ Բորհան Բորհնի

Հերթ

-Ա՜խ, գլուխս, այս ի՞նչ կատարվեց, ժամը քանի՞սն է։
-Այս որտե՞ղ եմ, չեմ հասկանում։
Բարձրացրեց գլուխը վերև և տեսավ, որ ինչ-որ փոսի մեջ է, չէր հիշում ինչ և ոնց է եղել։ Գլուխը այնքան էր ցավում, որ մի պահ մոռացավ, որ փոսի մեջ է և ուղղակի ուզում էր հիշել ինչ է կատարվել։ Սկզբից էլ տեսնում էր հեծանիվը, բայց մի հինգ րոպե մտածելուց հետո նայեց դրա կողմ, հասկացավ, որ հեծանիվը հավանաբար իրենն էր, բայց, չէր հասկանում ինչպես կարելի էր չնկատել այս ահռելի փոսը։ Փորձեց դուրս գալ փոսից, բայց չստացվեց, այն շատ խորն էր։ Երկար մտածեց, հետո որոշեց հանգստանալ։ Մի քիչ նստեց քարի վրա, հետո բույսեր տեսավ և մի սունկ դրանց միջև, մտածեց, որ հում սունկ ուտելը վտանգավոր է, բայց շատ քաղցած էր, չգիտեր արդեն քանի օր է այս փոսում։ Երկար մտածելուց հետո որոշեց ուտել սունկը, դրանից հետո պառկեց չոր գետնին և քնեց։ Առավոտյան քնից արթնացավ և ի՞նչ տեսավ․
-Ա՜յ քեզ բան, այս ի՞նչ շուն է, չեմ հիշում, որ շուն այստեղ լիներ։
Շունը հանգիստ պառկած էր նրա կողքին և քնել էր։ Չնայած, որ շունը մեծ էր, բայց քնից արթնանալուց հետո հեռու գնաց նրանից և խեղճ աչքերով նայեց։ Երբ ուզում էր շանը մոտենալ, շունը հեռավորություն էր պահում նրանից։ Հետո ընդհանրապես ինչ-որ անցքով փախավ, նա տեսավ` ուր գնաց, բայց վախեցավ շանը հետևել, նույնիսկ չգիտեր որտեղ է և չգիտեր ինչ վտանգ է իրեն սպասում այդտեղ։ Օրվա ընթացքում նա փայտ գտավ, կարծեց, որ ծառը կոտրվել և ընկել էր փոսի մեջ։ Փայտը հավաքեց և սկսեց մտածել որտեղից կրակ վերցնի։ Չոր փայտ չուներ, ոչնչով չէր կարող կրակ ստանալ։ Չկարողացավ ոչինչ անել և գնաց քնելու։ Առավոտյան նույն շանը տեսավ, այս անգամ որոշեց շան հետևից գնալ, շատ երկար ճանապարհով գնացին, երկու թե երեք ժամ քայլեցին, և ճանապարհի վերջում նա տեսավ․
-Դուք ովքե՞ր եք։

Շարունակել կարդալ